Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

Արտահերթ. Անձնական խուճապ եւ խաբեություն թիմին. Էլինար Վարդանյան

Արտահերթ ընտրությունների գաղափարը, որոնց միջոցով Փաշինյանը ցանկանում է ինքնամաքրվել, ընդամենը երկրում քաոս է մտցնելու՝ իր բոլոր աղետալի հետեւանքներով։ Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բոլոր՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական, բարոյական վնասներից բացի,տեխնիկական առումով եւս հնարավոր ընտրությունները ունեն «հետաքրքիր» կանխատեսելի հետեւանքներ.

Դարձյալ անազնիվ քայլ

Սահմանադրական մեխանիզմը, որ ենթադրում է արտահերթ ընտրությունների անցկացում, սահմանում է վարչապետի հրաժարականի դեպքում յոթնօրյա ժամկետում նոր թեկնածուի առաջադրում։ Մենք արդեն մեկ անգամ 2018թ. դրա միջով անցել ենք, եւ բոլորը լավ հիշում են այդ փուլը։ Եթե Փաշինյանը հրաժարական ներկայացնի տարեվերջում, ապա յոթնօրյա ժամկետը կհամապատասխանի ոչ աշխատանքային օրերի հետ, եւ երկրում քաղաքական պրոցեսներ չեն գնա։ Նա էլի´ իր անձնական շահը վեր է դասում ամեն ինչից։ Հարյուր հազարավոր մարդիկ այդ օրերին իրար են այցելելու՝ ցավակցությունների համար, իսկ Փաշինյանը օգտագործում է հենց այդ օրերը, որ իրեն անվտանգ զգա։ Սա է այս մարդը։

Փաշինյանը խաբեց իր խմբակցությանը

Ինչպես եւ սպասվում էր՝ Փաշինյանը «քցեց» իր խմբակցությանը։ «Իմ քայլը», որը նախորդ ընտրությունների արդյունքում կարողացել էր ստանալ 88 տեղ, որեւէ պարագայում չի ունենալու նույն թվով պատգամավոր։ Հասկանալի է, որ Իմ քայլը, որքան էլ օգտագործի վարչական ռեսուրսները, իսկ Եռաբլուր երթից հետո որեւէ կասկած չի մնում, որ այդպես էլ լինելու է, չի հավաքելու այդքան թվով ձայներ։ Այսօրվա իմքայլական պատգամավորներից առնվազն 50-60-ը չեն վերընտրվելու, որովհետեւ Իմ քայլը որեւէ պարագայում չի ստանալու 70.40 տոկոս։

Շատ կարեւոր է հասկանալ նաեւ, որ Ազգային Ժողովն այս անգամ ունենալու է 101 պատգամավոր, ոչ թե այսօրվա 132-ը, իսկ դա ամբողջությամբ փոխելու է պատկերը։ Մենք զգուշացրել էինք իմքայլական պատգամավորներին, որ նրանք ունեն հնարավորություն՝ փրկել երկիրը Նիկոլից եւ հանգիստ շարունակել իրենց գործունեությունը մինչեւ ԱԺ գումարման ավարտը, եւ զգուշացրել էինք, որ հակառակ դեպքում Նիկոլը ձեզ «քցելու» է։

Արտահերթը ԲՀԿ-ի համար

ԲՀԿ-ն 2018թ. ընտրություններին հավաքել էր ձայների 8.26 տոկոսը, որը հետագայում Սահմանադրական կարգավորումներին համապատասխան՝ դարձավ 26 մանդատ։ Եթե նույնիսկ ԲՀԿ-ն հավաքի կրկնակի կամ ավել ձայն, միեւնույն է, այսօրվա պատգամավորների զգալի մասը դուրս կմնա Ազգային Ժողովից, որովհետեւ չի գործելու հաշվարկի նախկին մեխանիզմը։

Արտահերթը Լուսավոր Հայաստանի համար

Այս դեպքում նույն իրավիճակն է, ինչ ԲՀԿ-ի պարագայում։ 2018թ. ԼՀԿ-ն հավաքել էր ձայների 6.37տոկոսը, որը հետագայում դարձավ 18 մանդատ։ Այս դեպքում եւս «Լուսավոր Հայաստան» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ դուրս են մնալու Ազգային Ժողովից, նույնիսկ՝ նախորդից ավելի շատ ձայն ստանալու դեպքում։ Ըստ էության լինելու է 1 տոկոս/1 մանդատ հաշվարկ։

Ամփոփում

«Իմ քայլից» դուրս մնացող նվազագույնը 50-60 եւ ավել պատգամավորներն ունեն հակաքայլ։ Նրանք դեռ հնարավորություն ունեն խոսել, բանակցել ԱԺ մյուս խմբակցությունների պատգամավորների հետ, անվստահություն հայտնել վարչապետին, ընտրել նոր վարչապետ եւ շարունակել աշխատել գուցե 1-2 տարի։ Հակառակ դեպքում նրանց կյանքի միակ իմաստը դառնալու է մինչեւ վերջին օրը Փաշինյանին սպասարկելը՝ այն Փաշինյանին, որը պատրաստ է հեշտությամբ դուրս «շպրտել» նրանց Ազգային Ժողովից, միայն թե կարողանա ժամանակ շահել՝ իր անձնական հաշվարկների համար։

Փակ Հայաստան

Փաշինյանը չի՞ հասկանում, որ իր համար փակ է Հայաստանը, այնպես, ինչպես փակ էր Սյունիքը։ Նա ոչ մի տեղ չի կարողանալու նախընտրական հանդիպումներ անել, նրա եւ «Իմ քայլի» համար փակ են լինելու բոլոր մարզերը, գյուղերը, դահլիճները, կոլեկտիվները, բուհերը։ Փաշինյանը հասկանում է, իսկ «Իմ քայլը»՝ արդեն կասկածելի է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>