Խամենեին համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի հետ. Ynet Արցախի հանձնումից հետո պшտերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պшտերազմը՝ իշխանություն պահելու համար Ինչ պետք է անել Մոլագարի հեռանալուց հետո
25
6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան Եթե հունիսի 7-ից հետո իշխանափոխություն չեղավ, ապա կստանանք երաշխավորված պատերազմ ու պարտություն (տեսանյութ) Ըստ The New York Times-ի` հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր (տեսանյութ) Փաշինյանի ԱԳ նախարարը ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, անմիջապես պատերազմ կլինի «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Փաշինյան Նիկոլն առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ Նիկոլը պետք է մաքրվի Հայաստանի վրայից Պատերազմ Արցախում
Հերթական պարգևավճարը ԱԺ-ում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 3 Էրեբունիում շենքի տանիքը հայտնվել է փլուզման վտանգի առաջ (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության Նախընտրական-աշխատավարձային շոու Արսեն Թորոսյանից (տեսանյութ) Զանգել է Պուտինին՝ հիբրիդային պատերազմների ցուցակը ուզի. Տիգրան Քոչարյան ՔՊ-ի՝ ցեխով փակ դիտահորը Շենգավիթում (տեսանյութ) 6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան ԻՀՊԿ-ն հայտարարել Է իսրայելական քաղաքների ուղղությամբ հասցվող հարվածների նոր ալիքի մասին Փաշինյանի համար դիվանագիտություն գոյություն չունի, հիմա նրա խնդիրը Ռուսաստանին մաքսիմում ցեխոտելն է. Հայկ Նահապետյան Իշխանությունն առաջնորդվում է հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով. Աբրահամյան Արցախցիների իրավունքների շուրջ խոսույթը բնավ էլ կոնֆլիկտածին չէ, այն ամրագրված է միջազգային սկզբունքներով ու նորմերով Կրեմլում չգիտեն՝ ԱՄՆ-ն բանակցո՞ւմ է Իրանի հետ. Պեսկով Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու. միգուցե կան պայմանավորվածություններ. Գառնիկ Դանիելյան Մամուլի շենքը հյուրանոց կդառնա. ով է կազմել ներդրումային փաթեթը. «Հետք» Խամենեին համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի հետ. Ynet Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Երբ ՔԿՀ-ներում մեկ տարում գրանցվում է 24 մահ, ուրեմն խնդիրը համակարգային է. Դիտորդ խմբի ղեկավար Երկրաշարժ՝ Հայաստանում Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Եթե հունիսի 7-ից հետո իշխանափոխություն չեղավ, ապա կստանանք երաշխավորված պատերազմ ու պարտություն (տեսանյութ) Փաշինյանը վախեցավ Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արմեն Աշոտյան. «Միայն դավաճանը կարող էր...» Մոսկվայում ձերբակալվել է օտարերկրացի, որը կոշիկի ներբաններում ավելի քան 500 ռումբ էր ներմուծել ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել. թվեր. «Ժողովուրդ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» Արցախի հանձնումից հետո պшտերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պшտերազմը՝ իշխանություն պահելու համար

ՀՔԾ քննիչների նման վարքագիծը, գրեթե վստահ եմ, իրենց ղեկավարի պահանջն է

Հրապարակի հարցազրույցը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ

-Պարոն Ազարյան, ինչ-որ պահից դատական համակարգը սկսեց իշխանության հրահանգները չկատարել, իսկ պատերազմից հետո դատավորները ոչ իրավաչափ են ճանաչում ձերբակալությունները, մերժում կալանքի սանկցիաները։ Դատական համակարգը կարծես անկախանում է։ Ըստ Ձեզ, դատարանները սկսում են անկախանա՞լ, թե՞ դատավորներն իշխանափոխության հոտ են առել։

-Ես չեմ կարող պատասխանել որեւէ մեկի անունից, չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված Ձեր գնահատականը։ Յուրաքանչյուր դատավոր պարտավոր է իր աշխատանքը կատարել եւ կաշկանդված չլինել իշխանության քմահաճույքներով։ Ես միշտ անկախ եմ աշխատել, շուտով կլինի արդեն 15 տարի, չեմ կարող ասել՝ արդյոք իշխանափոխության հո՞տ են առել, թե՞ ինչ-ինչ դրդապատճառներ ունեն նման որոշումներ կայացնելու, սակայն հուսանք, որ մասնավորապես վերջին ժամանակաշրջանում կայացված որոշումներն օրինական են եւ կհաստատվեն վերադաս դատարանների կողմից։

-ԲԴԽ-ն այս ամենի մեջ դերակատարում ունի՞, ԲԴԽ ղեկավարը վարչապետի հրավերը մերժեց, կոչով հանդես եկավ։

-Տարբեր տեղեկություններ եմ ստացել, մեկ ասում են՝ չեն հրավիրել, մեկ ասում են, որ մերժել է հրավերը։ Պարոն Վարդազարյանը, իմ կարծիքով, ոչ թե ԲԴԽ-ի, այլ իր անունից է հանդես եկել՝ կոչ անելով ապացուցել, որ դատավորները «վնգստացող» չեն, մինչ այդ մոտ 1,5-2 տարի առաջ պարոն Վարդազարյանը մեկ այլ հայտարարություն է արել՝ ասելով, որ բոլորին հայտնի են վնգստացող դատավորների անունները։ Ես չեմ կարող պատասխանել իր անունից, իսկ ԲԴԽ-ի դերակատարությունը․․․ գուցե։ Չեմ էլ կարող հաստատել, որ պարոն Վարդազարյանի կոչը նման որոշումների կայացման է հանգեցրել։

-Եթե այդպիսի կոչ է եղել, ուրեմն մտահոգություն ունեցել է։

-Իհարկե, եթե համադրենք պարոն Վարդազարյանի հայտարարությունը 1,5-2 տարի առաջ եւ այժմ, կարող ենք արձանագրել, որ, նախ, նա հաստատել է, որ կան «վնգստացող դատավորներ», եւ իր կոչը, իմ կարծիքով, ուղղված է եղել հենց այդ դատավորներին, որպեսզի վերջիններս իրենց աշխատանքով ապացուցեն, որ իրենք «վնգստացող» չեն։

-Ձեզ համար պա՞րզ է, թե խոսքն ում էր վերաբերում, ովքեր էին «պատերի տակ վնգստացող» դատավորները։ Ձեր կոլեգաներից շատերը ձեւացրին, թե դա իրենց չի վերաբերում, չարձագանքեցին։ Նաեւ ասում են՝ դատավորները նախկինում քաղաքական պատվերներ են կատարել, Ձեզ երբեւէ պատվեր իջեցրե՞լ են։

-Ես կարող եմ միայն ենթադրություններ անել, սակայն նա, ում նկատի ուներ, չեմ կարող ասել։ Հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունը՝ «պատի տակ վնգստացող դատավորների» մասին, եւ այն, թե ինչպես է նա այդ արտահայտությունն արել, իրեն պետք է ասել, որ հարիր չէ պետության ղեկավարին՝ նման գնահատականներ տալ իշխանության մեկ այլ ճյուղի հասցեին, եւ երկրորդը․ չեմ կարող ասել՝ պարոն Փաշինյանն ու պարոն Վարդազարյանը նո՞ւյն անձանց նկատի ունեին, կարծում եմ՝ ոչ։ Ինչ վերաբերում է պատվերին․ պատվերը գիտե՞ք ինչպես է իրագործվում։ Հնչեղություն ունեցող գործերով՝ թե՛ նախկին, թե՛ այժմյան իշխանության ժամանակ, բոլոր շատ թե քիչ գիտակից անձանց, մասնավորապես՝ դատավորներին, պարզ է դառնում, թե իշխանությունները կոնկրետ գործով կոնկրետ ինչ են ուզում, ինչ սպասելիք ունեն։ Ես մի քանի անգամ ասել եմ, նորից եմ կրկնում, որ կոնկրետ ՀՀ երկրորդ նախագահի՝ պարոն Քոչարյանի գործով, իմ համոզմամբ, մասնավորապես ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարություններով պարզ էր, թե նա ինչ էր ակնկալում եւ իր հայտարարություններով ինչ է պահանջում դատարաններից։

- Երբ Քոչարյանին ազատ արձակեցիք, Ձեր դեմ արշավ սկսվեց։ Որոշում կայացնելիս չմտածեցի՞ք հետեւանքների մասին։ Ի՞նչը Ձեզ ստիպեց դեմ գնալ ե՛ւ իշխանություններին, ե՛ւ հասարակական կարծիքին։

- Դատավորը դատական ակտը կայացնում է ոչ թե հանրային պահանջից ելնելով, այլ օրենքներին համապատասխան, ես չեմ կարող օրենքին դեմ գնալ, ինչ է, որ հանրությունն այլ բան է սպասում։

- Կանխատեսո՞ւմ էիք, որ նման վերաբերմունք կլիներ Ձեր հանդեպ։

- Իհարկե, նախքան բողոքը քննելը ինչպիսի՜ արշավ էր։ Կոնկրետ իմ նկատմամբ սկսվեց որոշումը հրապարակելուց հետո, սակայն պարոն Քոչարյանի դեմ արշավը դրանից առաջ էր սկսվել։

- Իսկ հիմա ինչպե՞ս եք աշխատում ՀՔԾ քննիչների հետ՝ ՀՔԾ պետի եւ Ձեր հակամարտությունը հայտնի է, անգամ Ձեր դեմ կարգապահական էր հարուցվել։ Ինչո՞վ բացատրել այն, որ քննիչները, դատախազները, ոստիկանները շարունակում են իշխանությունների շահերը սպասարկել։ Իրավապահ համակարգը կարծես կիսվել է՝ իշխանության շահերն արտացոլող նախաքննության մարմիններ եւ իշխանությանը զսպող դատավորներ։

- ՀՔԾ քննիչներն իրենց գործելաոճը չեն փոխել, մինչեւ այժմ ինձ ինքնաբացարկի անհիմն միջնորդություններ են ներկայացնում, իմ համոզմամբ՝ նույնիսկ միջնորդությունը ներկայացնելուց հետո հրահանգներ են ստանում ՀՔԾ ղեկավարությունից՝ կոնկրետ իրենց հետագա քայլերի վերաբերյալ։ Ես մեկ օրինակ բերեմ․ վերջերս հերթական բողոքն էի քննում՝ կապված դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելու հետ․ առաջին ատյանի դատարանը, որը ոչ իրավաչափ էր ճանաչել քննիչի այդ գործողությունը, դատախազը բողոքարկել էր, բողոքը մակագրվել էր ինձ, դատական նիստին ներկայացել էին պարոն Գրիգորյանի պաշտպանը, դատախազը եւ ՀՔԾ քննիչը։ Վերջինս հերթական անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, այն մերժվեց, քանի որ անհիմն էր, երբ պաշտպանը շարունակեց իր խոսքը, ես նկատեցի, որ քննիչն ինչ-որ բան է գրում եւ մոտ 5 րոպե անց ձայնի իրավունք խնդրեց, հայտարարություն արեց, որ ինքը մնում է իր կարծիքին, որ ես կողմնակալ եմ իր նկատմամբ, եւ խնդրեց իրեն թույլ տալ լքել դատական նիստի դահլիճը։ Քննիչն ի սկզբանե չարեց իր արտահայտությունը, այլ հեռախոսով, համոզված եմ, նամակագրությամբ կապ էր հաստատել ՀՔԾ ղեկավարության հետ եւ 5 րոպե անց արեց։ Ո՞նց է ստացվում, որ 5 րոպե առաջ ոչինչ չունեիր ասելու, բայց մատնաշարժումներ անելուց հետո նման հայտարարություն արվեց։ Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների՝ երկու մասի բաժանվելուն, ես չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված։ Իմիջիայլոց, ասեմ, որ ինքնաբացարկի միջնորդությունների պատճառաբանություններից մեկն էլ այն է, որ ես հաղորդում եմ ներկայացրել ՀՔԾ մեկ այլ քննիչի նկատմամբ, որպեսզի նրա դեմ քրեական գործ հարուցվի՝ անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել դատարանի նկատմամբ, քրեական գործի հարուցումը մերժվել է, եւ իմ ներկայացուցչի՝ պարոն Աթանեսյանի կողմից որոշումները բողոքարկվել են դատարան, ես համոզված եմ, որ դատարանը կվերացնի նշված որոշումը։ Կոնկրետ արտահայտություն է արել, որը ես դիտել եմ անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ։ Ես չեմ կարող ասել, կարող եմ միայն ենթադրել, թե ինչով է պայմանավորված ՀՔԾ քննիչների նման վարքագիծը, գրեթե վստահ եմ, որ դա իրենց ղեկավարի պահանջն է։

- Չեմ կարծում, թե որպես քաղաքացի անմասն եք հայաստանյան իրադարձություններից։ Ձեզ, կարծեմ, հանրահավաքին են տեսել։ Ձեր մեկնաբանությունն այս պրոցեսներին, Արցախի վիճակին։

- Ես չեմ մասնակցել, որովհետեւ չէի կարող ի պաշտոնե մասնակցել։ Եթե խոսքը վերաբերում է առաջին հանրահավաքին, ես պարզապես Ազատության հրապարակով անցնում էի, հանրահավաքը չէր սկսվել, բայց ես տեսա, թե ինչպես են բերման ենթարկում Վահրամ Բաղդասարյանին եւ Արսեն Բաբայանին։
Արցախի վիճակի վերաբերյալ․ ինչ տեղի է ունեցել, ցավալի է, ոմանք այդ փաստաթուղթը գնահատում են որպես կապիտուլյացիա, ոմանք՝ որպես համաձայնագիր։ Ես, իհարկե, կարծիք ունեմ, որն ի պաշտոնե չեմ կարող արտահայտել։ Բոլորս հարազատ, ընկերներ ունենք տարբեր երկրներում, այդ պատերազմի ընթացքում շփվում էի նրանց հետ, նույնիսկ այլ ազգությունների ընկերներ ունեմ, հավատալով պաշտոնական տեղեկատվությանը՝ ես ասում էի․ ամեն ինչ լավ կլինի, տեսեք՝ ինչ ենք անելու, այն, ինչ տրամադրվում էր սովորական մարդկանց, ես դա հույսով փոխանցում էի նաեւ իմ ընկերներին, սակայն՝ ապարդյուն։

-Կարծում եք՝ այն, ինչ կատարվեց, անխուսափելի՞ էր, թե՞ հնարավոր էր խուսափել պարտությունից եւ փաստաթուղթ ստորագրելուց։

-Ես չեմ կարող ասել, որովհետեւ ռազմական գիտությանը տեղյակ չեմ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>