Անգնահատելի է Արկադի Անդրեասյանի դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում․ Փաշինյան
Դիտել նաև
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսք է հղել Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ․
«Խոր ցավով տեղեկացա Երևանի «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին:
Անգնահատելի է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Անդրեասյանն «Արարատ»-ում և ԽՍՀՄ հավաքականում աչքի է ընկել վարպետությամբ և իր խաղով հիացմունք պատճառել երկրպագուներին: Բարձր գնահատականի է արժանի նաև նրա երկարամյա մարզչական աշխատանքը, ինչի արդյունքում ֆուտբոլային հարուստ գիտելիքներով են օժտվել բազմաթիվ մարզիկներ:
Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր երկրպագուներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում»:

