Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

Մեր եւ Ադրբեջանի տարբերությունը. Էլինար Վարդանյան

Մինչ Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից եւ փորձում է ամեն գնով պահել այն,

մինչ իմքայլական պատգամավորները թաքնվել են խորը «բունկերներում»,

մինչ հասարակության մի մեծ զանգված շարունակում է մնալ անտարբեր, իսկ փոքր հատվածը փորձում է ամեն գնով արդարացնել Նիկոլին,

Ադրբեջանն Արցախում իրականացնում է լայնածավալ ծրագրեր.

Ադրբեջանը սկսել է Հորադիզ-Մինջեւան-Հայաստանի պետական սահման ավտոճանապարհի շինարարությունը։ Նախագծվում է նաեւ Կուբաթլի-Լաչին ավտոճանապարհը։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ասֆալտապատման աշխատանքներ է սկսել Կապանի օդանավակայանի հարակից տարածքում։

Շուշիում բացել է այդ երկրի Պետանվտանգության ծառայության նոր վարչական շենքը։ Այն ծառայելու է Շուշիի ՊԱԾ շրջանային վարչությանը։

Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում է: Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կվերահսկի հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից 50 մլն մանաթ (29.4 մլն դոլար) է հատկացվել դեպի Շուշի հասանելիությունը ապահովելու համար։ Այդ նպատակով կառուցվում է Ահմադբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհը։ Ճանապարհը, որն անցնելու է Ֆիզուլիի շրջանի Ահմադբեյլի բնակավայրով, հայկական Հադրութի եւ Մարտունու շրջաններով դեպի Շուշի քաղաքը, ձգվելու է 101.4 կմ։ Ավտոմայրուղին կկապվի Բաքու-Շիրվան-Սաաթլի-Հորադիզ ճանապարհին։

1,3 մլրդ դոլար է հատկացվելու Լեռնային Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը: Հատկացումը նախատեսված է խորհրդարան ներկայացված 2021 թվականի պետբյուջեի օրինագծով։

Ջերմուկից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կառուցվում է Ադրբեջանի զինված ուժերի ռազմաբազա։

Շուշի քաղաքում օգոստոսի 10-15-ը պլանավորված է իրականացնել Խոհարարության միջազգային փառատոն։

Ծրագրվում է վերականգել Բարդա - Աղդամ երկաթուղային ճանապարհը։

Իլհամ Ալիեւը Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ ղազախական ընկերություններին հրավիրել է մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։

Լեռնային Ղարաբաղի վերականգման աշխատանքներում ակտիվ մասնակցության մասին է հայտարարել «Կապիտալ Բանկը»։ Բանկը մասնաճյուղեր կբացի Շուշիի, Լաչինի, Աղդամի, Ջեբրայիլի, Քելբաջարի եւ Զանգելանի շրջաններում։ Բանկի նախագահ Ռովշան Ալլահվերդիեւը հայտարարել է, որ «Իրենք միշտ վստահ են եղել, որ իրենց մասնաճյուղերը կվերադառնան Արցախ։ Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հետեւանքով իրենց տարածքներից քշվածները կօգտվեն Կապիտալ բանկի նոր մասնաճյուղերի ծառայություններից։»։

Ազերիգազ ընկերությունը սկսել է Արցախի գազաֆիկացման աշխատանքները։ Տարածքների վերակառուցման եւ ենթակառուցվածքների ստեղծման համար SOCAR ընկերության ղեկավարության հանձնարարությամբ սկսվել են բնական գազի մատակարարման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներ։

Կնքվել են պայմանագրեր թուրքական ընկերությունների հետ, որոնք կներգրավվեն Արցախի տարածքների վերականգման գործում։

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանի տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել են ազատագրված տարածքներում խելացի քաղաքներ ստեղծելու գաղափարը։

Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում են վերականգնել եւ կառուցել 18 սպորտային հրապարակ Ֆիզուլիում, 19՝ Կուբաթլուում, 20-ը՝ Աղդամում, 6-ը՝ Ջաբրաիլում, 10-ը՝ Քելբաջարում, 29-ը՝ Լաչինում, 14-ը՝ Զանգելանում։ Շուշիում կկառուցվի ֆուտբոլի եւ վոլեյբոլի հրապարակ։ Աղդամում պլանավորվում է կառուցել մարզաառողջարանային համալիր, լողավազան, սպորտային ճամբար «Ղարաբաղ»։

Ամբողջ խնդիրն այն է, որ այժմ սկսվել է նոր որակի պատերազմ, նոր որակի մրցավազք՝ ո՞վ, ի՞նչ ծրագիր եւ ի՞նչ ծավալով կիրագործի։ Հայաստանը եւս ունի հսկայական անելիքներ Արցախում եւ Սյունիքում։ Անրաժեշտ են նոր ենթակառուցվածքներ, նոր ճանապարհներ, նոր թունելներ։ Անհրաժեշտ է վերականգնել բնակավայրերը։ Մենք դա կարող ենք անել։ Բայց առայժմ փորձում ենք փրկել երկիրը անիշխանությունից։ Փրկել երկիրը Նիկոլից։

Մենք ժամանակ ենք կորցում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>