9:30 աշխատանքի տեղը մարդ չկա, 5:30 աշխատանքի տեղը մարդ չկա. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին հանձնարարականներ տվեց ճանապարհաշինության և միասնական երթուղային ցանցի վերաբերյալ: Նրա խոսքով ՀՀ բնակավայրերի ճանապարհային և տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարեց մինչև 2017թ. հունիսի 1-ը մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը, հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին, կարգապահության ճանապարհային նշաններին:
«Այցերի ժամանակ բազմիցս 9:30 աշխատանքի տեղը մարդ չկա, 5:30 աշխատանքի տեղը մարդ չկա: Համապատասխանաբար կազմակերպեք այդ հսկողությունը՝ ներգրավելով մեր տեղական ինքնակառավարման մարմինները, եթե անհրաժեշտ է»,- ասաց նա:

