Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը Հասանովի հետ հանդիպման ժամանակ խոստացել է «ջանքեր գործադրել ռազմական ոլորտում ադրբեջանա-բրիտանական համագործակցության զարգացման համար»
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջեյմս Շարփի հետ, գրում է Vestikavkaza.ru-ն։
Ըստ հաղորդման՝ կողմերը նշել են ռազմատեխնիկական ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության մեծ ներուժի առկայությունը և այդ հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։ Դեսպանը խոստացել է «ջանքեր գործադրել ռազմական ոլորտում ադրբեջանա-բրիտանական համագործակցության զարգացման համար»:
Նշվում է, որ Շարփը նաև շնորհավորել է Ադրբեջանին՝ «Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ և նշել, որ Մեծ Բրիտանիան կարող է օգնություն ցուցաբերել ազատագրված տարածքների ականազերծման գործում»:
Աղբյուր՝ Tert.am

