Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել

9 հարց Իմ քայլի պատգամավորներին

Այսօր առավոտյան Այլընտրանքային նախագծեր խմբի կողմից ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների էլեկտրոնային հասցեներին ուղարկվել է հետևյալ նամակը.

1. Դուք գիտակցե՞լ եք, որ Փաշինյանը, մերժելով բանակցությունների 20-ամյա պատմությունը և հայտարարելով, որ սկսում է իր «նոր կետից», բանակցությունները, ըստ էության, տարել է փակուղի։

2. Ձեզ չի՞ զարմացնում, որ Փաշինյանը հոկտեմբերին վստահ պնդում էր, թե ինքը գիտեր, որ պատերազմը սկսվելու է, և միայն չգիտեր դրա ժամն ու կոնկրետ կոորդինատները, իսկ դեկտեմբերին ասում է ուղիղ հակառակը՝ թե պատերազմի վերսկսման հավանականությունը շատ ցածր է գնահատվել։

3. Դուք տեղյա՞կ եք եղել, որ Փաշինյանը պատերազմի մեկնարկից ի վեր ունեցել է այն դադարեցնելու մի քանի իրական հնարավորություն և չի արել դա։

4. Հիշո՞ւմ եք, թե՞ նախընտրում եք մոռանալ, որ դեռևս սեպտեմբերի 30-ին ԳՇ պետի կողմից տեղեկացված լինելով մեր բանակի ու ռազմաճակատի իրական վիճակի մասին, շուրջ մեկուկես ամիս շարունակ Փաշինյան զույգը ռազմական/ֆեմինիստական շոուներ էր բեմադրում՝ արյան ու կեղծիքի ընդհանուր ֆոնի վրա։ Եթե չեք մոռացել, ապա ինչպե՞ս եք շարունակում հարգանքով վերաբերվել նրան, կատարել նրա հրամանները, պահել նրան պետության ղեկին։

5. Դուք գիտակցո՞ւմ եք, որ պատերազմն ավելի շուտ դադարեցնելու պարագայում մենք կունենայինք մի քանի հազարով պակաս զոհ, պակաս զինհաշմանդամներ և նվազ տարածքային կորուստներ։ Եթե գիտակցում եք, ապա ինչպե՞ս եք դուք այդքան հեշտ հաշտվել այդ մտքի հետ։

6. Դուք ընդունո՞ւմ եք, որ այս ամենից հետո Փաշինյանը չի կարող բանակցել ո՛չ դաշնակիցների հետ, ո՛չ Ադրբեջանի և Թուրքիայի։

7. Դուք տեսնո՞ւմ եք, որ Հայաստանի և սփյուռքի գիտակրթական, մշակութային վերնախավը, հոգևոր առաջնորդները, խոշոր գործարար խավը, հանրային ամենատարբեր շերտեր, անկախ ցույցերին մասնակցել/չմասնակցելու հանգամանքից, իրար հակադիր քաղաքական բևեռները, մտածող և առկա վտանգները գիտակցող գրեթե բոլոր անհատներն ու փորձագիտական կենտրոնները, Հայաստանի համայնքային կազմակերպությունները և շատ այլոք այսօր միահամուռ կերպով պահանջում են վարչապետի հրաժարականը և նոր քաղաքական լուծման գալու անհրաժեշտություն են տեսնում։

8. Դուք հասկանո՞ւմ եք, որ հայ ժողովուրդն այսօր ունի իր արժանապատվությունը վերականգնելու սուր խնդիր՝ թե´ Հայաստանում, թե´ Արցախում, և թե´ սփյուռքում։ Հասկանու՞մ եք, որ այս առկախված իրավիճակն ազդում է, մեծ հաշվով, բոլոր հայերի կենսագործունեության, ներկայի և ապագայի վրա։

9. Դուք զգո՞ւմ եք պատասխանատվության այն հսկա բեռը, որ ընկած է Ձեր ուսերին՝ ոչ թե ձեր քաղաքական թիմի, այլ՝ ողջ ազգի, երկրի, պետության ներկայի և ապագայի համար։ Գիտակցու՞մ եք, որ Ձեր այսօրվա անգործության ամեն օրը թանկ է արժենում բոլորի համար։

Առաջարկում ենք՝ մտածել այս հարցերի շուրջ, որից հետո, անհատական ու քաղաքական պատասխանատվության ողջ ծավալի գիտակցումով դուրս գալ այս անհասկանալի թմբիրից և սկսել ներկայանալ լուծումների ձեր տարբերակներով։ Այդ ճանապարհին կարևոր է համագործակցությունը խորհրդարանական մյուս ուժերի հետ, քաղաքական ու հանրային դաշտի բոլոր կարող ուժերի հետ, այսօր իներտ և դիտորդական կեցվածքն ամենևին չի ազատելու այն բեռից, որն արդեն բնականորեն ձեզ վրա ընկել է։ Դուք պարտավոր եք ձեզ պահել որպես քաղաքական ուժ, այլապես ընդունում եք, որ սպառված եք, քանի որ ճգնաժամի լուծման որևէ առաջարկ այդպես էլ չեք անում։

Հարցերը խնդրում ենք կարդալ միայնակ՝ մտածելով, ամեն հարցի շուրջ հիշելով տվյալ հարցին առնչվող տարբեր դրվագներ, ինքներդ Ձեր առաջ լինելով անկեղծ։

Եվ շրջվեք, վերջապես, դեպի հանրությունը։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>