ՀԱՊԿ-ում կան Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող երկրներ, ՀԱՊԿ-ին դիմեը կարող էր լինել անարդյունք. Ալեն Սիմոնյան
Դիտել նաև
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով․ ՌԴ ԱԳՆ
ՀՀ-ն ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով
Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը
News.am-ը գրում է․
Պատերազմի ժամանակ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել, որովհետև Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին իր սահմաններում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«ՀԱՊԿ-ի անդամ չի հանդիսանում այն տարածքը, որը ԼՂ Սահմանադրության մեջ ամրագրված է և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղ։ Դրա համար ՀԱՊԿ-ում նման գործընթաց սկսելը, նաև հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք սերտ գործընկերական հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ, կարող էր լինել անարդյունք։

