Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

2020 թ. մենք մեր հիշողության մեջ կպահենք միմիայն մարտական գործողությունների ժամանակ հայրենիքն իրենց կյանքով, առողջությամբ ու խիզախությամբ պաշտպանած տղաների սխրանքը. Կապանի քաղաքապետ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԿԱՊԱՆՑԻՆԵՐԻՆ

Սիրելի՛ կապանցիներ

Եվս մի քանի ժամ և մենք հրաժեշտ կտանք 2020 թվականին։ Ամփոփելով տարին չենք կարող չնշել, որ այն ամբողջ աշխարհի, և հատկապես, հայերիս համար եղավ ծանր ու դաժան տարի։ 2020 թվականը տարեսկզբին նշանավորվեց կորոնավիրուսային համավարակով պայմանավորված աննախադեպ մարտահրավերներով և մարդկային մեծ կորուստներով։ Այնուհետև դրան զուգահեռ հաջորդեց Արցախի և Հայաստանի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը և նրա թողած ցավալի հետևանքները, որոնց մենք այսօր էլ ականատես ենք լինում։ Հստակ է, որ այսօրվա իրականությունը բոլորովին այլ է, մենք գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ, ինչը պետք է ընդունենք որպես անհերքելի փաստ, բայց և միաժամանակ, հուսահատության գիրկը չընկնենք։ Պետք է գիտակցենք, որ կյանքը շարունակվում է՝ անկախ ամեն ինչից, անկախ նրանից թե որքան շատ են վատ իրադարձությունները, պետք է բռնենք համախմբման ճանապարհը, շարժվենք առաջ, անենք հնարավորն ու անհնարինը՝ վերագտնելով վաղվա անվտանգ օրվա հանդեպ վստահությունը։ Կարծում եմ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համեմատաբար ծանր և դրա համար անհրաժեշտ է լինելու համառ աշխատել։ Այն պետք է լինի լիարժեք վերականգնման, արհավիրքի հաղթահարման, նոր իրողությունների պայմաններում՝ նոր ու ստեղծագործ քայլերի տարի։ 2020 թվականից մենք մեր հիշողության մեջ կպահենք միմիայն մարտական գործողությունների ժամանակ հայրենիքն իրենց կյանքով, առողջությամբ ու խիզախությամբ պաշտպանած տղաների սխրանքը։ Եվ 2021 թվական կմտնենք մեր պետության և բանակի շուտափույթ վերականգման ցանկությամբ։

Սիրելի՛ համաքաղաքացիներ

Առաջընթացի ճանապարհին մեզ դեռ բազմաթիվ մարտահրավերներ են սպասվում, և միայն մեր միասնականության, հանդուրժողականության, յուրաքանչյուրիս անհատական ներգրավածության և հավաքական ջանքի շնորհիվ կհասնենք ցանկալի արդյունքի։ Մեզնից է կախված թե ինչպիսին կլինի վաղվա օրը և գալիք տարին։ Մաղթում եմ, որ բոլորս հավատանք և վստահ լինենք մեր ուժերին, լիարժեք և արժանապատվորեն օգտագործենք մեզ տրված հնարավորություններն ու ներուժը, որպեսզի ապագան լինի ավելի անվտանգ և ավելի ապահով։ Թո՛ղ այս նոր տարին մեզ իրական ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, հավատ, համբերություն, պայքարի ՈՒԺ ու նոր ԿՅԱՆՔԵՐ բերի։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>