Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

Հայրենիք սիրել, նշանակում է լինել նախկի՞ն, թալանչի՞, կոռուպցիոնե՞ր․․․

Հայ ժողովուրդը բաժանվել է երկու մասի։ Ես կասեի նույնիսկ պառակտվել է։ Սովորաբար նման պառակտման ժամանակ քաղաքացիական բախումները դառնում են անխուսափելի։ Սակայն համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանին դա քիչ է հետաքրքրում։
 
Ժողովրդի բաժանումը տեղի է ունենում արդեն 3 տարի։ Հիմքերը դրվեց այս իշխանությունների կողմից և ի սկզբանե տրվեց «ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ» բաժանումը, որի կոնտեքստն էր հետևյալը՝ «ՍԵՎ» - նախկին, թալանչի, կոռուպցիոներ... «ՍՊԻՏԱԿ»՝ հպարտ, հեղափոխական, ՔԱՅԼՈՂ... Ինչպես տեսնում ենք իրական պատկերում «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» ոչ մի կերպ չէին համապատասխանում իրենց հայտարարած «ՍԵՎԵՐԻ» հակադիր կերպարին, սակայն հայտարարելով իրենց «ՍՊԻՏԱԿ» հույսով էին հոգեբանական ազդեցություն ունենալ ժողովրդի վրա, որ իրենք՝ «ՍԵՎԵՐԻ» բնորոշիչների հակադիր բնորոշիչներն են կրում...
 
Այս բաժանումը ոչ մի կանոնի չեր ենթարկվում և դրված էր սին հիմքերի վրա, սակայն հանրության մեջ իրականում ինչ-որ բաժանում կար և իհարկե «ՍՊԻՏԱԿՆԵՐԻ» թելադրած կանոնով, այս բաժանումը պետք է բնականոն կերպով տրանսֆորմացվեր։ «ՍԵՎԵՐԸ»՝ նախկին էին, սակայն նրանցից ոչ բոլորն էին թալանչի և կոռուպցիոներ, դրան էլ գումարած այս բանակը համալրվեց՝ «ՍՊԻՏԱԿՆԵՐԻՑ» ավելի նոր ու առաջադեմ մարդկանցով և բնականաբար ի սկզբանե դրված «ՍԵՎ» գաղափարը սկսեց բնականոն կերպով փոխվել ու ըստ գաղափարի այս թիմը դարձավ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ» մի մեծ բանակ։ «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» շատ արագ իրենց սպառեցին, քանզի չունեին իրենց գաղափարախոսության հիմքում դրած ոչ մի կոնստրուկտիվ հենք և հիմնվում էին միայն «մերժում» գաղափարի վրա, որից հետո դաշտը դատարկ էր մնում։ ՆՐԱՆՔ ՍՏԻՊՎԱԾ ԵՂԱՆ ՇԱՐՈւՆԱԿԱԲԱՐ ՍՏԵԼ և միակ մոտիվացիա իրենց համար ունենալ իրենց իշխանությունը պահելը։
 
3 տարի շարունակ «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» սկսեցին պայքարել արդեն «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ» դեմ։ Բնականաբար պայքարը իրենց չստացվեց, որովհետև գաղափարային առումով շատ տարբեր բաների մասին էր խոսվում։ «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» շարունակում էին ասել՝ թալանել են..., ընդ որում մարդկանց մասին, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի լծակ չեն ունեցել և պետական որևե պաշտոն չեն զբաղեցրել, իսկ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ» ուղղակի ասում էին՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻ ՎԱՃԱՌԵՔ, ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻ ԿՈՐԾԱՆԵՔ, ԱԶԳԸ ՄԻ ՊՂԾԵՔ։
 
Ակնհայտորեն, արտախորհրդարանական ընդդիմությունը, «ՍՊԻՏԱԿՆԵՐԻ» ներկայացրած «նախկիններից» վաղուց արդեն վեր ածվեց ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ, որտեղ իհարկե կան նաև նախկին իշխանության ներկայացուցիչներ՝ իսկ ո՞վ է ասել, որ նախկին իշխանություններում հայրենասերներ չկան։ Ի վերջո «նախկինների» մեջ կային բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց կյանքի գնով մասնակցել էին Արցախի ազատամարտին և ազատագրել էին մեր հայրենիքը։ Ի՞նչ է սա, եթե ոչ հայրենասիրություն։
 
Ինչևե, 2020 թվականի նոյեմբերի 9-ին «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» ստորագրեցին այն չարաբաստիկ համաձայնագիրը, որի շնորհիվ մենք ԲՈԼՈՐՈՎ կորցրեցինք մեր Հայրենիքը։ Այդ համաձայնագիրը ստորագրվեց մոտ 5000 զոհված հերոս-երիտասարդների գնով, տասնյակ հազարավոր վիրավորների և հաշմանդամների գնով, հարյուրավոր գերիների ու անհետ կորածների գնով... Ասեմ, որ արդեն անցել է 46 օր և մենք ամեն օր կորցնում ենք մի կտոր մեր հայրենիքից և ամեն օր գերեվարվում են նոր ու նոր ՀՀ զինվորներ և քաղաքացիներ։ Իրավիճակը «ՍՊԻՏԱԿՆԵՐԻ» կողմից բացարձակ չի հսկվում, սակայն նրանք շարունակում են ապրել իրենց հանրային կյանքն այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել։ Դեռ մեր հերոսների արյունը չչորացած հայտարարում են, թե պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ զինվորներին սպանած և խոշտանգած թշնամու հետ, թողնում են, որ գյուղապետերը իրենց խնդիրները լուծեն թշնամու հետ... Հենց սա էլ առիթ հանդիսացավ, որ բնականոն կերպով, «ՍՊԻՏԱԿՆԵՐԸ» վերանվանվեն «ՀԱՅՐԵՆԱԴԱՎԵՐԻ»։
 
Այո, այսօր Հայ հանրությունը, ամբողջ աշխարհով կիսված է երկու մասի՝ պառակտված է։ Այդ պառակտման հիմքում կանգնած են այսօրվա իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և պատասխանատու են բացառապես իրենք։ Սակայն այդ բաժանումն իր բնականոն էվոլյուցիան ապրելուց հետո արդեն ոչ թե «սև / սպիտակ» է, այլ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐ / ՀԱՅՐԵՆԱԴԱՎ»։ Այս ամենի զավեշտալին նա է, որ այս երկար էվոլյուցիայի հետ «ՀԱՅՐԵՆԱԴԱՎԵՐԸ» էվոլյուցիայի չենթարկվեցին և շարունակում են գոռալ ու վախեցնել այլևս անհայրենիք Հայ ժողովրդին՝ նախկիներ, թալանչիներ, կոռուպցիոներներ...
 
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>