Սերժ Սարգսյանը ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին
Դիտել նաև
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին։
Սարգսյանն ու Ֆիշերը ջերմությամբ են վերհիշել նախագահ Հայնց Ֆիշերի այցը Երևան և Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան այցը Ավստրիա: Զրուցակիցները կարևորել են, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։
Նախագահները խորհրդանշական են համարել, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում և գոհունակություն են հայտնել, որ այդ ժամանակահատվածում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրել։
Հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնություններին։

