Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների՝ Արցախի վաճառքը և Շուշիի միջնաբերդի հանձնումն իր տերերի առաջ լեգիտիմացնելու նպատակով. Արփինե Հովհաննիսյան. Տեսանյութ

Մենք շարունակում ենք «վայելել» դավաճանական իշխանության պերճանքն ու թշվառությունը հետպատերազմական Հայաստանում, մինչդեռ եթե այլ իշխանություն գար, գործող վերնախավի ներկայացուցիչները որպես մեղադրյալ ներգրավված կլինեին. փաշինյանական քարոզչամեքենան ակնարկներ է անում Դավիթ Տոնոյանին, նա էլ օսլայած վերնաշապիկով մի հարցազրույց է տալիս, որը հարիր կլիներ սկանդինավյան որևէ երկրի պաշտպանության նախարարի, մինչդեռ Տոնոյանը հավասարապես պատասխանատու է այս աղետի համար: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Դավիթ Տոնոյանը չի ասում՝ պատերազմի մասին ՊՆ հաղորդագրություններն իր հե՞տ էին համաձայնեցվում, թե՞ Աննա Հակոբյանն է զբաղվել քարոզչությամբ: Չի ասում, որ երբ ԳՇ պետի հետ զեկուցել են՝ պատերազմը պետք է դադարեցվի, բայց այն չի դադարեցվել, ինչո՞ւ է շարունակել պաշտոնավարումը, միգուցե նա է՞լ էր հավատացել այն ստին, որ հաղթում ենք: Եթե նա ընդունում է, որ եղել է կառավարման քաոս, անձնապես ի՞նչ պատասխանատվություն պետք է կրի: Սա ոչ թե մասնագիտական, այլ քրեական պատասխանատվության հարց է»,-ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Հովհաննիսյանի՝ երբ փորձագետները պնդում էին, որ Թուրքիան ներգրավվելու է առաջիկա պատերազմում, Լիլիթ Մակունցն ասում էր՝ Թուրքիան չի ներգրավվի, մինչդեռ պարզ է՝ թուրքական «Բայրաքթարները» հենց այնպես Բաքու չէին առաքվում. «Այս իշխանությունը որևէ դաս չի քաղել, սեփական կաշվի վրա չի զգացել վտանգը: Նրանք հայ ժողովրդի զավակների մահվան համար իրական կորստի ցավ չեն զգում: Կարծես այս ցավն ընդդիմադիրներինն է, զգուշացումներն ականջի հետև են գցել, հանցավոր ինքնավստահություն են դրսևորել: Հայ ժողովուրդը շարունակում է գնալ փաշինյանական ստերի հետևից, ոմանք ավելի շատ ատում են նախկին իշխանությանը, քան սիրում են պետությունը»:

Նախկին նախարարի կարծիքով՝ ընդդիմությունը քաղաքականացրեց այն գործընթացը, որն ի սկզբանե չպիտի քաղաքական լիներ, և ցավի կրողը, պարտության դեմ ապստամբողը դարձավ հենց ընդդիմությունը. «Մենք թևակոխել ենք ապամիֆականացման, առասպելներից ձերբազատման շրջան: Թույլ ենք տվել, որ մեր իրական հերոսների արժեզրկում, վարկաբեկում տեղի ունենա, տուրք ենք տվել վատ առասպելներին: Օնիկ Գասպարյանի միֆը կոտրվել է, նա հանուն իր հետագա պաշտոնավարման՝ չի փրկում պետությունը: Պետության մնացուկները պետք է փրկել Նիկոլից: Չէի կարծում, թե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարող է այս աստիճանի թքած ունենալ պետության վրա»:

Նախկին նախարարի պնդմամբ՝ երբ անհայտ կորածի հորն ասում են, որ իրեն կզանգեն, եթե պարզվի, որ մասունքներն իր որդունն են, զուգահեռ իրականությունում Աննա Հակոբյանը դուստրերի հետ թանկարժեք ռեստորաններում գինի է խմում: «Մենք ունենք թուրքական գործակալական ցանցի կողմից ղեկավարվող իշխանության ներկայացուցիչներ, էրատոների և օմեգաների կողմից կառավարվող համակարգ, նախկինում՝ պետություն, որի վերջնական կործանման համար մի քանի դետալ է մնացել: Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների՝ Արցախի վաճառքը և Շուշիի միջնաբերդի հանձնումն իր տերերի առաջ լեգիտիմացնելու նպատակով, նրան պետք են հանցակիցներ: Աննախադեպ կեղծիքներով և վարչական ռեսուրսով անցկացվելիք այդ ընտրություններով նա կդառնա թուրք-ադրբեջանական էպոսի հերոսը»,-ամփոփել է Արփինե Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>