Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
10
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

Դիմում են ինձ, ասում են՝ Փաշինյանի հետ պիտի խոսել հաշվեհարդարի ճանապարհով, բայց դա այն է, ինչ ուզում է Փաշինյանը՝ արյան գետեր. Նաիրա Զոհրաբյան

Վարչապետի աթոռից կառչած մեկը անգամ սենյակից սենյակ տեղաշարժը ապահովում է ոստիկանական զորքերի ուղեկցությամբ, օդանավակայան հասավ 500 և ավելի ոստիկանների ուղեկցությամբ, հատուկ օպերացիա իրականացնելու միջոցով: Սա ոչ միայն Փաշինյանի, այլև երկրի համար է ամոթ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգվաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով՝ խղճում է Փաշինյանին:

«Ինչ վերաբերում է Մոսկվա այցին, ապա երեկ իր խոսնակը փորձեց հանրությանը նախապատրաստել նրան, ինչ այսօր տեղի է ունենալու, և ինչքան էլ Փաշինյանը փորձի թաքնվել ռազմագերիների, անհետ կորածների քննարկման թեմայի տակ, ակնհայտ է և երեկ էլ արդեն ՌԴ նախագահի պաշտոնական կայքում տեղադրվել էր այն օրակարգը, որը քննարկվելու է: Դա կոմունիկացիաների խնդիրն է, Փաշինյանի մամուլի խոսնակն էլ նշել էր, որ Հայաստանից դեպի Սյունիք կոմունիկացիաների ապահովման խնդիրն է: Հետո իրեն տված տեքստը փորձեցին խմբագրել, բայց բոլորիս համար էլ պարզ է, որ հերթական ստորացուցիչ պայմանավորվածությունն է ձեռք բերվելու Մոսկվայում»,-մանրամասնեց նա:

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը այսօր հերթական անգամ սպասարկելու է Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգը: Նա նշեց, որ հանրությունը պիտի գիտակցի՝ սա քաղաքական ուժերին առնչվող հարց չէ, դրված է Հայաստանի պետականության լինելիության խնդիրը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հանրության շրջանում կան նաև տեսակետներ, որ ընդդիմությունը չի կարողանում արդյունավետ պայքարել, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մասամբ կարող եմ համաձայնել այդ գնահատականների հետ: Լինելով ընդդիմադիր կոալիցիայի մեջ՝ ակնկալում էի և ակնակալում եմ շատ ավելի արմատական գործողություններ, բայց ես նաև հասկանում եմ իմ ընդդիմադիր այն գործընկերներին, ովքեր ասում են, որ արմատական գործողությունները այն են, ինչը ուզում է Փաշինյանը, այսինքն ՝ քաղաքացիական բախումներ, արյուն: Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ իր տեսակին հարազատ արյան գետեր հոսեն, որպեսզի ընդդիմությանը մեղադրի քաղաքական բախումներ հրահրելու մեջ»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս օրերի ընթացքում իրեն հարյուրավոր քաղաքացիներ են դիմել, ովքեր ասում են, որ Փաշինյանի հետ պիտի խոսել միայն հաշվեհարդարի ճանապարհով, բայց իրենք ասում են՝ոչ, դա այն է, ինչ Փաշինյանն է ուզում:

«Եվ ի վերջո այն քաղաքացիները, ովքեր մեզ կոչ են անում շատ ավելի արմատական գործողությունների դիմել, ես ասում եմ՝ տնից մեզ կոչ մի արեք, եղեք մեր կողքին: Երբ որ մեր կողքին կլինեն 50-100 հազար ՀՀ քաղաքացի, այդ ժամանակ, վստահ եղեք, Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարողանա տարբեր մանիպուլյացիոն հայտարությունների տակ թաքնվել, այլևս չի կարողանա թաքնվել ԱԱԾ և ոստիականական զրահաբաժկոնների և վահանների հետևում: Կոչ անելով խնդիրները չեն լուծվում, ես էլ կարող եմ մեր տանը նստել և կոչ անել ու ասել, որ պետք է դիմել առավել արմատական գործողությունների: Ցանկացած գործողություն պիտի լինի բացառապես օրինականության շրջանակում»,-մանրամասնեց նա:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Մարդու իրավունքների համընդհանուր եվրոպական կոնվենցիան բացարձակապես չի արգելում նաև ապաստամբության միջոցով երկրում օրինականություն հաստատելը, եթե երկրում օրինական բոլոր միջոցները սպառված են:

«Ցանկացած ճանապարհով, այդ թվում` Եվրապական կոնվենցիայով չարգելաված ճանապարահով խնդիրները կլուծվեն, եթե մեր սիրելի հայրենակիցները ոչ թե տներից կոչ անեն, այլ լինեն մեզ հետ, մենք կլինենք առաջնագծում, թող իրենք լինեն մեր թիկունքում»,-եզրափակեց նա:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>