Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ։
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն այդ ընթացքում արձակել է ավելի քան 520 կրակոց:
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և համապատասխան քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

