«Պատերազմից հետո հարուցվել է շուրջ 1300 քրեական գործ». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, որ պատերազմից հետո հարուցվել է շուրջ 1300 քրեական գործ` կապված դավաճանության, սաբոտաժի, հրամանների կատարումից հրաժարվելու և այլ հարցերի հետ:
«Հետաքննությունը, հնարավոր է, չի ընթանում այն տեմպերով, որը մենք կցանկանայինք, սակայն, անհրաժեշտ է սպասել լիարժեք հետաքննության, որպեսզի հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները տրվեն»,- ասաց նա:

