Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Պատերազմ Արցախում
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան

«Հոկտեմբերի 18-ին վարչապետն առաջարկեց՝ անցնենք ինքնապաշտպանության՝ աջակցություն չունեինք ո՛չ կառավարությունից, ո՛չ մյուս ոլորտներից». Գևորգ Փարսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում  աշխատանքային քննարկում էր նախաձեռնել՝ սահմանամերձ շրջանների իրավիճակի, խնդիրների լուծման ուղիների, սահմանների ճշգրտման հարցերի վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցում էին միայն ԲՀԿ և ԼՀԿ խմբակցության պատգամավորները։

Աշխատանքային քննարկման սկզբում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ պաշտոնական հրավեր են ուղարկել Կառավարության ներկայացուցիչներին և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, սակայն նրանցից որևէ մեկը չի արձագանքել հրավերին։

Քննարկմանը ներկա էր նաև Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մեծ մասնակցություն են ունեցել սյունեցիները՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ՝ թիկունքում։

«Սյունիքը կրել է մեծ ու անդառնալի կորուստներ՝ ինչպես Արցախում, այնպես էլ՝ մեր բնակավայրերի պաշտպանությունում։ Հոկտեմբերի 18-ին վարչապետը Գորիսում խորհրդակցություն հրավիրեց, որին մասնակցում էին բոլոր համայնքների ղեկավարները, այդ ժամանակ նա առաջարկեց, որպեսզի մենք անցնենք ինքնապաշտպանության։ Սյունիքի պաշտպանության համակարգող նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը։ Մենք շատ արագ կազմակերպվեցինք ու անցանք մեր բնակավայրերի պաշտպանությանը։ Ինչո՞ւ եմ ասում՝ ինքնակազմակերպվեցինք, որովհետև այդ ժամանակ մենք, ցավոք, ամբողջովին միայնակ էինք, և այդ օրերն իրականում շատ ծանր  էին՝ աջակցություն չունեինք ո՛չ կառավարությունից, ո՛չ մյուս ոլորտներից»,- ասաց Գևորգ Փարսյանը, փոխանցում է 168.am-ը։

Ըստ Կապանի քաղաքապետի, այդ ժամանակ Արտակ Դավթյանից կոնկրետ ցուցում են ստացել, որ զբաղեցնեն իրենց համար շահավետ դիրքեր։ Հետևաբար՝ զբաղեցրել են այն դիրքերը, որոնք բնակավայրերից համեմատաբար հեռու են եղել՝այդպիսով ապահովել են Սյունիքի  անվտանգության գոտին։

«Թեժ մարտեր ընթացան կոնկրետ Կապանում, Դավիթ Բեկի հատվածում, կենտրոնական ու Ներքին Հանդի հատվածներում, եղան զոհեր, բայց մենք մեկ միլիմետր անգամ  չնահանջեցինք։ Նոյեմբերի 9-ին կնքվեց այդ համաձայնագիրը, որտեղ առաջին կետով հստակ ասվում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը կանգնում են այն հատվածներում, որտեղ այդ պահին կանգնած են։ Մենք, բնականաբար, կանգնեցինք մեր զբաղեցրած դիրքերում՝ ապահովելով մեր բնակավայրերի անվտանգությունը։ Շատ անսպասելի, դեկտեմբերի 17-ին հրաման իջեցվեց Պաշտպանության նախարարության կողմից, որ՝ ձեր զբաղեցրած բնագծերը թողեք և անցեք ՀՀ սահմանների վրա։ Մեզ համար իրականում այսօրվա դրությամբ շատ լուրջ խնդիրներ են առաջացել, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Թշնամին կոնկրետ մեր բնակավայրերից, օրինակ՝ Սյունիք բնակավայրից, գտնվում է 100 մետր հեռավորության վրա, իսկ Կապանի բնակելի հատվածից՝ 1 կմ հեռավորության վրա։ Թշնամու կողմից շատ կարևոր դիրքեր զբաղեցնելու արդյունքում՝ Կապանը և այլ բնակավայրեր հայտնվել են նրանց թիրախում»,- շեշտեց Գ. Փարսյանը։

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>