«Մայր Հայաստան» խմբակցությունը բարձրաձայնում և ընթացք է տալիս քաղաքացիների խնդիրների լուծմանը «Հայաստան» դաշինքը հրապարակում է վարչապետի թեկնածուի անունը «Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
16
Վիտկոֆն ու Քուշնե՞րն են համոզել Թրամփին հարձակվել Իրանի վրա Ալիևը պայթեցրեց ուրախ ավտոբուսը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ (տեսանյութ) Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստան» խմբակցությունը բարձրաձայնում և ընթացք է տալիս քաղաքացիների խնդիրների լուծմանը Վիտկոֆն ու Քուշնե՞րն են համոզել Թրամփին հարձակվել Իրանի վրա «Հայաստան» դաշինքը հրապարակում է վարչապետի թեկնածուի անունը Վայոց Ձորի թեմի առաջնորդը հանգստյան է կոչվել. Մայր Աթոռ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից Տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ թե պետություն է, այլ իրենց սեփական «դուքյանը». Վահագն Սարոյան Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հայտարարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով. Հայտարարություն Ալիևը պայթեցրեց ուրախ ավտոբուսը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Անկանխատեսելի» թեթև անձրև․ ՔՊ-ն Երևանը կառավարում է 9%-ի սահմաններում (տեսանյութ) Քաղաքային բյուջե կա, բայց ասֆալտը չկա (տեսանյութ) Փաշինյանը չգիտի՝ էլ ինչ անի, հիստերիայի մեջ է, վերջին փորձն էր Ստրասբուրգում, բայց դա իրեն չի փրկի (տեսանյութ) Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ (տեսանյութ) Ծառերի հերթական սպանդը Կենտրոնում (տեսանյութ) 1 տարեկան 2 ամսական երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ «Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան Նախորդ շաբաթ գրանցվել է թունավորման 8 դեպք Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է «Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան «Պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել»․ Իրինա Յոլյան Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ) Տավարի մսի գինը բարձրանում է․ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է Վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա. Լևոն Զուրաբյան Հայաստանում քաղաքական հետապնդումը վերաճել է ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն. Սամվել Կարապետյանի պաշտպան Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում ՔՊ-ի ժամանակակից «բեսետկա»-կանգառն Էջմիածինում Ուտե՜լ, ուտե՜լ մինչև վերջ (տեսանյութ) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

Ինչո՞ւ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում զինվորականները չհեռացրին Փաշինյանին իշխանությունից. ի՞նչ է հուշում աշխարհի փորձը

Այսօր այս հարցը շատերն են բարձրացնում՝ նշելով, որ պարտված ղեկավարին իշխանության թողնելը ոչ պակաս խայտառակություն էր, որքան պատերազմում այս տեսակ պարտվելը:

Փորձենք վերլուծել այս հարցը՝ հաշվի առնելով նաև համաշխարհային փորձը:

Ինչո՞ւ և ինչպես են իրականացվում ռազմական հեղաշրջումները այլ երկրներում

Ռազմական հեղաշրջումները բնորոշ են զարգացման անցումային փուլում գտնվող շատ երկրներին:

Երկարատեև տնտեսական, քաղաքական ճգնաժամը, այն հաղթահարելու քաղաքացիական կառավարության անկարողությունը, երկրի մասնատման վտանգը և խրոնիկական քաղաքական անկայունությունը բանակի միջամտության հիմնական աղբյուրներն են: Այս ճանապարհով են անցել Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և նույնիսկ որոշ եվրոպական երկրներ:

Թայվանը և Հարավային Կորեան, Սինգապուրը և Ֆիլիպինները, Թայլանդը և Կամբոջան, Ինդոնեզիան և Պակիստանը, Բիրման ու Բանգլադեշը, Իրաքը և Սիրիան, Ալժիրը, Եգիպտոսը և Լիբիան, Նիգերիան, Սոմալին, Եթովպիան, Գանան, Զաիրը, Սենեգալը, Չադը, Տանզանիան, Չիլին, Արգենտինան, Բոլիվիան, Պերուն, Ուրուգվայը, Պարագվայը, Հայիթին, Դոմինիկյան Հանրապետությունը, Նիկարագուան, Հոնդուրասը, Գվատեմալան, Կուբան և այլն:

Այս ճանապարհը չի շրջանցել նույնիսկ Եվրոպան: Հունաստանը, Թուրքիան, Իսպանիան, Պորտուգալիան, Լեհաստանը և նույնիսկ Ֆրանսիան 20-րդ դարի հիսունականների վերջին:

Միայն երկրորդ աշխարհամարտից հետո տեղի է ունեցել ավելի քան 500 խռովություն և հեղաշրջում:

Ռազմական հեղաշրջումները խոր հետք են թողել այդ երկրների ու ժողովուրդների կյանքում՝ թե՛ դրական, և թե՛ բացասական իմաստով:

Ե՞րբ են կատարվում ռազմական հեղաշրջումները

Բանակը շատ հաճախ կատարում է պետական հեղաշրջում այն պահին, երբ պետության ղեկավարը բացակայում է երկրից:

Հեղաշրջումները լինում են երկու ձև: Առաջինը՝ այսպես կոչված «միասնական հրամանով», երբ քաղաքացիական իշխանության դեմ դուրս է գալիս ողջ բանակը՝ իր հրամանատարության գլխավորությամբ:

Երկրորդ ձևն այն է, երբ հեղաշրջման է մասնակցում բանակի մի մասը կամ բանակի սպաները, սակայն ոչ հրամկազմը:

Առաջին ձևը կյանքի է կոչվել ավելի զարգացած երկրներում՝ Պորտուգալիայում, Իսպանիայում, Հունաստանում, Թուրքիայում, Չիլիում և այլն:

Երկրորդը կիրառվել է ավելի հետամնաց երկրներում՝ Իրաքում, Ալժիրում, Աֆրիկյան երկրների մեծ մասում և այլն:

Դրակա՞ն, թե՞ բացասական դեր են կատարում այդ հեղաշրջումները

Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ եղել են և՛ դրական, և՛ բացասական ազդեցություններ:

Օրինակ, Ուրուգվայի, Արգենտինայի զինվորականները հետ գցեցին իրենց երկրների զարգացումը, իսկ ահա Չիլին կարողացավ դուրս գալ ճգնաժամից հենց գեներալ Պինոչետի հեղաշրջման արդյունքում:

Նույնը Եվրոպայում էր․ գեներալ Սալազարը դրական անցումային դեր կատարեց Պորտուգալիայի համար, իսկ ահա Հունաստանի «սև գնդապետները» միշտ վատ են հիշվելու, քանզի նրանց ժամանակ Կիպրոսն օկուպացվեց Թուրքիայի կողմից:

Նույն Թուրքիայում չորս անգամ բանակը վերցրել է իր ձեռքը իշխանությունը և դրական լիցք է տվել երկրի զարգացման համար:

Լեհաստանում, գեներալ Յարուզելսկին վերցնելով իշխանությունը, փաստացի փրկեց երկիրը խորհրդային ռազմական ներխուժումից:

Խիստ աղետալի էին ռազմական հեղաշրջման հետևանքները Զաիրում, Բիրմայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում: Իսկ երբեմնի ծաղկող Ուրուգվայը ռազմական հեղաշրջումից հետո հայտնվեց խոր ճգնաժամի մեջ:

Որո՞նք են ռազմական հեղաշրջումների լեգիտիմ հիմնավորումները

Ռազմական հեղաշրջումները կատարվում են երեք գործոնների արդյունքում.

Առաջին

Երբ իշխանությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը՝ անարդար ընտրության արդյունքում:

Երկրորդ

Երբ իշխանության են գալիս ուժեր, ովքեր սկսում են խախտել երկրի սահմանադրական և գաղափարական կարգերը: Օրինակ, Թուրքիայում և Եգիպտոսում, երբ օրինական կարգով իշխանության եկան իսլամիստները, որոնք, սակայն, փորձում էին փոփոխել երկրի աշխարհիկ կարգը:

Երրորդ

Երբ իշխանությունը անկարող է դառնում պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Օրինակ, ԽՍՀՄ-ի վերջին տարվա ընթացքում, երբ ԳԿՉՊ-ն փորձեց իշխանությունից հեռացնել Գորբաչովին:

Հեղաշրջումները կատարում են սովորաբար քաղաքականացված բանակները, որոնք ի վիճակի են ոչ միայն կիրառել բռնի գործողություններ, այլև լուծել ոչ ռազմական, քաղաքական բնույթի խնդիրներ:

Ռազմական հեղաշրջումներ կատարվեցին նաև մեր տարածաշրջանի երկրներում:

Օրինակ, Վրաստանում Գամսախուրդիան իշխանությունից հեռացվեց Թենգիզ Կիտովանիի և Ջաբա Իոսելիանիի զինված խմբավորումների ճնշման արդյունքում, երբ պարզ դարձավ, որ Գամսախուրդիան, փաստացի կորցնելով Հարավայի Օսիան, չկարողացավ պահպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Նույնը կատարվեց Ադրբեջանում Էլչիբեյի հետ: Պատերազմում պարտություն կրելուց հետո ադրբեջանի զինվորականները՝ Սուրեթ Հուսեյնովի գլխավորությամբ, սկսեցին Էլչիբեյի իշխանության հեռացման գործնթացը: Պատճառը նույնն էր: Էլչիբեյը պարտվել էր պատերազմում և ուրեմն նա պետք է հեռանար իշխանությունից:

Ի՞նչ հեղաշրջման փորձեր են կատարվել Հայաստանում և ինչո՞ւ

Թեև դասական իմաստով ռազմական հեղաշրջում Հայաստանում չի կատարվել, այնուամենայնիվ, դրա «թավշյա» տարբերակները մեր երկրի քաղաքական կյանքում արձանագրվել են:

1996-ին երկրապահը թույլ չտվեց, որ ընտրություններում փաստացի պարտված Տեր-Պետրոսյանը հեռացվի իշխանությունից:

1998-ին, երբ Տեր-Պետրոսյանը ներկայացրեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տարբերակը, երկրում առաջացավ նոր իրավիճակ, որտեղ երկրի ուժային կառույցները փաստացի մերժեցին Տեր-Պետրոսյանի այդ տարբերակը: Արդյունքում առաջացավ քաղաքական ճգնաժամ, որից հետո նույն երկրապահի ճնշմամբ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հեռանալ իշխանությունից: Կարելի է ասել, որ այդ ժամանակ երկրում իրականացավ «թավշյա» բնույթի հեղաշրջում, որն աջակցություն ստացավ հանրության ճնշող մեծամասնության կողմից:

Հայաստանում քաղաքականացված բանակի դերը կատարում էր երկրապահը:

Նույն երկրապահն էր սպառնում արդեն հեղաշրջում կատարել 1999-ին՝ հոկտեմբերի 27-ից հետո:

Վերջապես, 2008-ին նույն երկրապահը կրկին սպառնում էր պետական հեղաշրջում կատարել այն ժամանակվա իշխանության դեմ:

Հետաքրքիր է, որ 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը դատավարական գործողություններ սկսեց թե՛ Մանվել Գրիգորյանի դեմ, ով սպառնում էր 2008-ին զինված հեղաշրջում իրականացնել, թե՛ այն գործիչների դեմ, ովքեր կանխեցին 2008-ի զինված հեղաշրջման փորձը:

Պարզ էր, որ փաշինյանական ֆեմիդան փորձում էր պատժել միաժամանակ և՛ այն մարդկանց, ովքեր կանխեցին զինված հեղաշրջումը, և՛ այն Մանվել Գրիգորյանին, ով ինչ-ինչ պատճառներով չկարողացավ կամ չցանկացավ իրականացնել այդ հեղաշրջումը 2008-ին: Իհարկե, Գրիգորյանին մեղադրում էին այլ հոդվածներով, սակայն բոլորի համար էլ պարզ էր, որ նրան պատժում էին հենց 2008-ի համար:

Հետաքրքիր է, որ 2018-ից հետո Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Երկրապահի գործոնը վերջնականապես չեզոքացվի: Քանզի հիշում էր նրա դերը թե՛ 1996-ին, թե՛ 1998-ին, և թե՛ 2008-ին:

Հավանաբար, կանխազգալով ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման այս տարբերակը, նա էն գլխից որոշեց փաստացի վերացնել երկրապահին՝ որպես ինստիտուտ: Եվ արդյունքում ղարաբաղյան երկրորդ պատերազմի խայտառակ պարտությունից հետո Հայաստանում չգտնվեց քաղաքականացված որևէ ուժային կառույց, ով հաշիվ կպահանջեր Փաշինյանից:

Իսկ հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Հայաստանում ուսադիր կրող դաս, ովքեր երդում էին տվել Հայաստանի Հանրապետությանը, փաստացի այլևս գոյություն չունի: Հայաստանն այլևս դադարել է կատարել Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունը, կասկածի տակ է դրվել երկրի տարածքային ամբողջականությունը, և այս ամենը զուգորդվում է ուժային կառույցների քար լռությամբ:

Լռություն, որն էլ ավելի շատ բանի մասին է հուշում և որի արդյունքում երկրից կանխատեսվելու է մարդկանց մեծ չափերի արտահոսք: Քանզի մարդիկ հասկացել են, որ այլևս չունեն անվտանգության երաշխիքներ՝ ի դեմս ուժային կառույցների, իսկ դա նշանակում է, որ կասկածի տակ է դրվել Հայաստանի պետականությունը:

Եվ այս ամենի հետևանքները դեռ երկար իրենց զգացնել կտան, նույնիսկ անխուսափելի իշխանափոխությունից հետո:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>