Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Ինչո՞ւ է Գուրգեն Արսենյանը փորձում ավելի շատ «իմքայլալան» ընկալվել, քան Նիկոլ Փաշինյանը

Այն փաստը, որ պնակալեզները միշտ էլ եղել են մեզանում հայտնի է  բոլորին: Պնակալեզները բովանդակությամբ նույնն են, բայց արտաքին դրսեւորումներով` տարբեր: Օրինակ՝ կան պնակալեզներ, որոնք գործել են առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահների ժամանակ: Նրանք գործել են նաեւ այս իշխանության օրոք: Այնուամենայնիվ, կան նրանք, ովքեր փորձել են նույնը անել գրեթե բոլոր ղեկավարների օրոք, բայց, իհարկե, դժվար է միաժամանակ լինել «լեւոնական», «քոչարյանական», «սերժական» ու «նիկոլական»: Բայց պատկերացրեք, որ մեր հասարակության մեջ կան այդպիսի մարդիկ: Այդպիսի մարդկանց մեջ է մտնում Գուրգեն Արսենյանը:

Նա ինքն իրեն քաղաքական գործիչ է համարում, մյուսները՝ գործարար: Այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ նա «ձախողված Օստապ Բենդեր» է: Դատեք ինքներդ. բոլոր իշխանությունների օրոք, լինելով «իշխանամետ», նա միշտ փորձում էր «կռուտիտներ» անել՝ փորձելով ցույց տալ, որ իբր իշխանամետ է, բայց իր իշխանամետության մեջ «հատուկ դիրք» ունի: Բացի այդ, լինելով բոլոր ժամանակներում իշխանամետ՝ նա միշտ փորձում էր լինել «Հռոմի պապից ավելի կաթոլիկ», ինչը ակնհայտ դարձավ նաեւ Հանրային հեռուստատեսության երեկվա քննարկման ժամանակ: Քննարկման թեման էր հունվարի 11-ի համաձայնագիրը և տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցը:

«Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը և «Փաստաբանների պալատի» նախագահ Արա Զոհրաբյանը արդարացիորեն նշում էին, որ կոմուոնիկացիաների  բացման հարցը պետք է շաղկապել անվտանգության խնդրի հետ, և միայն գերիների հետ կապված խնդիրը լուծելուց և հումանիտար խնդիրները լուծելուց հետո կարելի է խոսել կոմուոնիկացիաների և հարևանների հետ հարաբերությունների հաստատման մասին:

«Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանը, մեծ հաշվով, չէր հակադրվում այլ բանախոսներին, բայց փորձում էր մի փոքր փոխել հռետորաբանությունն ու քարոզել Փաշինյանի այն թեզը, որ «պատերազմից հետո նոր էջ կբացվի Հայաստանի զարգացման համար»: Եվ այս շարքում Գուրգեն Արսենյանը, ով իբր ավելի փորձառու գործիչ է, փորձեց տարբերվել բոլորից, և նշեց, որ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ կասկածի տակ են դնում կոմունիկացիաների բացումը, ունեն հակապետական ​​դիրքորոշում:

Այսինքն՝ նա՝ Գուրգեն Արսենյանը «պետություն» է, իսկ յուրաքանչյուր ոք, ով ունի իր տեսակետից տարբերվող այլ տեսակետ, «պետության հակառակորդ է»: Նա նաեւ չմոռացավ նշել, որ պատերազմում պարտվել է ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը: Անգամ Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ չի տվել նման ձեւակերպումներ անել, բայց դա չկանգնեցրեց այս պնակալեզին: 

Արսենյանի պնակալեզությունն այնքան նողկալի էր, որ նույնիսկ Գորգիսյանը չդիմացավ ու ասաց այդ մասին Արսենյանին:

Իր նման պահվածքով Արսենյանը ստանձնում է պատասխանատվությունը այս պարտության, դավաճանության և 5 հազար զոհերի համար: Եվ եթե վաղը նա փորձի «կռուտիտներ» անել, մենք նրան կհիշեցնենք, թե որտեղից է եկել և ուր է պատրաստվում գնալ: Մեր երկիրը նման վիճակում է նաև այն պատճառով, որ տարիներ շարունակ մենք հանդուրժել ենք այդպիսի պնակալեզների: Քանի որ նրանք չունեն ոչ արժանապատվություն, ոչ հայրենիք, ոչ աշխարհայացք, և կասկած չկա, որ անհրաժեշտության դեպքում նա պնակալեզություն կանի Ալիևի և Էրդողանի համար, եթե իհարկե նրանք դա ցանկանան:

Հենց այդպիսի մարդկանցից է պետք ազատվել առաջին հերթին, որպեսզի հասարակական մթնոլորտը մաքրվի: Վստահություն լինի պետության նկատմամբ, առանց որի Հայաստանը չի կարող մեծ ապագա ունենալ:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>