Եկեղեցում սեղմում են նրա ձեռքը, ով եկել է ապաշխարելու համար, ոչ թե փիառի կամ մոմերի առաջ լուսանկարվելու. Զարեհ քահանա Աշուրյան
Դիտել նաև
Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան
Գևորգ եպս. Սարոյանը թեմի հոգևորականների հանդեպ իրականացրել է հոգեբանական բռնաճնշումներ․ Տեր Զարեհ
«Ես ամաչում եմ այս տեսարանի համար»․ Տեր Զարեհ Աշուրյան
Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել. Տեր Եսայի
Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է․ Մայր աթոռ
Ես կիսում եմ տեր հոր հետ իր արարքի ամբողջ պատասխանատվությունը, ես էլ իր փոխարեն նույնկերպ կարձագանքեի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զարեհ քահանա Աշուրյանը՝ խոսելով Սիսիանի քահանայի քայլի մասին, ով հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը:
«Խոսում են, շահարկում, թե մարդը եկել էր եկեղեցի աղոթելու համար: Եկեղեցում սեղմում են նրա ձեռքը, ով եկել է ապաշխարելու համար, ոչ թե փիառի կամ մոմերի առաջ լուսանկարվելու: Գուցե ասածներս սուր հնչեն, սակայն ժամանակն ամեն բանի պատասխանը կտա»,-ասաց նա:
Աղբյուրը՝ analitik.am

