Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Ֆիյոնն ու Լը Պենը փոխլրացնում են իրար Արցախյան հակամարտության լուծման տարբերակներով

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկու կարեւորագույն թեկնածուների հայտարարությունները՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման պատկերացումներ փոխանցելու ուղղությամբ դիտարժան կետեր են ներառում իրենց մեջ։ Որքան էլ դրանց նայենք ընտրական շարժառիթների նկատումով, այնուամենայնիվ խնդրի իրազեկման հակամարտության էության, պատմականի նկատմամբ իրազեկվածության երեւույթը փաստացի է։ Առավել եւս, երկուսն էլ նախապատրատված են այս հարցի դիմագրավմանը ճշգրիտ պատասխաններ տալու։ Պարզ է, որ ընտրական նկատումներից մեկնած հայանպաստ լինելու ճիգը կարող է ակներեւ թվալ եւ օրինաչափ հնչել, այնուամենայնիվ պիտի հիմնավորյալ լինի խոսքը. եւ այս առումով դա աշխատել է։

Նախ, մեջբերենք երկու թեկնածուների Արցախյան հակամարտության լուծման համար իրենց ունեցած պատկերացումների մասին կատարված հայտարարությունները։

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտնել էր, որ «Հանդիպելով ﬕջազգային անտարբերությանը` Ադրբեջանը փորձեց ուժով տիրանալ Լեռնային Ղարաբաղին»: Իր խոսքով` այդ երկրի հայկական ծագմամբ քաղաքացիներն անհանգստացած են ստեղծված իրավիճակով: «Ես նույնպես անհանգստացած եմ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանը պայթյունավտանգ է: Չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Ստալինի պատճառով է, ով 1921թ. տարածաշրջանը կամայականորեն անջատել է Հայաստանից` հօգուտ Ադրբեջանի: Ներկայումս այլ տարբերակ չկա, քան խաղաղ և տևական լուծում գտնելը»,- ամփոփել է Ֆիյոնը:

Իսկ ազգայնական աջակողմյան դիմագծով հայտնի կուսակցության թեկնածու Մարի Լը Պենը ասել է. «ԽՍՀՄ փլուզումից հետո վարչական սահմաններն արագորեն և առանց վերաիմաստավորման դարձան միջազգային սահմաններ, սակայն, անկախությունից առավել ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեին այնպիսի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ»,- նշել է «Ազգային ճակատի» առաջնորդը:

Լը Պենը կարծում է նաև, որ Ֆրանսիան պետք է շարունակի մի շարք երկրների հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալ՝ հաշվի առնելով նաև տարբեր երկրների հետ ունեցած պատմական կապերը: «Մերձավոր Արևելքում Ֆրանսիան պետք է վերագտնի իր առաջնակարգ դերը, մասնավորապես որպես Արևելքի քրիստոնյաների պաշտպան, ինչպիսին նաև եղել է դեռևս Ֆրանսուա I-ի օրերից, սակայն այդ դերն արհամարհվել է վերջին տասնամյակներին»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:

Երկու թեկնածուների հարցի լուծման պատկերացումների միջեւ որոշակի տարբերություն կա. Ֆիյոնը չի խոսում Արցախի անկախության կամ ՀՀ-ին վերամիավորման մասին, փոխարենը ընդգծում է, թե հարցի լուծման այլ տարբերակ չկա, քան խաղաղ եւ տեւական լուծում գտնելը։ Այստեղ արդեն հակադրվում է ռազմական ճանապահներով հարցին լուծում բերելու Ադրբեջանի պետական արկածախնդրական քաղաքականությանը. ինչը նաեւ ուղղակի քննադատության է ենթարկում, երբ ասում է, թե Ադրբեջանը օգտվելով միջազգային անտարբերությունից փորձեց բռնի կերպով հարցը լուծել ապրիլյան պատերազմ սանձազերծելով։ Եւ այս առումով ակներեւ է հակադրությունը Ադրբեջանի պետական կեցվածքին եւ նույնացումը հայկական կողմից առաջ քաշվող հարցի լուծման խաղաղ եւ մնայուն բնույթ ունենալու տեսակետին։

Մինչ, Լը Պենի համար առաջադրելի լուծումը Արցախի վերամիավորումն է ՀՀ-ին, այն էլ Ադրբեջանի հետ համաձայնությամբ։ Լը Պենը սակայն ոչ հեռու անցյալն է հիշեցնում ընդգծելով Խորհրդային Միության փլուզումից հետո վարչական սահմանների առանց վերաիմաստավորման միջազգային ճանաչման ենթարկելը, պարզ դարձնելով, որ Արցախը նախապես Հայաստանի մաս էր եւ բնականաբար պիտի վերադառնար վերստին Հայաստանին։ Իսկ այս բաժինը ավելի է հստակեցվել Ֆիյոնի հայտարարությունում. չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Ստալինի պատճառով է, որը 1921 թ. տարածաշրջանը կամայականորեն անջատել է Հայաստանից` հօգուտ Ադրբեջանի։

Ստացվում է այն, որ Ֆիյոնը հստակ նկարագրում է պատմական անիրավությունը, իսկ հարցի լուծման բանաձեւը հստակորեն տալիս է Լը Պենը։ Իրար լրացնող հայտարարություններ են Արցախի հարցի պատմականի, ներկայի եւ լուծման հեռանկարի մասին։ Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ երկուսից որեւե մեկի նախագահ դառնալու դեպքում նույն բովանդակությամբ հայտարարություններ չեն հնչելու, մանավանդ որ Ֆրանսիան համանախագահող երկիր է եւ իր կեցվածքները պիտի համակարգի համանախագահող երկրների հետ։

Դիտարժան է նաեւ այս առիթով Լը Պենի հիշեցումը Ֆրանսիայի նախկին քաղաքականությանը հղում կատարելիս. Ֆրանսիան միշտ զորավիգ է կանգնել Արեւելքի քրիստոնեաներին։ Ներկա աշխարհակարգային գործընթացներում, երբ մի ամբողջ տարածաշրջան ազգաբնակչության եւ հոգեւոր կենտրոնների առումով ապաքրիստոնեացվում է, ՀՀ-ն ընկալվում է իբրեւ Քրիստոնյա ռազմավարական նշանակություն ունեցող կղզի։ Ահա նման միջավայրի պահպանման համար հիմնավորում է նաեւ նախագահի թեկնածուն իր դիրքորոշումները։

Ներազգային մի կարեւոր դիտարկում եւս կարելի է ամփոփել այստեղ. այն, որ մինչ այժմ նախագահական թեկնածուները տեղի հայ համայնքի ուղղությամբ քվեահավաքի նախընտրական հայտարարություններում առաւելաբար կենտրոնանում էին Ցեղասպանության հիմնախնդրի վրա։ Գուցե ապրիլյան պատերազմը եւ ՀՀ-ի նոր աշխարհակարգային քարտեզի վրա կարեւոր դիրքի վրա հայտնված լինելը պատճառ են, որ Արցախի հարցի լուծման համար առնվազն եւ գեթ այս հանգրվանին հնչեն լուծման արդարացի առաջադրանքներ եւ տարբերակներ։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>