Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

Ինչպես երիտդավաճանները թալանեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամը. Նաիրա Զոհրաբյան. Լուսանկար

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես երիտդավաճանները թալանեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամը 

Երբ պատերազմից հետո աղմուկ բարձրացավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից պատերազմի օրերին հայկական Սփյուռքից զինվորի համար ուղարկված 170 միլիոն դոլարից 52 միլիարդ 700 միլիոն դրամ փոխանցվել է կառավարությանն ու Սփյուռքը փորձեց հասկանալ, թե ի՞նչ իրավունքով է դա արվել, ես պաշտոնական նամակով դիմեցի  հիմնադրամի սորոսական տնօրենին եւ խնդրեցի ինձ տրամադրել հոգաբարձուների խորհրդի նիստի արձանագրությունն ու ադամների ստորագրությունները, որով վերջիններս տվել են իրենց համաձայնությունը։  

Սորոսական տնօրենից ստացա ոչինչ չասող բառերի մի կույտ, ինչ-որ հղումներով, ինչ-որ «կռուտիտներով» ու էդպես էլ պարզ չդարձավ, թե պատերազմի համար, զինվորին զենք, զրահաբաճկոն ու սաղավարտ գնելու համար յուրաքանչյուր սփյուռքահայի ուղարկած գումարն ինչպե՞ս է հայտնվել այլ տեղ եւ այլ գրպանում։ 
Եւ քանի որ «Հայաստան» համահայկական  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, ով լավ հասկանում է, թե այս կրիմինալ պատմությունը միջազգային աուդիտի դեպքում ինչ հետեւանքներ է ունենալու, նա փորձեց պարզել, թե ի՞նչ է իրականում տեղի  ունեցել։ 

Երեկ իր հերթական Requiem-ում  Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել  Մինասյանը բացահայտեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ թե ինչպե՞ս է 52 միլիարդ 700 միլիոն դրամը ինչ-որ անհասկանալի որոշումներով փոխանցվել պետական բյուջե ու բյուջեից գնացել պարզ չէ՝ թե ուր։ Որովհետեւ, երբ սորոսական Հայկակը, հասկանալով, որ միջազգային աուդիտի արդյունքում  ինքը հայտնվելու է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում, իսկ ես կաշխատեմ, որ ինքը հայտնվի ամենաանբարեկարգում, վախեցած նամակ է գրում ֆինանսների նախարարին ու էդ նախարարը տալիս է ամենալղոզված պատասխանը՝ «ծախսել ենք ըստ բյուջեի նախատեսված կետերի»։ 

Հասկացա՞ք սիրելի սփյուռքահայեր։

Ո՛չ։ Ե՛ս եւս։ 

Ու քանի որ Հայկակը հասկանում է, որ իր ֆինալը «Նուբարաշեն» քրեակատարողականում շատ ցավալի է լինելու, մի հատ էլ նամակ գրում է վարչապետի աթոռը դեռ զբաղեցրած Նիկոլին ու, բնականաբար, ոչ մի պատասխան չի ստանում։ Որովհետեւ, իմ սիրելի սփյուռքահայեր, որ կատրոլ քիսոյի հրահանգով իմ դեմ խաչակրաց պատերազմի էիք դուրս եկել,  Նիկոլն այդ գումարը ծախսել է այնպես, ինչպես հարմար է գտել։ Ու քանի որ ինքը սիրում է անընդհատ հղում անել «ժողովուրդ» եզրույթին, մի հերթական լայվ կանի ու կասի, որ ժողովուրդն ինձ լիազորել է անել այն, ինչ ես ուզում եմ,  ու ոչ ոք իրավունք չունի ժողովրդի իշխանությունը կասկածի տակ դնել։

Ու էլի՝ ժողովուրդ, ժողովուրդ, Ժողովուրդ, ժողովուրդ։ 

Եւ ժողովուրդը, որի մեջ կան  իրենց որդիներին կորցրած մայրեր, կփորձեն հիշել, թե ե՞րբ են լիազորել Նիկոլին զենք, զրահաբաճկոն, սաղավարտ գնելու գումարով, որի  բացակայության պատճառով նաեւ շատերի որդիները զոհվեցին՝ անել ինչ ուզում է։ 

Հա, ի դեպ, 52 միլիարդ  700 դրամը բյուջե փոխանցելու «Հայաստան» հիմնադրամի 9  որոշումներից  7-ը կորել են։

Չկան։

Կորցրել են։  

Գողացել են։ 

Ես կարող եմ ենթադրել, թե ո՞ր հայրենադավն է հրահանգել վերացնել այդ որոշումները, բայց սպասենք միջազգային աուդիտի վերջնական քննությանը։ 

Ահա այսպես, իմ շատ սիրելի սփյուռքահայեր։ Դուք սիրով ու նվիրումով գումար էիք ուղարկում հայ զինվորի կյանքը փրկելու եւ պատերազմում հաղթելու համար, իսկ դավաճանն այդ գումարները  փոխանցում էր բյուջե՝ ֆինանսների նախարարի ասած՝  «ըստ նպատահակարմարության ծախսելու համար»։ 
Հա, իր Requiem-ի վերջում Միքայել Մինասյանն ասաց, որ ինքն ամեն ինչ անելու է, որ շարքային քաղաքացի Կարենի հավատը Նիկոլի հանդեպ չվերածվի անհույս ատելության։ 

Ես համաձայն չեմ։ 

Նա իշխանության  եկավ ատելությամբ ու թշնամանքով, նա հանձնեց մեր հայրենիքը, նա սպանեց մեր որդիներին, այսօր նա մաս-մաս հանձում է Սյունիքն ու հետո անցնելու է Տավուշին։ Նա մեզ թշնամի սարքեց մեր արյունակիցների հետ ու նա պիտի հեռանա ատելությամբ։ Որպեսզի հետո մենք կարողանանք մեր հանրային արյունը մաքրել նկոլիզմից, ու որպեսզի կարողանանք  առանց չարության ու թշնամանքի նայել միմյանց աչքերին ու փորձել սկսել նորից ապրել։ Որովհետեւ հիմա մենք չենք ապրում։ 

Հիմա մենք ամեն օր զարթնում ենք ու սարսափով սպասում  նոր արհավիրքի՝ նիկոլական  արհավիրքի։
Ես հավատում եմ, որ մեզ պատուհասած արհավիրքը հասկանում են նաեւ բազմաթիվ իր թիմակիցներ, ում ինքը շանտաժով ու սպառնալիքներով պատանդ է վերցրել։ 

Ես հավատում եմ, որ շատ շուտով այդ մարդիկ ազատվելու են դավաճանի շանտաժի ու սպառնալիքի պատանդառությունից ու իրենք մեզ հետ միասին փրկելու են Նիկոլի կողմից ծվատված մեր  պետականությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>