Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Ո՞րն է բոլշևիզմի, նացիզմի և նիկոլիզմի նմանություններն ու տարբերությունները

Սկսենք այս հոսանքների նմանություններից: Երեքն էլ հիմնված են պոպուլիզմի, խաբեության և ստի վրա: Երեքն էլ հենարան են փնտրում հանրության ամենահետամնաց և տգետ հատվածի մեջ: Այս երեք հոսանքներն էլ հիմնված են սոցիալական պոպուլիզմի, մարդատյացության վրա: Այս հոսանքների հիմնական հենքը հայրենիք չունեցող բոմժերն են: Բոմժը ոչ միայն չունի հայրենիքի զգացողություն, այլև անհանդուրժող է հանրության մյուս շերտերի հանդեպ: Բոմժին պետք չէ, ոչ դեմոկրատիան, ոչ էլ ազատությունները, քանզի նա չունի մտածելու ունակություն: Նրան անհրաժեշտ է անձի պաշտպամունքը: Ինչպես հաշմանդամը առանց ձեռնափայտի չի կարող ապրել, այդպես էլ բոմժը առանց կուռքի չի կարող գոյատևել: Կուռքը բոմժի համար կատարում է իր մտավոր ձեռնափայթի դերը: Երբ նա ունի կուռք,դրանից հետո նրան պետք չէ մտածել իր քայլերի մասին: Դրա մասին իր տեղը «կմտածի» իր «առաջնորդը», սակայն սովորաբար այդ կուռքը իր բոմժի մասին չի մտածում, այլ բացառապես օգտագործում է իրեն սեփական խնդիրները լուծելու համար:

Եթե ամփոփենք այս նմանությունների մասին համեմատականը, ապա կարող ենք նշել հետևյալը`  բոլոր այս հոսանքները ուղղված են պատասխանելու մեկ հարցին, «ինչպես սոցիալապես երջանկացնել բոմժին», թեկուզ և խաբելով նրան: Այստեղ իհայտ են գալիս այս հոսանքների տարբերությունները:

Բոլշևիզմի հիմքում ընկած է հետևյալ հայտնի սկզբունքը` «վերցնել ողջ հարստություները հարուստներից և այն բաժանել աղքատներին, որպեսզի հնարավոր լինի վերականգնել հարթարությունը հասրակությունում»:

Այս թեզի հիմքում ընկած է այն միտքը, որ բուրժուական դասակարգը պետք է վերացնել հիմնովին, որպեսզի հանրության մեջ այլևս երբեք չառաջանան նոր հարուստներ և աղքատներ: Ըստ այս թեզի` հարուստ լինելը արդեն սրիկայություն է և այդ իսկ պատճառով հարուստներին կարելի է ֆիզիկապես ոչնչացնել, հանուն աղքատների և ապագա սերունդների, որոնք արդեն կապրեն արդար հանրությունում:

Ըստ բոլշևիզմի`  շարքային աղքատ մարդը պետք է թշնամի համարի, ոչ թե իր հարևան ժողովուրդին, այլ սեփական ժողովուրդի հարուստներին: Քանզի, ըստ բոլշևիզմի, աղքատ մարդու երջանկությունը կապված է հարուստների բացակայությամբ, այլ ոչ թե սեփական հայրենիքի տարածքների չափից:

Նացիզմը տարբերվում է բոլշևիզմից այն հատկանիշով, որ առաջարկում է իր բոմժին, իր բարեկեցությունը բարելավել, ոչ թե սեփական ժողովուրդի հարուստներին վերացնելով և ունեզրկելով, այլ նվաճելով այլ երկրներ, ձեռք բերել ստրուկներ և այլ երկրների թալանի հաշվին բարելավել սեփական երկրի բոմժերի բարեկեցությունը: Այդ իսկ պատճառով էլ նացիզմը չի ենթադրում դասակարգային պայքար: Ճիշտ հակառակը, նացիզմը առաջարկում է սեփական բոմժին, դաշինք կնքել սեփական ժողովուրդի հարուստի հետ, զինվել և այլ ժողովուրդներին նվաճելով` թալանելով բարելավել սեփական կենսամակարդակը:

Այդ իսկ պատճառով, նացիզմը քարոզում է սեփական ազգի բարձր կարգ ունենալու թեզը, որպեսզի հիմնավորվի, թե ինչու է կարելի կոտորել այլ ժողովուրդներին: Նացիստներն էլ ունեն իրենց ներքին թշնամիները: Եթե բոլշևիկների մոտ ներքին թշնամին բուրժուական դասակարգն էր, ապա նացիստների մոտ դա հրեաներն էին: Միայնկոտորելով հրեաներին, կարելի է համախմբել ազգը ապագա նվաճումների համար, նշում եին նացիստները:

Նիկոլիզմը նացիզմի և բոլշևիզմի հետ ունի նմանություններ և տարբերություններ:

Նմանությունների մասին մենք վերևում նշեցինք: Խոսենք նաև տարբերությունների մասին:

Նիկոլիզմը նման է բոլշևիզմին այն մասով, որ քարոզում է ատելություն բոլոր հարուստների դեմ: Սակայն միաժամանակ դեմ է, որ երկրում վերանա հարուստ շերտը ընդանրապես: Այդ տեսանկյունից, ըստ նիկոլիզմի կան «լավ» և «վատ» հարուստներ: Նրանք, ովքեր ենթարկվում են «ֆյուռերին», դրանք «լավ» հարուստներ են: Օրինակ, Սուքիասյանները, Ալեքսանյանը և այլն: Իսկ նրանք, ովքեր կապված են նախկին իշխանությունների հետ և չեն ուզում «սերտ» կապեր հաստատել «ֆյուռերի» հետ, նրանք «վատ» հարուստներ են, ովքեր «կեղեքում են» շարքային քաղաքացիներին: Այսինքն, ի տարբերություն, բոլշևիզմի, նիկոլիզմը չի ենթադրում պայքար բոլոր հարուստների դեմ: Այստեղ նրանք սկսում են նմանվել նացիստներին: Ինչպես նացիստները մերժում եին հրեական ծագում ունեցող մեծահարուստներին, այդպես էլ նիկոլիզմը մերժում է ղարաբաղյան ծագում ունեցող մեծահարուստների շերտը: Ավելին, «ղարաբաղցիների դեմ պայքարը», շատ է նմանվում նացիստների «հրեաների դեմ պայքարի»:

Ինչպես և նացիստները, այնպես և նիկոլականները, իրենց այդ պայքարում ունեն որոշակի հենարան: Ինչպես 30-ականների Գերմանիայում, շատերը հրեաներին չէին հարգում, այդպես 21 դարի սկզբից, Հայաստանում  շատերը ղարաբաղցիներին չէին ընդունում:

Հիտլերի կողմից հրեաների հանդեպ ատելությունն բացահայտ բնույթ էր կրում, իսկ ահա Նիկոլի կոզմից ղարաբաղցիների հանդեպ ատելությունը ավելի թաքնված բնույթ էր կրում: Նիկոլը, որպես քաղաքական անձ, ձևավորվել է ղարաբաղցիների հանդեպ ատելության միջավայրում: Նրա համար, ղարաբաղցիները միշտ համարվել են թշնամի, օտար մարմին, ովքեր խանգարում են, որ Հայաստանը զարգանա:

Ղարաբաղցիների հանդեպ ատելությունը, Նիկոլի մոտ զուգորդվել է հարուստների դեմ ատելության հետ միասին, քանզի ըստ Նիկոլի, բոլոր հարուստները, շահագործում էին աղքատներին, ղարաբաղցիների միջոցով:

Այսպիսով նիկոլիզմի հիմքում ընկած էր այն թեզը, որ քանի դեռ կան ղարաբաղցիները, Հայաստանում հնարավոր չէ հաստատել հարդար հասարակարգ: Իսկ քանի կա Արցախը, ղարաբաղցիները միշտ կունենան գերակա դեր Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում:

Նիկոլի այս թեզը, ձևավորվել է այն միջավայրում, որտեղ նա կայացել է որպես քաղաքական անձ:

Այս տեսանկյունից վերջին արցախյան պատերազմում, ըստ նիկոլականների, մեր պարտությունը պատմական շանս է բացում Հայաստանի զարգացման նոր ուղոնիշների համար:

Եվ եթե մեր բոլորիս համար, դա պարտություն էր, ապա Նիկոլի և իր միջավայրի համար, որն ծնել է նրան, սա զարգացման պատմական նոր հնարավորություն է:

Այդ տեսանկյունից 5 մլրդի հարցը, ոչ թե դավաճանության խնդիր է, այլ Հայաստանի զարգացման նոր էջի բացման հարց:

Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական վեճը Նիկոլի հետ այն է, որ վերջինս որոշեց 5 մլրդը միայնակ յուրացնել, այն էլ պատերազմի և կեղծ հերոս խաղալու միջոցով: Մինչդեռ, ըստ Տեր-Պետրոսյանի, այդ 5 մլրդը կարելի էր յուրացնել առանց պատերազմի և զոհերի, և ամենակարևորն է, ոչ թե միայնակ, այլ թիմային սկզբունքով:

Նախկին ղարաբաղյան կլանին ունեզրկելով և թուրքական փողերի հաշվին` ձևավորելով նոր թրքաբոլշևիկյան կլան:

Նիկոլը վախեցավ բաց խաղաքարտերով խաղալ և այդ իսկ պատճառով նրան պետք էր այս պայմանավորված պատերազմը: Բացի այդ, ինչպես Օստապ Բենդեռն էր նշում, «ինչու՞ կիսվել մյուսների հետ, եթե կարելի է միլիարդները յուրացնել միայնակ»:

Այս տեսանկյունից նիկոլիզմը, իր ցինիզմով և անբարոյականության աստիճանով էապես է տարբերվում, և բոլշևիզմից, և նացիզմից:

Եվ իզուր չէր, որ պատերազմից հետո Հիտլերը ինքնասպան եղավ: Քանզի նացիզմի կուռքը չէր կարող այլ ճակատագիր ունենալ պարտությունից հետո:

Քանզի Հիտլերը պայմանավորված պատերազմներ չէր վարել, որ դրանից հետո էլ, խոսեր ասենք «հրեաների, ռուսների հետ խաղաղ գոյակցության մասին»:

Սակայն այն ինչ -որ կատարվեց Հայաստանի հետ, միայն Նիկոլի և իր շրջապատի մեղքը չէր միայն:

Այս ամենի մեղավորներն են նաև նրանք, ովքեր չգիտակցեցին, որ չէր կարելի կառուցել անգաղափար Հայաստան, որտեղ նիկոլիզմը դարձել էր երկրի քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասը:  Եթե ընտրությունները ընտրակաշառքով էինք անցկացվում, իսկ քաղաքական դաշտը դարձրել էր բորսա, ապա ինչու՞ Թուրքիան և Ադրբեջանը իրենց նաֆթադոլարներով չէին կարող մասնակցել այդ բորսայում իշխանության բերելով իր թեքնածուին:

Դրանից հետո, Արցախի, Սյունիքի և Հայաստանի փուլային ոչնչացման խնդիրը դառնում է տեխնիկայի հարց, եթե իհարկե Հայաստանում չի առաջանալու քաղաքական կամք, փոխելու մեր պատմության այս ամոթալի անիվը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>