Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար
25
Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Պատերազմ Արցախում
ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Տեղումները կշարունակվեն Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք

Ինչպե՞ս չաշխատող օդանավակայանը պետք է զարգացնի տուրիզմը

Հանրապետականները մեզ «աննախադեպ, որակապես ավելի լավ» ընտրություններ էին խոստացել և գոնե մեկ իմաստով այս ընտրությունները որակապես տարբերվում էին նախորդներից․այս անգամ իշխող կուսակցության կողմից ամպագորգոռ ու սուտ խոստումներ չհնչեցին՝ դե այսինքն ընդհանրապես ոչ մի առարկայական խոստում չհնչեց։ Չգիտեմ, նույնիսկ, ունեին Հանրապետականները նախընտրական ծրագիր, թե՝ ոչ։
Չգիտեմ, թասիբ էր արթնացել նրանց մեջ, թե ուղղակի հասկացել են, որ ժողովուրդը մեկ է նրանց խոստումներին չի հավատում, նրանք էլ միևնույն է ոչինչ անող չեն, բայց փաստը մնում է փաստ՝ սուտ խոստումներ չեղան։ Սակայն չկա նաև հույս, որ նախկինում տված խոստումները կկատարվեն։

Հիշու՞մ եք չէ Ստեփանակերտի օդանավակայանի պատմությունը։ Դա թերևս Սերժ Սարգսյանի իրականացրած ամենաթանկարժեք փիառ ակցիան էր։ Նա մի ամբողջ օդանավակայան կառուցեց միայն փիառվելու, սուտ խոստումներ տալու և կարճաժամկետում իր ռեյթինգը բարձրացնելու համար։ Քիչ թե շատ մտածող մարդկանց համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը կդիմի ամենածայրահեղ քայլերի, բայց թույլ չի տա, որ դեպի Արցախ կանոնավոր չվերթներ իրականացվեն։ Եվ սա բացառապես հայկական կողմի բացթողումների պատճառով է։ Եթե այնուամենայնիվ որոշել էին օդանավակայան կառուցել Ստեփանակերտում, պետք է կամ միջազգային հանրության աջակցությունը ստանային կամ Ադրբեջանական կողմին հասկացնեին, որ քաղաքացիական ինքնաթիռների խոցումն անդառնալի հետևանքներ կունենա Ադրբեջանի համար։ Կամ երկուսն էլ միասին, որ չեզոքացնեին Ալիևի սպառնալիքները։

Մենք հիշում ենք նաև, թե ինչպես Սերժ Սարգսյանն առանց ամաչելու հայտարարեց, թե ինքն է լինելու առաջին ուղևորը և ինչպես այդ հայտարարությունից հետո հանկարծակի պոկվեցին օդանավակայանի պատերի և հատակի սալիկները և թե ինչպես են մինչև հիմա այդ սալիկները կպցնում։ Չերկարացնեմ, Սերժ Սարգսյանի խոսքի արժեքի մասին բոլորին է հայտնի՝ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։

Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա։ Ես Արցախը սիրում եմ, դա մեր հողն է, այնտեղ պետք է ներդրումներ կատարել, դա անհրաժեշտություն է։ Անշուշտ պետք է զարգացնել տուրիզմը Արցախում։ Բայց ինչպե՞ս այդ խնդիրը պետք է լուծի չաշխատող օդանավակայանի շենքը։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ օդանավակայանը չի աշխատելու։ Մի՞ թե մեր իշխանություններն այդ աստիճան կտրված են իրականությունից։ Կարծում եմ, որ ոչ։ Նրանք պարզապես թքած ունեն տուրիզմի վրա էլ, օդանավակայանի և մնացած ամենինչի վրա, ինչը կապված չէ նրանց անձնական շահերի հետ։ Օդանավակայանը Ստեփանակերտում պետք էր միայն Սերժ Սարգսյանին։

Իսկ Ստեփանակերտին, Արցախին և Հայաստանին՝ տուրիզմի զարգացման համար պետք էր օդանավակայան Ջերմուկում, Կապանում կամ Գորիսում։ Այն կխթաներ տուրիզմը ոչ միայն Արցախում, այլ նաև Սյունիքում։ Իհարկե, միայն օդանավակայանով չի։ Բայց շատ են չէ ասում, թե մեր ռեսուրսները սահմանափակեն, լացում են, որ փող չունեն այս կամ այն ծրագիրն իրականացնելու համար։ Դե բա որ այնքան սահմանափակ մտածողություն ունենան, որ առանց որևէ հեռանկարի Ստեփանակերտում օդանավակայան կառուցեն, բա փողն էլ չի հերիքի։

Իշխանություններին որ քննադատում ես, ասում են, թե իրանք ճիշտ է սխալներ անում են, բայց նրանցից լավ ոչմեկ չի կարող կառավարել։ Այսպիսի հիմար սխալ անելու համար մարդ պետք է ուղղակի թերզարգացած լինի էլի։ Ուրիշ բաների մասին չեմ ասում։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>