«Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու». Տիգրան Ավինյան
Դիտել նաև
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Աժ-ում ներկայացրեց թվային տվյալներ պատերազմի թողած հետևանքներից:
«Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չէ 766-ը։ Նույնականացման գործընթացում ավելի հստակ տվյալներ ենք ունենում և վերջնական ցուցակը հրապարակվելու է», - հայտարարեց Տիգրան Ավինյանը։
Նա հայտնեց, որ կան նաև անհետ կորածներ՝ հավելելով, որ չի ուզում կոնկրետ թիվ հնչեցնել ոչ զոհերի, ոչ էլ անհետ կորածների վերաբերյալ.
«Որովհետև այդ վերջնական թիվը երբ ունենանք, արդեն ամբողջական զեկույցով կներկայացվի Պաշտպանության նախարարության կողմից։ Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու», - ասաց Տիգրան Ավինյանը։

