Իշխանական վերնախավում լուրջ դեմքով խոսում են Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտության մասին
Դիտել նաև
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրել է.
«Իշխանական վերնախավում շատ է խոսվում Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտության մասին
Ու դա անում են լուրջ դեմքով: Հիշեցնեմ, որ Թուրքիան դեռևս 90-ականներից առաջ է քաշել և չի հրաժարվում հետևյալ նախապայմաններից.
1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում՝ այսինքն չանաճումից հրաժարում:
2. ՀՀ-կողմից Թուրքիայի սահմանի (տարածքային ամբողջականության) ճանաչում։
3. ՀՀ կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի բացակայության վերաբերյալ հստակ հայտարարություն:
4. ՀՀ Անկախության հռչակագրի վերախմբագրում:
5. Զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերի հեռացում:
6. Արցախի ամբողջական վերադարձ Ադրբեջանին:
Սա այն գինն էր, որ Հայաստանը պետք է վճարի, եթե ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել:
Փաստ է նաև, որ իշխանությունները բանակցելու հմտություններ, բարոյական իրավունք և երես ունենալ չեն կարող: Էնպես որ, ավելի լավ է չսկսեն:
Չնայած, եթե 6-րդ կետն արել են՝ մնացածն էլ կանեն...»:

