Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
10
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

Կարդալով Նիկոլի հոդվածը, մտածում ես, թե որքա՞ն անիմաստ ինքնաարդարացման փորձի է դիմել մի մարդ, ով բացի հրաժարականից այլ բան չունի անելու

Կարդալով Նիկոլի հոդվածը, մտածում ես, թե որքա՞ն անիմաստ ինքնաարդարացման փորձի է դիմել մի մարդ, ով բացի հրաժարականից այլ բան չունի անելու։ Բայց նա որոշել է Արցախյան խայտառակ պարտության ֆոնի վրա՝ ազատ ոճի շարադրություն գրել, մեղադրելով բոլորին։ 

Միջին մակարդակի դպրոցական շարադրություն գրող Նիկոլի հույսն այն է, որ միջին և ցածր մակարդակի ուղեղները կկարդան ու կներեն իրեն։ Ոչ միայն կներեն, այլ նաև կմեղադրեն նախորդ երեք նախագահներին։ Սա է Նիկոլի պարզունակության մակարդակը։ Գուցե ներողներ լինեն, բայց ոչ ՀՀ օրենսդրությունը։

Այնինչ փաստերն այլ բանի մասին են խոսում։

Նախ, երբ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Հայաստանի նախագահությունը, իր ողջ բանակցային գործընթացում որևէ մեղադրանք չի հնչեցրել Լևոն Տեր Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։ Նույնը նաև Սերժ Սարգսյանը, որևէ կերպ չի մեղադրել իր նախորդներին՝ Արցախյան բանակցային հարցերում։ Ընդհակառակը՝ նրանք, ունեցած տարբեր հակասություններով հանդերձ՝ Արցախի հարցում համերաշխ ու աջակից են եղել միմյանց։ Բոլորի պարագայում խնդիրը Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն էր և անվտանգության վստահելի երաշխիքների ստեղծումը։ Իսկ սեփական կետից Արցախյան գործընթացն ամբողջությամբ ձախողած անգրագետ մարդը, հիմա հետին թվով մեղավորներ է ման գալիս, ու փորձում ճողոպրել իր պատճառով հրահրված արյունալի ու կատաստրոֆիկ կործանումներից։

Երկրորդը. անկախ նրանից, թե բանակցային փուլերում, ո՞ր կողմից ինչ առաջարկներ են եղել, մեր մոտեցումը մեկն էր. «Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում»։ Սա գիտեր նաև Ալիևը, որը ինքն է 2016թ. ասել, որ «...փակ դռների ետևում իրեն ստիպում են (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները) ճանաչել Ղարաբաղի անկախությունը»։ Այս կարևոր հանգամանքը Նիկոլն իհարկե շրջանցել է իր շարադրության մեջ։ Եվ նա ստում է, երբ ասում է, որ բանակցություններում միայն տարածքների վերադարձի հարցն է եղել։ Դա գուցե իրեն են պարտադրել՝ տեսնելով, որ դավաճանության, անգիտության, ստելու ու հակասությունների մեծ հակումներ ունի։ Շուրջ 2.5 տարի նա աղավաղել, անորոշությունների ու հիասթափության է բերել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Դրանից օգտվել են հենց ադրբեջանն ու թուրքիան։ 

Երրորդ. ԵԱՀԿ ՄԽ բոլոր փաստաթղթերով շեշտվել է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» իսկ գլխավոր սկզբունքներից մեկը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումն» է։ 2016թ. ապրիլյան 4 օրյա ավանտյուրայի ընթացքում և հետո, ԵԱՀԿ ՄԽ-ը, բոլոր միջազգային կառույցները, տարբեր երկրներ դատապարտեցին ադրբեջանի ռազմական ագրեսին։ Թող Նիկոլն ասի, 44 օր տևած թուրք-ադրբեջանական արյունալի պատերազում քանի երկիր դատապարտեց ադրբեջանին (եթե չասենք, որ տողատակերում նույնիսկ լեգիտիմացնում էին ադրբեջանին՝ ակնարկելով հայկական օկուպացիան)։ Չմոռանանք, որ 2016թ. մայիս- հունիս ամիսներին Սանկտ-Պետերբուրգում, Վիենային և Ժնևում ամրագրվեց հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որը դուրս մղվեց ու մոռացության մատնվեց հենց Նիկոլի ժամանակ։

Չորրորդ. Նիկոլը բազմաթիվ անգամ հայտարարել էր, որ Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի Հայաստանի, Արցախի և ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով։ Սակայն առ այսօր, նույնիսկ իր ստորագրած կապիտուլյացիայից հետո, չի ասում, թե ո՞րն էր իր պատկերացրած այդ լուծումը։

Հինգերորդ. Կազանյան փաստաթուղթը սխալ մեկնաբանելու փոխարեն, Նիկոլը լավ կանի հրապարակի այդ փաստաթղթի բոլոր դրույթները։ Դրանից հետո, յուրաքանչյուր Հայ մարդու համար պարզ կլինի, թե ինչու՞ էր Հայաստանը պատրաստ ստորագրել այն, և ինչու՞ ադրբեջանը չստորագրեց, ու վերջին պահին, հայկական կողմի համար նոր, անընդունելի առաջարկներ արեց։ Այլապես, լրագրողական ոճով մանիպուլյացիաներ անելով, միևնույն է, չի հաջողվելու սեփական կոպիտ սխալների ու կործանարար ձախողումների պատասխանատվությունից խուսափել։ 

Վեցերորդ. եթե Նիկոլը մտածում էր Արցախի, Հայաստանի տարածքային ամբողջականության, զինվորների և ժողովրդի անվտանգության մասին, ինչո՞ւ պատերազմի 5-րդ, 13-րդ և 23-րդ օրերին չօգտվեց Ռուսաստանի Նախագահի ընձեռած հնարավորությունից, ու չկանգնեցրեց պատերազմը։ Այդ ընթացքում Հադրութի, Շուշիի, Մեղրիի միջանցքի, Հայաստանի սահմանամերձ գյուղերի ու ճանապարհների մասին անգամ խոսք չկար։ Իսկ Լաչինի միջանցքը շատ ավելի լայն ու ապահով կարգավիճակով էր։ 

Յոթերորդ. ինչու՞ Նիկոլը պատշաճ կերպով չկազմակերպեց պետության պաշտպանությունը, չապահովեց բանակի թիկունքն ու համալրումը։ Իսկ համաձայնության ու խայտառակ կապիտուլյացիայի գնաց՝ միայն Շուշին հանձնելուց հետո։

Ութերորդ. օրեցօր ավելի ու ավելի շատ փաստեր ու եղելություններ են ի հայտ գալիս, որի վերաբերյալ անհրաժեշտ են համակողմանի ուսումնասիրություններ։ Տարբեր մարդիկ, ականատեսներ, զինվորականներ, կռվող տղերք, մի փոքր չափազանցրած, կամ կիսատ, պատմում են իրենց տեսածն ու լսածը։ Դրանք կամ պետք է հերքվեն, կամ պետք է ունենան պատասխանատուներ։ Այլապես մենք պետություն կոչվելու իրավունք չունենք, և ցանկացած պահին՝ ապագայում ևս կարող են գլխներիս խփեն, ու վերցնեն ում ինչ պետք է։

Դրան համար Նիկոլը պետք է հրաժարական տա, ու պատասխանի բազմաթիվ հարցերի։ Դրանից հետո, թող ինչքան ուզում է հոդվածներ գրի։ Հիմա, անիմաստ է. կռվից հետո բռունցքներով չեն թափահարում։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>