ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
«ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Պատերազմ Արցախում
ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև

Վայ քեզ հայ ժողովուրդ, երբ 1-ին դեմքը քո պատմական հայրենիքը թուրքական է անվանում․ Սեյրան Օհանյան

«Հրապարակ»-ը գրում է․ «Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, որը Շուշիում հայտնվել էր շրջափակման մեջ, հիմա էլ է իրեն զգում շրջապատման մեջ: Բայց եթե Շուշիում թշնամիներով էր շրջապատված, այսօր՝ լրագրողների կողմից: Իսկ այդ ուշադրությունը պայմանավորված է նրա քաղաքական ակտիվությամբ: Նա մասնակցում էր ընդդեմ Փաշինյանի հանրահավաքներին, հարցազրույցներ է տալիս, գրառումներ անում՝ բավականին կոշտ շեշտադրումներով: Երեկ էլ արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններին: Մենք Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ քաղաքական պլաններ ունի՞ առաջիկայում, պատասխանեց. «Գիտեք, ես նախկինում էլ, լինելով ռազմաքաղաքական գործունեությամբ զբաղվող անձ, ՀՀ քաղաքացի, քաղաքական գործունեությամբ զբաղվել եմ՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ իմ աշխատանքը գործադիրում, հատկապես՝ Պաշտպանության նախարարությունում, ավարտել եմ, և արդեն պետք է զբաղվել քաղաքական և տնտեսական խնդիրներով, որպեսզի բանակի թիկունքն ավելի ամուր պահպանվի: Էդ առումով ես քաղաքական գործունեությունից դուրս չեմ եկել, այս վերջին օրերի ակտիվությունն էլ այն է, որ բոլորս մտահոգված ենք մեր երկրում ստեղծված իրավիճակով»: >

-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինչպես շատերին, այնպես էլ Ձեզ շատ էր զայրացրել, և Դուք բավականին կոշտ արձագանքել էիք նրա ասածներին («Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ինչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե առաջնագծում եղել ես»):

-Տեսեք, խնդիրն այն է, որ մենք բոլորս ուզում ենք իմանալ, թե մենք ինչ ենք անում այս ողբերգալի իրավիճակից, այս պարտությունից դուրս գալու համար: Եվ ես, եթե նկատել եք, նախկինում էդպես անձնավորված շատ ելույթներ չեմ ունեցել, իմ ելույթները բոլորը բարեկրթության նորմերում են: Եթե նույնիսկ խիստ եմ արտահայտվում, էդ ամենը բարեկրթության մեջ է, որովհետև ես որևիցե մեկի դեմ չեմ պայքարել երբևիցե, ես աշխատել եմ հանուն գաղափարի, հանուն աշխատանքի, հանուն Հայաստանի և հանուն Արցախի: Բայց ինչն է ինձ մտահոգում, այն, որ մեր կառավարության ներկայացուցիչները պատգամավորների տված հարցերին կա՛մ հեգնանքով են մոտենում, կա՛մ մանիպուլացնում են, կա՛մ լղոզում են, հատկապես տնտեսությանը վերաբերող հարցերը, և սկսում են զբաղվել չարախոսությամբ, բամբասանքով, նորից պահածոյի տուփեր, վարտիքներ... Իմ եզրակացությունը մեկն է, որ այս իրավիճակը, այս մթնոլորտը իրենք են ստեղծել: Խոսում ես, արտահայտվում ես, նույնիսկ քննադատում ես կամ լավ կարծիք ես արտահայտում, միանգամից, մի կողմից, իրավապահ մարմիններն են սկսում հետապնդել, մյուս կողմից՝ շատ վատ բան է տեղի ունենում, որ այս իշխանությունների օրոք է լայն թափ ստացել, ֆեյքային հրոսակախմբերը սկսում են ռեժիմով կամ, կարելի է ասել, օրվա ընթացքում մի քանի հերթափոխով հարձակվել մարդկանց վրա: Գիտեք, մի բան է քննադատելը, մեկ այլ բան են այն հայհոյախառն գրառումները, որ իրենք կատարում են, չէ որ դրանք իմ ընտանիքի անդամներն են ընթերցում, աղջիկներ են ընթերցում, ի վերջո, հայ ժողովուրդն է ընթերցում: Եվ այդպիսի մարդիկ ինքնըստինքյան տրամադրություն են ստեղծում ոչ միայն հակադարձելու, այլև նույնիսկ թշնամական տրամադրություններ են ստեղծում: Եվ այդ ամենն արդյունք է նրա, որ մեր երկրի կառավարության առաջին դեմքից սկսած՝ իրենց գործունեությունն իջեցնում են զինվորի վարտիքի մակարդակի: Ժամանակն է, որ իրենք դուրս գան էդ վարտիքից և զբաղվեն իրենց գործով: Մեր ղեկավարությունը ռազմավարական մակարդակից իջել է վարտիքի, պարկետի մակարդակի: Դա է ինձ վրդովվեցնում, և դա է խնդիրը, որ ես հակադարձել եմ:

-Հետաքրքիր է, որ Դուք, Ձեզ պես շատ գեներալներ, որոնք մարտական ուղի են անցել, թուրքի դեմ են կռվել, չեն վախեցել թշնամուց, այսօր՝ չասեմ վախենում են, բայց նեղվում են ֆեյքերի գրոհներից:

-Ինձ ֆեյքերը չեն վախեցնում, մենք պատերազմով անցած մարդիկ ենք, ո՛չ թուրքից ենք վախեցել, ո՛չ էլ մեր ներքին, չեմ ուզում թուրք անվանել, մեր ներքին հակառակորդներից, չարախոսներից: Պարզապես վիրավորական է, երբ այնպիսի հայհոյանքներ են տեղում, չեն խնայում ո՛չ ընտանիքի անդամներին, ո՛չ մահացածներին, ո՛չ որջերին: Ես որ ասեմ՝ ինչե՜ր են գրվում... Ես դրանցից չեմ վախենում, պարզապես... վիրավորական է, էլի: Խնդիրը գիտեք որն է, որ էդ ՊՈԱԿ-ի ֆեյքերին պետական մակարդակով ղեկավարում են, ուղղորդում են: Կամ՝ դու ինչ ես հասկանում սահմանից, ինժեներական կառույցից, պահածոյի տուֆերից և, ընդհանրապես, դու ինչ ես հասկանում պետական կառավարումից, դեղին մամուլից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին, հիմա նույն դեղին մամուլի ձևով էլ ղեկավարում ես երկիրը:

-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, մասնավորապես այն, որ ասաց՝ Շուշին ադրբեջանական քաղաք է, շատերը գնահատականներ տվեցին, թե Հայաստանի վարչապետը սպասարկում է Ադրբեջանի շահը:

-Վայ քեզ երկիր, վայ քեզ հայ ժողովուրդ, երբ կառավարությանդ առաջին դեմքը քո պատմական հայրենիքը թուրքական է անվանում:

-Անդրադառնալով քաղաքական պայքարին, պարո՛ն Օհանյան, տեսնում ենք, որ ընդդիմադիր ուժերի պայքարն այս պահին արդյունք չի տալիս, Փաշինյանն էլ երեկ հեգնում էր, թե վրանում նստելով՝ ուզում են իշխանության գալ: Դուք ինչպե՞ս եք պատկե­րացնում լուծումը, նրան հեռացնե­լու ճանապարհը ո՞րն է:

- Ես գտնում եմ, որ առողջ ուժերը, այն ուժերը, որոնք ներքին կուլուարներում, տարբեր վայրե­րում հանդես են գալիս ընդդեմ այս իշխանությունների, պետք է հա­մախմբվեն: Հիմա հարթակը 17+1 է, իհարկե, ես էդ հարթակում, որպես կուսակցություն, չկամ, ինձ մեկ-մեկ հարցնում են՝ դու 17-ի մեջ ես, ես կատակով ասում եմ՝ ես արդեն 59-ի մեջ եմ (տարիքը նկատի ունի՝ Վ. Մ.): Բայց ես աջակցում եմ, և ժողովրդից թեկուզ մեկ հոգի էլ կանգնած լինի հարթակում... ես շատ բարձր եմ գնահատում անհատին, քաղաքա­ցուն, մարդուն և գտնում եմ, որ պետք է համախմբվեն: Իհարկե, այս պահի դրությամբ որոշակիորեն նաև այս ձմեռային պայմաններն են խանգարում, բայց կարծում եմ՝ շարժումը պետք է նաև այնպես անի, որ հարաճուն ընթացք ստանա, որպեսզի կարողանան գեներացնել և իրոք հասնեն նրան, որ փոփո­խություն լինի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>