Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

Միասին պետք է պայքարենք, որպեսզի հանկարծ մեր սերունդներն անհայրենիք չմնան. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել տարեվերջյան ուղերձով, որտեղ ասվում է.

«Սիրելի ՛ հայրենակիցներ, Արցախի եւ Սփյուռքի իմ շատ սիրելի քույրեր եւ եղբայրներ…

Րոպեներ անց 2020 թվականը պատմություն կդառնա: Ցավոք, մեր պետականության տարեգրության մեջ այն կմնա որպես անդառնալի կորուստների, անմարդկային ցավի եւ աննկարագրելի հիասթափությունների տարի: 2020 թվականը սկսվեց կորոնավիրուսային ճգնաժամով, ավարտվեց Արցախյան պատերազմով եւ քաղաքական անկայունությամբ: Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթով ապաշնորհ իշխանությունները թշնամուն հանձնեցին Արցախի 75 տոկոսը:

Մեր հայրենիքի, մեր Արցախի տարածքների մեծամասնությունն այլեւս թշնամուն են պատկանում: 44-օրյա պատերազմում հավերժի ճամփորդ դարձան մեր լավագույն հայորդիները, 5000-ից ավելի տան ճրագ մարեց, խեղվեցին 10.000-ից ավելի ճակատագրեր, որբացան հազարավոր մանուկներ: Մենք պարտավոր ենք մշտապես ոգեկոչել մեր հերոսների հիշատակը, որոնք հանուն հայրենիքի նվիրաբերեցին ամենաթանկը, որն ունեին՝ կյանքը: Հավերժ փա՛ռք ու հավերժ խոնարհում ձեզ տղե՛րք: Դո՛ւք անմահացել եք հանուն հայրենիքի փրկության, բայց, ցավոք, ձեր արյան գնով անգամ հնարավոր չեղավ պաշտպանել ու պահպանել Արցախը: Մեր պարտքը ձեր առջեւ մեկն է՝ վերադարձնել կորցրած հաղթանակը, հայի հպարտությունը, ձեր երեխաներին դարձնել հաղթանակած սերնդի հետեւորդներ: Այսօր ես չեմ ուզում խոսել քաղաքական սխալների, կայացված ապազգային ու դավաճանական որոշումների մասին: Վստահաբար, մենք դեռ շատ առիթներ ենք ունենալու այս ամենի մասին խոսելու համար:

Ցավոք, 2020 թվականը մենք ճանապարհում ենք բազմաթիվ չլուծված խնդիրներով, անհետ կորած մեր հազարավոր հայրենակիցների ու ռազմագերիների ճակատագրերի անորոշությամբ, անտուն ու անհայրենիք մնացած մոտ 40 հազար մեր արցախցի հայրենակիցների դժվարին ու բարդ իրավիճակով, հանրության տարբեր շերտերի՝ այդպես էլ չփարատված մտահոգություններով։ Առկա բոլոր խնդիրներն, իհարկե, հնարավոր է լուծել, եթե լինի քաղաքական բավարար կամք եւ դրանք հաղթահարելու վճռականություն։

Ես միշտ ասել եմ, որ անլուծելի եւ անհաղթահարելի խնդիրներ չկան, ընդամենը պետք է անմնացորդ սեր առ հայրենիք… Այո՛, մեր հայրենիքն այսօր վիրավոր է, բայց մենք բոլորս միասին պետք է ոտքի կանգնեցնենք ու շենացնենք այն: Միասին պետք է պայքարենք, որպեսզի հանկարծ մեր սերունդներն անհայրենիք չմնան: Միասին պետք է պայքարենք ու միասին պետք է նորից հաղթենք…

Ամանորի այս գիշերը ես ունեմ ընդամենը մեկ նվիրական երազանք… Ես ուզում եմ, որ գալիք տարին խաղաղություն բերի մեր երկրին, որպեսզի բոլոր անհետ կորած մեր հայրենակիցները վերադառնան իրենց տուն, որպեսզի բոլոր հայ օջախներում մանկան նոր ճիչ լսվի, որպեսզի հայ մայրերի դեմքին նորից ժպիտ ու հույսի շող հայտնվի: Այսօր մեր հայրենիքը չափազանց բարդ ժամանակներ է վերապրում, բայց ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը փյունիկի պես վեր է հառնելու, ստեղծելու եւ արարելու է, նոր տուն է կառուցելու, նոր ծառեր է տնկելու, նոր զավակներ է ունենալու…

Դա է հայի տեսակը… դա է հայի ճակատագիրը… դա է հայ լինելը…

Աստված պահապա՛ն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին.»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>