«Պայքարն ընթանում էր յուրաքանչյուր կետի, ստորակետի համար». Պուտինը պատմել է Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մանրամասների մասին. Տեսանյութ
Դիտել նաև
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իսպանիան դատապարտել է Իրանի դեմ հարձակումը. մինչդեռ Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի հակահարվածները
Պատերազմն սկսվեց. ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծում են Իրանը
Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը
Ալիևը սպառնում է Հայաստանին, որ եթե Փաշինյանը չընտրվի, ապա կլինի նոր պատերազմ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Москва. Кремль. Путин» հաղորդմանը տված հարցազրույցում պատմել է 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունման մանրամասները:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ բոլոր որոշումներն ընդունվել են անմիջականորեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ, իսկ հայտարարության տեքստը նախապես չի պատրաստվել:
Պուտինը նշել է նաև, որ որոշումը պետք է կայացվեր, և ավելացրել է, որ եղած պայմաններում «պայքարը երկու կողմերից էլ ընթանում էր յուրաքանչյուր արտահայտության, յուրաքանչյուր կետի, կարելի է ասել՝ յուրաքանչյուր ստորակետի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

