Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախյան վերջին պատերազմում անհետ կորածների մասին
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ավելացրել է Արցախյան վերջին պատերազմում մահացածների թիվն ու հայտարարել անհետ կորածների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, ներկայում հայտարարվել է 2 855 մահացած զինծառայողների և ևս 50 անհետ կորածների մասին:
Ի սկզբանե հայտարարվել էր Ադրբեջանի ԶՈՒ 2 783 մահացած զինծառայողների մասին։
Ադրբեջանը չի ներկայացնում իր կորուստների իրական թիվը, որը զգալի գերակշռում է պաշտոնապես հրապարակված տվյալները:

