Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք

Սպանել ստրուկին

Երկու  Հայաստանների  պայքարը

 Հայաստանում գործադրված ինքնաոչնչացման մեխանիզմն օրեցօր թափ է առնում: Բավական է նայել գործընթացի վեկտորին և տեղի ունեցող իրադարձությունների արագացմանը, որպեսզի հասկանանք, թե ուր է այս ամենը տանում: Հատկապես պատերազմը սրեց այն բոլոր խնդիրները, որոնց բազմիցս անդրադարձել ենք` սկսած պետական կառավարումից, արտաքին ու ներքին քաղաքականությունից մինչև վերնախավերի և իշխանության ձևավորում:

Ժամանակակից հայ հասարակությունը չունի միասնական ընկալում, որը թույլ կտար լուծել այդ խնդիրները. այն բաժանված է երկու մասի, ինչի հետևանքով ունենք երկու Հայաստան: Գիտակից ու արժանապատիվ քաղաքացիները հասկանում են, որ հասել ենք պետականության ոչնչացման այն կետին, որից հետո հայ ազգի ինքնության կորուստն է:Այդ մարդիկ ունեն մեղքի զգացում, եթե նույնիսկ ուղղակիորեն մեղավոր չեն, ունեն պատասխանատվության զգացում երկրի և սերունդների առջև, թեև չեն զբաղեցնում որևէ պետական պաշտոն: Բայց նրանք պատրաստ են հասկանալու սխալները և փորձելու շտկել դրանք:

Ժողովրդի մյուս հատվածը կարծես ապրում է բոլորովին այլ հարթությունում և ընդհանրապես չի պատկերացնում իրեն սպասվող ոչ հեռու ապագան: Ինչո՞ւ:

 

«Իմաստուն» ժողովրդի առասպելը

«Ժողովուրդն իմաստուն է». պարբերաբար կրկնվող այս միտքն ամենամեծ կեղծիքներից է, որը տեղ է գտել մեր հասարակության մեջ: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ժողովրդին կրթելու, առաջադիմական ու պետականամետ դարձնելու փոխարեն քծնում էին: Իր կյանքի ընթացքում հազարավոր գրքեր կարդացած մտավորականը ոչ տառաճանաչին անվանում էր իմաստուն, որպեսզի արժանանա կիսագրագետ զանգվածի սիրուն և մեծարանքին:

Բայց ժողովուրդը նույնպես սիրում է քծնել ինքն իրեն՝  մեծարելով ու գովաբանելով սեփական ունակությունները և ինքն իրեն օժտելով գերբնական ու առասպելական հատկություններով։ Դրան գումարվեցին «հպարտություն»-ն ու «դուխով»-ը`խախտելով  հասարակական բոլոր սահմանները, քանդելով ավանդական դաստիարակության ու արժեքային համակարգի հենասյուները, վարկաբեկելով պետությունը և պետական ինստիտուտները, մտցնելով ներսոցիալական ագրեսիվություն և անհանդուրժողականություն:

Եվ այժմ չպետք է զարմանալ այն ողբերգության վրա, որի ականատեսը լինելու դժբախտությունն ունենք բոլորս: «Ժողովուրդն իմաստուն է» կամ «Ժողովուրդը չի սխալվում» կեղծիքը հասարակության մեջ ձևավորել է անպատասխանատու, անսկզբունքային, ամբարտավան, սեփական թերացումներն ընդունելու անընդունակ, ինքնասիրահարված մի բազմություն, որը ճնշում է հայ ազգի էությունն ու առողջ քննադատական միտքը:

Որպես հավաքականություն, թույլ են տրվում բազմաթիվ սխալներ, գործվում են մեղքեր, նույնիսկ հանցագործություններ, սակայն դրանք խոստովանելու մշակույթն այդպես էլ չի ձևավորվում: Յուրաքանչյուրի համար մեղավոր են բոլորը, հաճախ` կոնկրետ անձինք, սակայն ոչ ինքը:

Եվ  ի՞նչն էր, ի վերջո, ժողովրդի «իմաստության» արդյունքը կամ «հպարտության» առիթը` անբարոյական անգրագետների և «պատահական» անձանց իշխանության բերե՞լը, հազարավոր երիտասարդների սպա՞նդը` հանուն կապիտուլյացիան հասարակությանը սահուն կերպով հրամցնելու, թե՞ հայրենիքի տարածքների հանձնումը թշնամուն:

Ցանկացած մարդ ունի սխալվելու իրավունք, սակայն  սխալը չընդունելն ու չշտկելը դարձնում է նրան աղետի համահեղինակ ու մեղավոր:

 

Կարծիք ունենալու իրավունքը և պատմության դատը

Այս քծնանքի ու կեղծ մեծարանքի հետևանքն է, որ անաստված անբարոյականը իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնելու Վեհափառի, ծույլ անգրագետը` կրթված ու փորձառու մարդու, թրքասերը` հայ գեներալի, անհայրենիք ապազգայինը` Դաշնակցության, պետությանը որևէ օգուտ չտվածը` հայրենիքին ազնվորեն ծառայողի, սուտասան ավազակը` արժանավոր քաղաքացու մասին:

Կարծիք ունենալու իրավունք ունեն բոլորը, բայց կարծիք արտահայտելու իրավունքը հարկավոր է վաստակել:

Ձևավորվել է խայտառակ աղմկոտ միջավայր, որտեղ կորչում են բանական խոսքն ու ճշմարտությունը:

Նման հասարակության ձևավորումը պատահական չէր. դա Հայաստանի ոչնչացման ծրագրի բաղկացուցիչ մասն էր: Քանի որ պետությունը  քանդելու ամենաարդյունավետ ձևը ինքնաոչնչացումն է, Հայաստանի կազմաքանդումն իրականացվեց ներսից: Եվ եթե այսօր շատերին թվում է, թե իրենց կեղծիքն է մնալու պատմության մեջ, ապա մոլորության մեջ են:

Մեկ դար հետո սերունդները չեն հիշելու այն հիմարությունները, որոնցով  մինչ օրս սնվում են ժամանակակիցները: Պատմությունը գրվում է այլ չափանիշներով, որի էջերում կարձանագրվի մոտավորապես հետևյալը.«1988թ. Արցախյան շարժումը, փախստականների առկայությաներկրաշարժիշրջափակման, բազմաթիվ զրկանքների ու սոսկալի ճգնաժամի միջով անցնելով, կերտեց 1994 թվականի հաղթանակը, և ստորագրվեց եռակողմ զինադադարը:  ՀՀ  առաջին  նախագահի օրոք ազատագրվեց Արցախը, երկրորդ և երրորդ նախագահների օրոք պահպանվեցին խաղաղությունը, կայունությունը և Հայաստանի ու Արցախի տարածքային  ամբողջականությունը,  իսկ  չորրորդ իշխանության օրոք հաղթանակած պետությունը պարտվեց, ստորագրվեց կապիտուլյացիա, իսկ  ՀՀ-ն  ու ԼՂՀ-ն  կորցրին իրենց տարածքները»:

Այսինքն` 1988 թվականի սերունդը ոտքի կանգնեց և դարեր անց ազատագրեց հայրենիքի մի հատվածը, իսկ 2018 թվականի սերունդը ոտքի կանգնեց ու ընդամենը 2.5 տարի անց Հայաստանի համար ստեղծեց ավելի ծանր վիճակ, քան 1988 թվականին էր` հարցականի տակ դնելով ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգությունն ու ապագան:

Հայաստանն այժմ ավելի խոցելի է, քան երբևէ: Մեր բնակչության անվտանգությունը անկախության շրջանի ամենացածր մակարդակի վրա է, և մեծագույն ջանքեր են անհրաժեշտ` երեք միլիոն բնակչության խաղաղ զարգացումն ու հեռանկարն ապահովելու համար:

Սա է իրականությունը, և  յուրաքանչյուր ոք պետք է  պատասխանատվություն ստանձնի այս ամենի համար:

Պետք է հրաժարվել ինքնասիրահարված, դատարկ ու մեծամիտ կեցվածքից և անսխալականության բարդույթից, հակառակ դեպքում սա իսկապես կլինի մեր հայրենիքի մայրամուտը:

Պայքար հանուն հայրենիք ունենալու

Իսկ ո՞րն է այս երկու Հայաստանների հակադրության առարկան: Այս երկու տեսակի Հայաստանների միջև ընթացող պայքարը կռիվ է Հայաստան ունենալու ու հայ մնալու  և ստրկանալու ու թրքահպատակ դառնալու միջև: Այս երկու հատվածների միջև փոխզիջում լինել չի կարող: Պատահական չէ, որ բազմաթիվ մարդիկ իրենց անվանում են նախկինում ստրկացած: Եթե այդպես է, ապա տեղին է հիշել, որ Հին Հունաստանում ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկված էին նաև նախկին ստրուկները. հոգու ազատությունն ու արժանապատվությունը պայմանավորված չեն նյութական կամ ֆիզիկական հանգամանքներով:

Իսկ սպասվող հեռանկարը  հստակ է: Եթե շարունակվի իրադարձությունների այսպիսի ընթացքը, ապա առաջիկայում Հայաստանը փաստացի դառնալու է թուրք զբոսաշրջիկների հաճույքները բավարարելու համար մի տարածք, որտեղ մարդիկ կարող են մոռանալ կրթության, գիտության, մշակույթի կամ արժանապատիվ աշխատանքի մասին, և նրանց միակ խնդիրը լինելու է թուրքին ծառայելը: Սեփական կյանքը փրկելու համար նրանք հրաժարվելու են ազգի պատմությունից, կրոնից, պահանջատիրությունից, արժանապատվությունից և նույնիսկ ազգանունից: Ոմանք կդառնան ենիչերիներ և մի քանի հազար դրամ ավել աշխատավարձի դիմաց ավելի «համոզիչ» կերպով կճնշեն բողոքի ձայները: Իսկ նոր դասագրքերից կպարզվի, որ մի բուռ հայերն են կոտորել հարյուր միլիոնանոց թյուրք էթնոսին...

Բազմաթիվ քաղաքացիներ լքելու են հայրենիքը` դառնալով հավերժ  քոչվոր և անհայրենիք փախստական, մնացածներն ապրելու են վախի մթնոլորտում, ինչպես հայերը` Կոստանդնուպոլսում: Սփյուռքում հայերը քայլելու են գլխիկոր, վիրավորված, ստորացված ու արհամարհված, և նրանց հետևից քմծիծաղելու են օտարազգիները: Իսկ երկրի տարածքից մնալու է այնքան, որքան թույլ կտա թշնամին: Եվ այս ամենը չափազանցություն չէ: Տարբեր առիթներով այս վտանգի մասին ակնարկել ենք, բայց ժամանակն է ավելի բաց խոսելու: Շատ կարճ ժամանակում կարծես մոռանալով ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը, «Ճանաչում և հատուցում»-ը, արցախյան պահանջատիրությունը,  հայ երիտասարդ սպայի կացնահարումը, հայ զինվորների խոշտանգումները, թուրքերի կողմից էթնիկ զտումները և հայոց հայրենիքի զավթումը`ոմանք անցել են թուրքերի հետ միասին դասագրքերի կազմմանը և հաշտեցմանը, օտարի հողում տներ կառուցելու  մասին  զառանցելուն,  թուրքերի (և ադրբեջանցիների) հետ համերաշխ ապրելու, թուրքերին ծառայելու պատրաստակամությանը և  թրքահաճո այլ թեզերի: Իսկ հայրենիքի կորստին, հազարավոր զոհերին, վտանգված սահմաններին և օտարների կողմից մեր տարածքների նկատմամբ հավակնություններին շատ հեշտ սովորեցինք, կարծես այդպես էլ պետք է լիներ: Պատերազմից ու թուրքական ապրանքների ներմուծման արգելքից շատ կարճ ժամանակ անց հասանք սահմանները բացելու և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրատնտեսական և նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տրամադրվածությանը: Ապշել կարելի է, թե ոմանք որքան հեշտ հաշտվեցին պարտության հետ:

Տարածաշրջանում պետք է լիներ կա՛մ փոխզիջում և փոխադարձաբար միմյանց  շահերը հարգելով, համբերատար քայլերով խաղաղության հաստատում, կա՛մ մեկի ջախջախում և մյուսի թելադրանքով տարածաշրջանի վերաձևում: Ուժերի հավասարակշռության խախտման պայմաններում պետք է գործեր երկրորդ սցենարը: Դա ոչ միայն տեղի ունեցավ, այլև Հայաստանում ոմանց կողմից ընդունվեց որպես օրինաչափ լուծում:

Մենք իրավունք չունենք լռելու և  չխոսելու առաջիկա ողբերգական հեռանկարի մասին, դեպի ուր գնում է Հայաստանը:

Այսօր պայքարը հասարակության երկու տեսակների միջև է: Հասարակության արժանապատիվ հատվածը պետք է հաղթի  մյուս հատվածի մեջ նստած ստրուկին`հանուն թե՛ ամբողջ պետության, թե՛ հենց այդ ստրկամիտ ու էությամբ ապազգային հատվածի երեխաների ապագայի:

Առողջացում` ճշմարտությունն ասելու միջոցով

Քաղաքական և հասարակական գործիչներն ու մտավորականները պետք է ասեն ցավալի ճշմարտությունը: Առողջացումն անցնում է բացառապես ախտորոշում կատարելու, անցյալի դասերը քաղելու և ճշմարտությունն ասելու միջոցով:

Ապագա Հայաստանը պետք է մերժի կեղծիքն ու քծնանքը: Այն պետք է հիմնված լինի ճշմարտության, արդար ու շիտակ խոսքի վրա: Իսկ դրան հասնելու համար ճշմարտությունը պետք է ասել արդեն այսօր: Այն կարող է լինել տհաճ,  նույնիսկ դաժան, բայց դա միակ ճանապարհն է մեր հասարակության ներքին առողջացման համար:

2018 թ. գարնանը Հանրապետության հրապարակը կամ հոկտեմբերին Ազգային ժողովը պաշարողները նույնպես կրում են 2020 թ. ողբերգության պատասխանատվությունը: Սա պետք է հստակ ասվի և գիտակցվի: Այս պատմական մեղքից կա միայն մեկ ելք` ապաշխարել, ընդունել սխալները և գործել դրանք շտկելու ուղղությամբ:

Իրենց հերթին մեղքի սեփական բաժինը պետք է ընդունեն նաև նրանք, որոնց պատճառով հնարավոր եղավ 2018 թվականըՄեծագույն հանցանք կլինի համարել, որ բավական է միայն հեռացնել այս պահին իշխանության պաշտոնները զբաղեցնողներին, իսկ մինչև 2018 թ. գարունը ամեն ինչ նորմալ էր: Ո՛չ, նորմալ չէր:

 

Երեք անհրաժեշտ պայմանները

Հայաստանին այսօր միաժամանակ անհրաժեշտ է երեք պայման.

1. Գրագետ կառավարություն, որը, աշխատելով ոսկերչական ճշգրտությամբ, քաղաքական հասունությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով, ունակ կլինի կառուցելու նոր մոդելի իրական պետություն:

2. Տասը տարվա խաղաղ ժամանակահատված` պետական շինարարության համար:

3. Զուսպ, օրինապաշտ, համեստ և համբերատար հասարակություն:

Երեքն էլ  չունենք: Բայց  այլընտրանք էլ չունենք: Պետք է ամեն ինչ արվի ունենալու համար, հակառակ դեպքում իսկապես կթերթենք մեր պատմության վերջին էջը:

Հայաստան պետության հզորացման այլընտրանքը միայն մեկն է` մեր տներում, մեր քաղաքներում ապրելու են թուրքերը...

Հայաստանը պետք է կառուցի նոր պետություն` քաղաքական ու իրավական  նոր համակարգերով, նոր պետական կառավարմամբ, նոր գաղափարախոսությամբ ու մտածելակերպով, նոր հասարակական հարաբերություններով ու արժեքային համակարգով, նորովի կառուցի հարաբերություններն այլ երկրների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Սփյուռքի հետ, մշակի և կենսագործի սոցիալ-տնտեսական զարգացման նոր ռազմավարություն, կազմավորի նոր տիպի զինված ուժեր ու իրավապահ համակարգ և այլն: Այս ամենը առջևում է: Նոր տիպի պետություն կառուցելու մասին շատ ենք խոսել և դեռ կխոսենք:

Իսկ առայժմ անհրաժեշտ է սպանել մարդկանց մեջ նստած` ստամոքսի  ռեֆլեքսով  ապրող ստրուկին:  Ամեն գնով: Նժարին հայոց պետականությունն է և ազգի գոյությունը: Այս գործընթացում,արդեն ներկայացված պատճառներով, չպետք է ակնկալել ողջ հանրության մասնակցությունը: Կեղծիքի մեջ ապրող հասարակությունը անառողջ քաղաքական համակարգի պայմաններում չի կարող կատարել հասուն ընտրություն:

Հասարակության պատասխանատու հատվածը պետք է ստանձնի առաջիկա տարիների զարգացման և պետականաշինության առաքելությունը` հանրությանը ներկայացնելով ամբողջական ու հստակ ընկալելի ծրագիր և հետևողական լինելով այն իրագործելու հարցում:

Եթե կորցնենք մեր մեծ հայրենիքից մնացած այս փոքր պետականությունը, ապա հնարավոր է այլևս երբեք չկարողանանք ունենալ անկախ պետություն: Նույնիսկ հազար տարի հետո:

Ժամանակ դեռ ունենք: Քիչ, բայց ունենք:

 

Արա Նռանյան

«Դրօշակ», թիվ 1, 2021թ․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>