Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են
11
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Պատերազմ Արցախում
Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է

Խորհուրդս դավաճանական ճանապարհով գնացող այս խմբակին՝ ձերբազատվեք ձեր խելագար «առաջնորդից» հնարավորինս արագ

Քանի որ դավաճանն ու իր տգետ խմբակը փորձում են ընդդիմության առաջարկը՝ Վազգեն Մանուկյանի Անցումային ժամանակավոր կառավարության ձևավորման վերաբերյալ «վարկաբեկել» մի քանի անհոդաբաշխ հաստատումներով, փորձեմ ներկայացնել թե՛ միջազգային փորձը, և թե՛, մանավանդ, հենց հայաստանյան ոչ վաղ անցյալը։

1. Վազգեն Մանուկյանը «օդից վերցրած» վարչապետի թեկնածու է։

Նախ, Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրելու նախաձեռնությամբ հանդես են եկել ընդդիմադիր 17 կուսակցությունները, այդ թվում ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժը ՝ ԲՀԿ-ն, որը նախորդ ընտրություններին ստացել է 8.26% ձայներ և Սահմանադրության համաձայն իրավունք ունի առաջադրել վարչապետի իր թեկնածուին։ Հիշեցնեմ ընդամենը, որ 2018-ի մայիսին նիկոլ փաշինյանի թեկնածությունն առաջադրեց ԵԼՔ դաշինքը, որը երրորդ քաղաքական ուժն էր ԱԺ-ում՝ 7.78% ձայներով։ Այն ժամանակ փողոցի հիմնավորումը մեկն էր՝ իրավիճակ է փոխվել։ Իրավիճակի փոփոխությունն այն ժամանակ արտահայտվում էր մի քանի հոգու՝ Գյումրիից Երևան քայլելով, և բազմամարդ միտինգներով։ Այսօր իրավիճակի փոփոխությունն առավել քան ակնհայտ է՝ երկիրը պարտվել է պատերազմում, Հայրենիքի 25%-ը հանձնված է, կան դավաճանության հիմնավոր կասկածներ, պետական համակարգը գտնվում է կաթվածահար վիճակում, հասարակության ճնշող մեծամասնությունը պահանջում է փոփոխություններ։ Ուրեմն ի՞նչն է խանգարում գնալ նույն լուծմանը, ինչ որ 2018-ին։

2. 2018-ին քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց «փոքրամասնության կառավարության» կազմավորումով։ Խորհրդարանական կառավարմամբ երկրներում սա շատ ընդունված գործելակերպ է և բազմիցս կիրառվել է տարբեր երկրներում (Իսպանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա): Այս համակարգում, տարբեր հիմնավորումներով, խորհրդարանում մեծամասնության կառավարություն չձևավորվելու, կամ ձևավորման աննպատակահարմարության հիմքով փոքրամասնության առաջարկած կառավարությունը ստանում է վստահության քվե մեծամասնության կողմից, մինչև արտահերթ կամ հերթական ընտրությունների համար պայմանների ձևավորումը։ Այս նույն սցենարը աշխատեց Հայաստանում 2018-ին։ Իհարկե, այն ժամանակ ևս ստախոս նիկոլը խախտեց պայմանավորվածությունը և արտահերթ ընտրություններ կազմակերպեց ոչ թե 1 տարի, այլ 6 ամիս հետո։

3. Ո՞ւմ է հաշվետու լինելու կառավարությունը։ Այս արհեստական հարցը քայլածների «գաղափարախոսները» փորձում են նետել որպես անհերքելի «փաստարկ», փորձելով ներկայացնել, թե Ժամանակավոր կառավարությունը Սահմանադրության խախտմամբ է աշխատելու։ Շտապեմ հանգստացնել այդ «բորբողված ուղեղները»՝ ցանկացած կառավարություն աշխատելու է ԱԺ վերահսկողության ներքո և ենթակա է լինելու բոլոր կարգավորումներին, որոնք նախատեսված են գլխավոր օրենքով։ Ճիշտ նույն կերպ, ինչ որ աշխատեց նիկոլ փաշինյանի՝ 2018 մայիսին ձևավորած կառավարությունը մինչև 2018-ի Արտահերթ ընտրությամբ ձևավորված ԱԺ-ի կողմից մեծամասնության կառավարության ձևավորումը։

4. Վերջապես, դավաճանի նետած այն թեզը, թե փորձ է արվում «ժողովրդից» վերցնել իշխանություն ձևավորելու իրավունքը։ նիկոլն իրականում փորձում է մեկ անգամ ևս խաղարկել այն քարտը, որ Հայաստանի վարչապետ կլինի կա՛մ ինքը, կա՛մ Հայաստանը չի ունենա վարչապետ՝ այն է, կկորցնի պետականությունը։ Պետք է ուղղակի սանձել այդ հիվանդ երևակայությունը՝ Հայաստանի պատմությունը քեզնով չի սկսվել և, հաստատապես քեզնով էլ չի ավարտվելու։ Ընդամենը մեկ տարում, Սահմանադրության բոլոր պահանջների պահպանմամբ, այս անցումային փուլն ավարտվելու է և Արտահերթ ընտրություններով ժողովուրդը հանգիստ, թշնամական մթնոլորտը հաղթահարած ընտրելու է այն ուժերին, որոնք էլ կձևավորեն հաջորդ կառավարությունը։

Այնպես որ, խորհուրդս դավաճանական ճանապարհով գնացող այս խմբակին, ձերբազատվեք ձեր խելագար «առաջնորդից» հնարավորինս արագ, դուրս բերեք երկիրը այս աննորմալ շրջապտույտից, որի մեջ ներքաշելուց հետո փորձում է այն պահել նիկոլն ամեն գնով, և հնարավորություն տվեք կարող բոլոր ուժերին իրենց ներդրումն ունենալ վիճակը հաղթահարելու գործում։ Միայնակ, պարանոյիկ նիկոլով դուք ընդունակ եք մի բանի՝ կործանել երկիրը, որն էլ անում եք մինչ այժմ։ Պատմությունն ու ազգը ձեզ չեն ների։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>