ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
«ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Պատերազմ Արցախում
ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև

Ռուբինյանին հրավիրում եմ իմ ընտրողների հետ հանդիպման, բայց մինչ այդ պետք է բացատրի պատգամավորների՝ իմ տուն ներխուժելն ու Արցախի հրապարակում հայտարարի՝ Արցախը Հայաստան է․ «Իմ քայլը» լքած պատգամավոր

Եթե Ռուբեն Ռուբինյանին կհետաքրքրի ու ժամանակ կգտնի, կհրավիրեմ Էրեբունիում՝ Ազատամարտիկների այգում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ իմ ընտրողների հետ հանդիպելու, իրեն կբացատրեն՝ ինչու են ինձ ընտրել և ինչու են ողջունել իմ արած քայլը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի գրառմանը, որով վերջինս «Իմ քայլը» լքած, սակայն մանդատից չհրաժարված պատգամավորներին հորդորում էր բացատրել, թե նրանք ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։

Սակայն, Աթաբեկյանի խոսքով, մինչև այդ պատվին արժանանալը՝ Ռուբինյանը երկու հարցի պետք է պատասխանի։

«Առաջին՝ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորների ու մոտ 15 անձանց շատ վատ վարքը իմ տան հանդեպ, որոնք անթույլատրելի կերպով ներխուժել են իմ տուն։ Իրեն որպես լավ պատգամավոր հռչակած Ռուբեն Ռուբինյանը թող բարի լինի դրա բացատրությունը տա, թե ինչ վարքագիծ էր, ու դրան ինքն ինչ գնահատական է տալիս։ Եվ երկրորդ՝ թող իր հանձնաժողովի բոլոր անդամներին վերցնի, ես բոլոր ծախսերը կանեմ, կգնանք, կկանգնենք Արցախի հրապարակում, թող ինքը բարձր գոռա, որ Արցախը Հայաստան է, տեսնենք՝ մեր սկզբունքները փոխվե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ինքն այդ հարցերին կպատասխանի, այդ քայլերը կանի, դրանից հետո ես իրեն կհրավիրեմ իմ ընտրողների հետ հանդիպման, իրեն կբացատրեն, թե ես ինչ հիմքով եմ շարունակում պատգամավոր մնալ ու թե ում ձայների շնորհիվ եմ դարձել պատգամավոր»,-ասաց Աթաբեկյանը։

Դիտարկմանը, որ իրեն ու իշխանական խմբակցությունը լքած մյուս պատգամավորներին մեղադրանքներ են ուղղում առ այն, որ իրենք պատգամավոր են դարձել Նիկոլ Փաշինյանի անվան շնորհիվ, պատգամավորն արձագանքեց․

«Այո, Նիկոլ Փաշինյանի անունը կար, բայց ես, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իմ ներդրումն եմ ունեցել։ 2015-ից ես ՔՊ-ի հետ պայքարել եմ ու իմ արած ներդրման հիման վրա ձայն եմ ստացել ռեյտինգային ցուցակում, ոչ անցողիկ։ Պայքար է եղել թիմակիցների ներսում մեր և անծանոթ շատ մարդկանց միջև, որոնք հայտնվել են մեր ցուցակում, և իմ ընտրողների շնորհիվ ես դարձել եմ պատգամավոր։ Ես ՔՊ անդամ եմ, այդ պայքարին ես էլ եմ մասնակից եղել, այսինքն՝ իմ մասնաբաժինն էլ կար։ Թե այդ մասնաբաժինն ով ինչպես կկիսի, մի քիչ դժվար է ասել, ցանկությունների դաշտում չէ։ Այդպիսի հարցեր կարող են ուղղել այն պատգամավորներին, որոնք ՔՊ-ի հետ այդ դժվար փուլերը չեն անցել, որոնց չէինք ճանաչում, բայց հայտնվեցին անցողիկ ցուցակում։ Գոնե իմ հարցով պետք է մի քիչ զուսպ լինեն, որովհետև կարող է՝ ես էլ շատ բան ասեմ, իրենք մի քիչ նեղվեն»-ասաց նա։

Պատգամավորը վերահաստատեց՝ չի հրաժարվելու մանդատից և շարունակելու է իր գործունեությունը՝ որպես անկախ պատգամավոր։ «Անհնար է, որ հրաժարվեմ մանդատից։ Ես սկզբից էլ ասել եմ, նոյեմբերի 9-ից էլ բավականին ժամանակ է անցել, եթե մինչև այս ոչինչ չեմ արել, չեմ անի։ Ես իմ ընտրողների հանդեպ պարտք ունեմ, ու պարտավոր եմ այդ պարտքը կատարել։ Ու դուրս գալու տեքստում էլ հստակ նշված են նպատակներս։ Քաղաքական նպատակ չունեմ, որ շատ առիթ լինի, կարող է՝ ընդհանրապես հրաժարվեմ քաղաքական գործունեությունից»,-ասաց Վարդան Աթաբեկյանը։

Հիշեցնենք՝ Աթաբեկյանը «Իմ քայլը» լքելու որոշում էր կայացրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո՝ նշելով, որ հայտարարության մասին տեղեկացել է մամուլից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>