Անասնաբուժական կենտրոնի հանձնման արարողություն Եղեգնաձորում
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ) 2014 թվականին հավանություն էր տվել ԲԵՆԳՕ-ի միջոցներից 445.000 եվրոյի չափով աջակցության ծրագրին։ ԲԵՆԳՕ-ն գերմանական ՀԿ-ներին միավորող հատուկ կառույց է, որոնք գործընկեր կազմակերպությունների հետ միասին ծրագրեր են իրականացնում շահառու երկրներում։
WWF-ի (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ) գերմանական և հայաստանյան մասնաճյուղերի համատեղ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել բնապահպանական ծրագրերի նկատմամբ հետաքրքրությունը Գնիշիկի տարածքում՝ համայնքների հետ տարվող աշխատանքների և եկամուտ ապահովող միջոցառումների շնորհիվ։
Անասնաբուժական կենտրոնի երեկվա բացումով կարևոր քայլ կատարվեց այդ ուղղությամբ։ Բացմանը Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչների հետ միասին մասնակցում էին նաև բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը։

