Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

Երկրի ապագայում ռումբեր տեղադրած իշխանությունը պետք է հասկանա՝ «սահմանազատումը» 18-րդ դարի տրամաբանությամբ իրականացնելը հղի է նոր խնդիրներով

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) մասին խոսում են շատերը։ Կադաստրի ու քարտեզագրման գրեթե բոլոր անկախ փորձագետները տարբեր հարթակներից հուշում են խնդիրների մասին (մի քանիսը տես մեկնաբանություններում)։

Իրականում մեծ ծավալի մանիպուլյատիվ հայտարարություններով փորձ է արվում շեղել հանրային կարծիքն իրական խնդիրներից։ Իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, իր մի քանի օր առաջ տված հարցազրույցում ասում է թե՝ տեսեք ի՞նչ վատն են նախկինները, դեռ 2010-ին նախկիններն են ընդունել, որ Հայաստանի ինչ որ հատվածներ սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը։ Մի կողմ թողնենք, որ ըստ Արծվիկ Մինասյանի ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակահատվածում հենց հայտարարության հեղինակն իրենց խմբակցությունից միակն է եղել, որ 2014 թվականին այդ նույն օրենքում փոփոխությանը կողմ է քվեարկել, օրենքում ճիշտ է նկարագրված սահմանը և այլ կերպ չէր կարող լինել։

Կամ մեկ այլ դեպքում, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած մեկ այլ անձ, ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ սահմանների հիմքում դրվելու են 1928-1930 թվականների քարտեզները, իսկ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ խոսում է խորհրդային միության վերջին քարտեզների մասին։ Եվ վերջում պարզվում է, որ սահմանը գծում են, այնպես, ինչպես ադրբեջանցիներին են ուզում, քանի որ կապիտուլացիայի փաստաթղթի տակ ստորագրած իշխանության ստեղծած պետական կառավարման ներկա ճգնաժամի պայմաններում մենք չենք կարող անգամ ծպտուն հանել։

Այս պայմաններում, երկրի ապագայում բազմաթիվ ռումբեր տեղադրած ներկայիս իշխանությունը, գոնե պետք է հասկանա, որ ներկա “սահմանազատումը” 18-րդ դարի տրամաբանությամբ իրականացնելու դեպքը հղի է նոր խնդիրներով։ Մասնավորապես, պետք է հրաժարվել սահմաններին նկարագրական մասերից ու անցնել կոորդինատների միջոցով սահմանազատման։

Պարզ բացատրելու համար. սահմանը ոչ թե պետք սահմանազատվի “սարի գագաթից X կմ դեպի հյուսիս-արևելք ու հետո X կմ հարավ-արևմուտք մինչև եսիմինչ ձորակը”, ինչպես մինչև հիմա է կատարվել, այլ ի սկզբանե ֆիքսենք կոորդինատներով, որոնք հետագայում տարակարծության առարկա չեն կարող լինել։

Իդեպ, նման փորձ մենք ունենք։ 2019 թվականին կադաստրային տարածագնահատման գոտիների ֆիքսման ժամանակ մենք նկարագրական մասին կցեցինք նաև կոորդինատներն ու քարտեզները։ Նկարագրությունն այն ժամանակ չկարողացանք առհասարակ բացառել, բայց առաջին քայլն արված է։ Ճիշտ է այդ աշխատանքները կատարած անձինք արդեն պետական համակարգում չեն աշխատում (տես նրանց հարցազրույցները մեկնաբանություններում), նախևառաջ կառավարության, ապա կադաստրի կոմիտեի դիլետանտ ու կոռումպացված կառավարման պատճառով, սակայն կարծում եմ ցանկության դեպքում հնարավոր է նման մեթոդաբանությամբ առաջնորդվել ու գտնել լուծումներ։

Մնում է լինի ցանկություն… Բայց դե ո՞ւմ, ի՞նչ եմ ասում։

Հ.Գ.-Նաև մի խորհուրդ այս պահին սահմանների հետ կապված գործընթացներում ներգրավված անձանց։ Ինչպես իմ գործընկերներից մեկը նշեց իր (ներքևում դրված) հարցազրույցում, Վրաստանի և Ադրբեջանի սահմանազատման մեջ ներգրավված մի շարք անձինք դատապարտվել են սխալ սահմանագծման համար։ Այնպես որ աշխատեք հեռու մնալ այս գործընթացից, եթե չեք ուզում ապագայում դատապարտվել հայրենիքի դավաճանության համար։

Սարհաթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>