Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր

Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան

«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը կառավարություն-ԱԺ վերջին հարց ու պատասխանի ժամանակ բավական լկտիացել էր, որին հաջորդեցին նաև դավաճանին սպասարկողների ակտիվացումը...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա մասնավորապես գրել է.

«Ըստ երևույթին, պատճառը՝ ԱՄՆ-ում իշխանության եկած Ջո Բայադենն է, որի հետ կապիտուլյանտ Նիկոլի թիմը բավական մեծ հույսեր է կապել... Նիկոլականները և դրան սպասարկողներն ավելի ակտիվացան ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ձերբակալման դեմ ռուսաստանյան մի քանի քաղաքներում երեկ տեղի ունեցած հանրահավաքների հետ՝ հույս ունենալով, որ շատ շուտով ՌԴ-ում ևս իշխանության են գալու իրենց պես փողոցայինները, որոնց սատարում են Արևմուտքից և ԱՄՆ-ից... Ակամայից հիշեցի կապիտուլյանտ Նիկոլի իշխանության բազում ներկայացուցիչներին, ովքեր, երբ ընդդիմադիր էին, մասնակցում էին Երևանում ՌԴ դեսպանատան դեմ հանրահավաքներին և պահանջում էին, Պուտինից ազատ արձակել Նավալնուն...Օրինակ՝ նախկին ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանը... Տգետ Նիկոլի ոչ պակաս տգետ կողմանկիցները և սպասարկուները երբեք չպետք է մոռանան մի քանի կարևոր բան.

1. Ռուսաստանում իրավիճակի սրացումից ամենաշատը տուժելու ենք նաև մենք... Պատմությունը ցույց է տվել, որ այդ ամենից օգտվում են Ռուսաստանի թշնամիներն, այդ թվում նաև թուրքերը, որոնք, եթե իրավիճակը Ռուսաստանում սրվի, չեն վարանի էլ ավելի ամրապնդվել Հարավային Կովկասում և դա անել հայերիս հաշվին, ինչպես դա արեցին 20-րդ դարի սկզբին, երբ Ռուսաստանում ցարական իշխանության վերացումից մի քանի ամիս անց, արևմուտքի անմիջական մասնակցությամբ սկսվեց քաղաքացիական պատերազմ...

2. Ուղղակի հիմար պետք է լինել, որ հավատալ, որ Հայաստանի պատճառով, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան, իսկ վերջին արցախյան պատերազմից հետո Արցախում նաև կան ռուս խաղաղապահներ, նույն ԱՄՆ-ն կամ արևմտյան որևէ հզոր երկիր բացահայտ առճակատում սկսի Ռուսաստանի հետ... Արևմուտքը դա չարեց Վրաստանի և Ուկրաինայի պատճառով ու չի անի Հայաստանի պատճառով ևս, հաշվի առնելով նաև այն փաստը, որ արցախյան վերջին պատերազմի նիկոլական սցենարը ձախողվեց, քանի որ նույն Մոսկվան թույլ չտվեց, որ դավաճան Նիկոլն ամբողջ Արցախը նվիրի Իլհամին, Հայաստանում հրահրի հակառուսական հիստերիա՝ Մոսկվային մեղադրելով «հայերին դավաճանելու մեջ» ու հաջորդ քայլով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան շատ արագ դուրս բերի Հայաստանի տարածքից... Ավելին, շատ արագ Արցախում ռազմաբազա հիմնելով և խաղաղապահներ մտցնելով Արցախ Մոսկվան գրեթե կրկնեց այն, ինչ արել էր 1999 թ-ի հունիսի 11-ից 12-ը, երբ ուղղակի գրավեց Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Սլատինա» միջազգային օդանավակայանը... Բայց եթե Կոսովոյում ռուսներին բազում խանգարողներ կային՝ ի դեմս ՆԱՏՕ-ի խաղապահների, ապա Արցախում Մոսկվան «մենաշնորհային» խաղաղապահ է... Բացի այդ նիկոլականները պետք է չմոռանան, որ մեր հարևան Իրանը ևս կարող է ակտիվանալ՝ ի վնաս Բայդենի հույսին նմացած կապիտույլանտ Նիկոլի...

3.Այո՛, Ռուսաստանը ժողովրդավար երկիր չէ... Սակայն Ռուսաստանի և Արևմուտքի անտագոնիզմը բացարձակ կապ չունի Ռուսաստանի ոչ ժողովրդավար լինելու հետ... Նույն ԱՄՆ-ն և նրա եվրոպական սատելիտները մեծ ուրախությամբ համագործակցում են Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Կատարի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և շատ այլ երկրների հետ որոնք «ի պաշտոնե» ժողովրդավար չեն և ընդդիմություն գոյություն չունի այդ երկրներում... Ռուսաստանը լինի թե չլինի ժողովրդավար, միևնույն է Արևմուտքը և ԱՄՆ-ն պայքարելու են ռուսների դեմ... Իսկ այն երկրները և ազգերը, ովքեր այդ դեռ «սառը» հակամարտության մեջ «ոտնատակ» են ընկնելու, շատ մեծ խնդիրներ են ունենալու.. Դա պետք է հիշեն նաև դավաճան Նիկոլն ու իրեն սպասարկողները... Խորհուրդս մեկն է. առանց այդ էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր փոքրիկ երկիրն էլ ավելի մեծ փորձությունների չենթարկելու համար պետք է հեռու մնալ շատ մեծ «խաղերի» մեջ մտնելու գայթակղությունից, որտեղ մեզ շատերը կօգտագործեն և «քավության նոխազ» կդարձնեն, ինչպես դա եղավ 20-րդ դարի սկզբին... Նույն սխալները չկատարելու համար պետք է պատմությունը լավ իմանալ, որը, ցավոք, մեր իշխանությունները շատ վատ են սերտել...»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>