Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Ի՞նչ հարցեր կքննարկվեն Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպմանը

«Մոսկվայում եռակողմ բարձրաստիճան հանդիպումը տրամաբանական կլինի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման հավանականությանը։

Նշենք, որ մամուլում դեռևս չհերքվող տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում Մոսկվայում եռակողմ բարձրաստիճան հանդիպում է կայանալու Փաշինյանի, Պուտինի և Ալիևի մասնակցությամբ, որը կլինի Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը պատերազմից հետո։ Չի հերքվել նաև տեղեկությունը, որ Փաշինյանն առաջիկայում այցելելու է Մոսկվա։

Ռուսական «Ինտերֆաքս»-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է նման հանդիպման մասին՝ նշելով, որ այն կկայանա ամանորյա արձակուրդներից հետո, հավանական ամսաթիվ է նշվում հունվարի 11-ը։ Հավելենք, որ մինչ տոները ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել էր Մոսկվա, որը վերջին շրջանում նրա երրորդ այցն էր Ռուսաստանի մայրաքաղաք։ Նրա այցի բովանդակության վերաբերյալ մամուլում մի շարք տեղեկություններ էին շրջանառվում։

Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ չի բացառվում, որ նման հանդիպում նախատեսվի, դա տրամաբանական կլինի, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է հեռավար կարգով, իսկ դրան հաջորդած ողջ բարդ գործընթացը՝ քայլերը, ենթադրում են ավելի սերտ քննարկումներ և բանակցություններ։ Ըստ նրա, եռակողմ հայտարարությամբ նախատեսված հրադադարի հաստատումից հետո մի բարդ գործընթաց է սկսվել, որը ներառում է սահմանների հստակեցումը երկու կողմերից, որոնցից յուրաքանչյուրն առաջնորդվում է իր քարտեզներով, նոր հաղորդակցությունների բացման շուրջ բանակցությունները և հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների փոխանակում և վերադարձ։

Նրա խոսքով՝ չի բացառվում նաև, որ Արցախի կարգավիճակի շուրջ քննարկումներ ծավալվեն, այսինքն՝ սա առիթ կլինի բոլոր կնճռոտ և երկարաձգված հարցերը քննարկելու համար։

«Հասկանալի է, որ այս ամենը բարդ է կազմակերպել հեռավար տարբերակով՝ անընդհատ կապ հաստատելով թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարների կամ տարատեսակ պաշտոնյաների հետ։ Հիշեցնեմ, որ օրերս կայացավ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի այցը Հայաստան և Ադրբեջան, ավելի վաղ՝ շաբաթներ առաջ, տարածաշրջանում էին Շոյգուն և Լավրովը։ Կան հարցեր, որոնք անորոշ են ձևակերպված հայտարարության տեքստում, խոսք է գնում հաղորդակցությունների բացման մասին, իսկ թե ո՞ր հաղորդակցությունների, և կողմերից որը՝ ինչ ծրագիր ու առաջնահերթություն ունի, հասկանալի չէ, գուցե հրապարակային չէ, և հասկանալի է կողմերի համար, սակայն ենթադրում եմ, որ այդ հարցերն ունեն տետ-ա-տետ քննարկումների և ամրագրումների կարիք։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը միջնորդն է, որն այս դետալային քննարկումների համար անընդհատ կապ է հաստատում կամ մեկ, կամ մյուս կողմի հետ, և դրանք խնդրահարույց թեմաներ են և վերաբերում են հակամարտող երկրների սահմաններին ու անվտանգությանը։ Չմոռանանք նաև, որ Ղարաբաղում կան նաև ռուս խաղաղապահներ, ու նրանց գործառույթները և անվտանգությունը ևս քննարկման առարկա են։ Օրերս Սոչիում կայացան Լավրով-Չավուշօղլու բանակցությունները ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի ձևավորման հարցերի շուրջ։ Այստեղ ևս ամեն բան հարթ չէ և քննարկումներ են հարկավոր նաև այս եռակողմ ձևաչափով»,- մեկնաբանեց Լուկիանովը՝ սա համարելով պայմանավորվածություններին հաջորդող գործընթացի բնականոն և անբաժանելի մաս։

Նրա կարծիքով, երկկողմ օրակարգը տեղավորվելու է այս խնդիրների շրջանակում, որոնք հայ-ռուսական նոր օրակարգ են ձևավորում, որի մասին արդեն ակնարկներ են արել Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաները:

«Բնականաբար, հարաբերությունները խորանալու միտումներ ունեն, գուցե կողմերը չսպասեն և փոփոխություններ ամրագրեն հենց այս փուլում, երբ տրամադրությունները նորմալ են, և իրավիճակը տարածաշրջանում օր օրի փոփոխվում է, Իրանի շուրջ օղակը սեղմվում է, չի բացառվում նոր պատերազմ տարածաշրջանում Իրանի ուղղությամբ՝ դեռ չավարտած Ղարաբաղյան պատերազմի հետևանքների վերացումը։ Այս սպառնալիքները ստիպում են ավելի արագ ընթանալ հայտարարության բոլոր անհասկանալի կետերը ու հարցերը համաձայնեցնելու և ավարտին հասցնելու ուղղությամբ։ Շտապողականություն է նկատվում շատ երկրների մոտ»,- ասաց վերլուծաբանը։

168.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>