Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր

Նավալնին, ԵԽԽՎ-ն ու մեր ռազմագերիները։ Ինչ կարող էր անել պատվիրակության ղեկավար Ռուբինյանը

Երեկ հանրային այս տիրույթում քննարկվում էր այն հարցը, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չքննարկեց մեր ռազմագերիների չվերադարձի հարցը՝ նախապատվությունը տալով Նավալնու թեմային։
 
Որպես ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար հարկ եմ համարում մի քանի դիտարկում անել.
 
Նախ՝ ԵԽԽՎ-ում կա երկու ընթացակարգ՝ հրատապ հարցերի քննարկում ( սովորաբար հինգշաբթի օրերին քննարկվող) եւ ընթացիկ հարցերի քննարկում( սովորաբար չորեքշաբթի օրերին քննարկվող)։ Պատվիրակությունը խնդրել էր հարցը դարձնել ընթացիկ դեբատի առարկա։ Հրատապ քննարկման համար չէին դիմել։
 
Երկրորդ՝ նախկինում( 2018թ. ապրիլ) եղել են դեպքեր, երբ վեհաժողովը, որի բյուրոն քվեարկությամբ է որոշում, որ հարցն է հրատապ դեբատի առարկա, համարել է, որ ԵՐԿՈՒ թեմա են հրատապ ու քննարկել են երկու հարց նույն օրը։ (որպես բյուրոյի նախկին անդամ տեսել եմ՝ ինչպես են դա անում)։ Բայց այս հարցով զբաղվելու համար պատվիրակության ղեկավարը նախ եւ առաջ պետք է տիրապետի 2 թեմայով քննարկման հնարավորության մասին տեղեկատվությանը եւ իմացությանը։
 
Երրորդ՝ ցավոք, պատվիրակությունը օբյեկտիվ պատճառներով չէր կարող այնպես անել, որ Նավալնու թեման դառնա պակաս կարեւոր, քան մեր ռազմագերիներինն է։ Սա քննարկման այլ նյութ է։ Հակառուսական տրամադրություններ, եվրոպացիների օրակարգ, լոբբինգ եւ այլն։
 
Բայց պատվիրակությունը, իսկ գործնականում՝ պատվիրակության ղեկավարը ՊԵՏՔ է կարողանար այնպես անել, որ թեման զուգահեռ կարեւոր լինի։ Օրինակ, Նավալնին դառնար 2-րդ հրատապ թեմա, իսկ մեր հարցը՝ գոնե ընթացիկ կամ մերը դառնար 2-րդ հրատապ թեմա։ Իհարկե, եթե հույս ունեին սա այնտեղ տեղում լուծել, ասեմ, որ դա անհնար էր, քանզի, պահանջում էր երկար, սեւ, ոչ հրապարակային աշխատանք մինչեւ մեկնելը։ Նվազագույնը 1 ամիս առաջ։ Նախագահական կոմիտեում, բյուրոյում կողմնակիցների հետ աշխատանք՝ հաշվի առնելով, որ այս պահին մենք որեւէ ներկայացուցիչ պատվիրակությունից այնտեղ չունենք։ Պատվիրակության ղեկավարը նիկոլի «թարգմանիչ» աշխատելու տեղը պիտի պատվիրակության ղեկավար լիներ։
Չորրորդ՝ եթե անգամ այսքանից հետո չհաջողեին, կարելի էր ակցիաներ անել, ինչպես Էդմոնը։ Ոչ միայն դա, այլեւ շատ այլ, ու շատ ավելի տեսանելի։ Եթե մարդիկ միանային, այդքան խղճուկ չէր լինի։ Պատվիրակության ղեկավարի գործառույթն է այդ ամենը պլանավորելը։
 
Հ.Գ. Շաաատ առիթներով եմ ասել՝ վեհաժողովում բոցաշունչ ելույթները թխվածքի վրայի բալն են, բայց դրանք ԶՐՈ են, եթե մինչ այդ աշխատանք չի արվել կամ արվել է ոչ բավարար։ Առայժմ՝ այսքանը։ Ներքին տեղեկատվություն կա, որ չեմ բացում Հայաստանի շահից ելնելով։
 
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>