Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է

ԱԺ ընդդիմադիր խմբակցություները վաղը նախաձեռնել են արտահերթ նիստի հրավիրում․ Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները վաղը նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստի հրավիրում։ Օրակարգում լինելու է ռազմական դրության չեղարկում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապրակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստան» վաղը նախաձեռնել են Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրում։ Օրակարգում ռազմական դրության չեղարկման հարցն է։ Բոլորդ գիտեք, որ այս իշխանությունը, արհեստականորեն ձգձգելով ռազմական դրությունը, ընդամենը փորձում է սահմանափակել այդտեղ հավաքված մարդկանց գործողությունները։ Մենք հանդես ենք եկել արտահերթ նիստ գումարելու հրավիրելու իրավունքով, եթե իշխանությունը կունենա այնքան համարձակություն, որ վաղն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գան խորհրդարան, հաստատեն օրակարգը եւ այս օրակարգով քննարկման կմտնեն, միգուցե դեռ ունենան վերջին հնարավորություն իրենց դեմքն ու ապագան փրկելու համար։ Ես հասկանում եմ, որ նրանցից շատերի համար դուխով բառն ընդամենը գլխարկի վրա տպվող տարբերանշան է, բայց գոնե մեկ անգամ ունեցեք այդ դուխը, վաղը եկեք խորհրդարան, մասնակցեք նիստին եւ միասին չեղարկենք ռազմական դրությունը, այլապես դուք այլեւս չեք ունենալու հումանիտար միջանցք, չեք ունենալու ձեր դեմքն ու երեսը փրկելու վերջին հնարավորությունը»,- նշեց Տոնոյանը։

Ըստ Իվետա Տոնոյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծամասնության անունները հանրությանն անծանոթ են, քանի որ 2․5 տարվա ընթացքում նրանք երբեւէ չեն խոսել, ժողովրդի հոգսերի մասին չեն մտածել, սակայն ստացել են պարգեւավճար։

«Ես վստահ եմ, որ նրանցից մեծամասնության անունները ձեզ ոչինչ չասացին, որովհետեւ այս 2․5 տարիների ընթացքում դուք իրենց ոչ խոսելիս եք տեսել, ոչ գործ անելիս, ոչ ժողովրդի դարդ ու ցավի մասին մտածելիս ու բարձրաձայնելիս ։ 88 հոգու ճնշող մեծամասնությունը եղել է առանց կենսագրության եւ նույնն են մնացել։ Միակ բանը, որ իրենք արել սռտացել աշխատավարձ եւ պարգեւավճարներ։ Փոխարենն իշխանությունը մեր բոլորի թիկունքում  վաճառել է մեր հայրենիքը։ Մեկ գիշերվա մեջ դավաճանել ու խաբել են ժողովրդին։ Սրա համար այս շենքում վարչապետի աթոռին տարօրինակ սոսնձով կպած անձը պետք է պատասխան տա։ Դու պատասխան ես տալու, վարչապետի աթոռը զբաղեցնող մարդ։ Բացի հայ ժողովրդի առաջ պատասխան տալուց, դու նաեւ երկնային կյանքում պատասխան ես տալու մեր հերոսների առաջ։ Դու հանգիստ չես ունենալու։ Մեզանից յուրաքանչյուրին դուք կարող եք չսիրել, բայց ձեր հայրենիքը սիրել դուք պարտավոր եք։ Դուք այսօր ունեք հնարավորություն պայքարելու ձեր երկրի ապագայի համար»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>