Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել

Այս պահին միայն մեկ խնդիր կա՝ օր առաջ այս չարիքից ազատվելը

Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով ընդդիմադիրների միտինգներին մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը: Նա երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցում է զուտ որպես շարքային քաղաքացի, ինչպես շատերը, եւ սա իր համար իրոք արժանապատվության հարց է՝ օր առաջ ազատվել այն մարդուց, «ով որ մեր երկրին, մեր ազգին բերեց հասցրեց այս խայտառակ վիճակին»:

- Իսկ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է մտածում, հնարավո՞ր է մի օր նա էլ բարձրանա հարթակ եւ խոսի:

- Գիտե՞ք, մենք 2 տարուց ավելի է՝ ասում ենք, զգուշացնում ենք, եւ սա այն դեպքն է, որ ցավով պետք է ասեմ՝ ամենավատ ձեւով մեր մտահոգություններն իրականություն դարձան: Իսկ կմասնակցի միտինգներին, թե ոչ, չեմ կարող ասել, բայց ինքն իր դիրքորոշումը հայտնել է եւ հրապարակային կողմ է արտահայտվել Վազգեն Մանուկյանի թեկնածությանն ու ժամանակավոր կառավարության գաղափարին:

- Որքան էլ Փաշինյանից դժգոհությունը մեծ է, հասարակության մեջ մի շերտ կա, որ այս ակցիաների մեջ նախկինների վերադարձն է տեսնում, հատկապես, որ Ռոբերտ Քոչարյանն էլ իր աջակցությունն է հայտնել, եւ դա ոմանց հետ է պահում փողոց դուրս գալուց:

- Ես հասկանում եմ այն, ինչ ասում եք, էլի եմ լսել նման կարծիք: Գիտե՞ք, ինձ թվում է՝ պետք է, որ մեր հասարակությունը կարողանա ինչ-որ բաներ իրարից սահմանազատել, որովհետեւ իրենք ընկել են հենց էն ծուղակը, որի մեջ իրենց գցել է էս ապաշնորհ իշխանությունը՝ իր ղեկավարով: Պետք է դրանից դուրս գալ: Ես կարծում եմ, որ կան կարող ուժեր եւ կան անկարող ուժեր: Հիմա, էս իշխանությունը ցույց է տվել, որ ինքը չի կարողացել ու մեր երկիրը հասցրել է էս խայտառակ վիճակին: Էստեղ պետք չի նայել՝ նախկին, ներկա: Էն, ինչը նոր պետք է ձեւավորվի, պետք է լինեն բոլոր կարող ուժերը՝ թե՛ ներկաներից, թե՛ նախկիններից, թե՛ ապագայից: Երկրորդը, որ, ինձ թվում է, հետ է պահում ինչ-որ տեղ մարդկանց, այն է, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին՝ իշխանափոխությունը, շատ մարդ մասնակցեց դրան, շատ մարդիկ ունեին իրոք բարի նպատակներ, բարեփոխումների հույսեր, ու ինձ թվում է՝ էստեղ երեւի հոգեբանական խնդիր կա, որ դժվար է ընդունել, որ գուցե սխալվել են:

- Ասում են՝ նախկինների սխալների հետեւանքն էր այս ամենը նրանք ծախեցին հողերը, թալանեցին երկիրը, չզինեցին բանակը, դրա համար էլ պարտվեցինք, «խեղճ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ աներ՝ վատ ժառանգություն էր ստացել»:

- Գիտե՞ք ինչի է ինձ համար էս ամեն ինչը ծիծաղելի, որովհետեւ ես գիտեմ՝ սա էս իշխանության թեզն է, որ առաջ են քաշում՝ իրենց ապաշնորհությունն ինչ-որ տեղ քողարկելու համար: Բայց ես մի բան կարող եմ ասել՝ եթե մարդ ունի մտածելու, վերլուծելու ունակություն, թող մի հատ նայի հայտարարությունները: Ես մի քանի բան մատնանշեմ. երկրի վարչապետի անցած տարվա ամանորյա ուղերձը, որտեղ թվարկում է, թե ինչ լավ վիճակում է մեր բանակը, որ 80-ականների զենքի ամոթալի էջը փակել են, որ լավ է բանակում՝ սնունդը, կլուբնիկան, մայկա-տռուսիկը եւ այլն: Հետո եկանք հասանք տավուշյան դեպքերին: Էդտեղ արդեն իրենք իրենց ասածի կնիքը դրեցին՝ այ, տեսեք, մենք էսպիսի լավ արդյունք ունեցանք, որովհետեւ էլ նախկին թալանչիները չեն, էս չեն, էն չեն, դրա համար մեր բանակը կարողացավ հակահարված տալ, ինքը դա դարձրեց իր հաղթանակը, որ նախկինները չկան, ու մենք էսպես լավն ենք: Այսինքն՝ էն բոլոր վատ բաները, որ իրենք կապում էին նախկինների հետ, համարեցին փակված ու հստակ ֆիքսեցին, որ արդեն էդպես չի: Դրանից քանի ամիս հետո սկսվեց սեպտեմբերի այս պատերազմը, ու արդեն ինչ-որ մի պահից նորից սկսեցին այդ թեզը մտցնել՝ նախկինները:

- Դուք պատերազմի առաջին օրերին մեկնեցիք ռազմաճակատ, ե՞րբ վերադարձաք, ո՞ր մասում էիք կռվում ու ի՞նչ տեսաք այնտեղ:

- Ես մեկնեցի պատերազմի երկրորդ, թե երրորդը օրը, լավ չեմ հիշում, մի քանի օրով հետ եկա՝ էստեղից կարեւոր բաներ կար հավաքել-տանելու, նորից մեկնեցի ու հետո արդեն վերադարձա նոյեմբերի կեսերին: Չեմ արել դա տեսախցիկների առջեւ, որովհետեւ նպատակը դա չէր: Ասել, որ էդպես չգիտեմ ինչեր եմ արել, սուտ կլինի, բայց, ամեն դեպքում, կամավորագրվել եմ, գնացել ծառայել եմ, 4-րդ պաշտպանական ուղղությունն է եղել՝ Աղդամի հատվածը:

- Շատ էր խոսվում դավաճանությունների մասին՝ որոշ հրամանատարներ զինվորներին միայնակ թողնում փախչում էին, ճիշտ չէին կազմակերպում պաշտպանությունը եւ այլն: Դուք ի՞նչ խնդիրներ տեսաք այնտեղ, որ եթե դրանք չլինեին, պատերազմի ելքը գուցե այլ լիներ:

- Գիտե՞ք, ես էդ ոլորտի մասնագետ չեմ ու չեմ կարծում, որ պետք է էդ մասով գնահատականներ տամ: Բայց ամենից մեծ խնդիրը երկրի ղեկավարն էր՝ իր անհեռատես քայլերով: Իրենք էլ պարզ ասացին, էդ մասով երեւի անկեղծ էին, որ եթե շուտ համաձայնեին ինչ-որ տարբերակների, իրենց դավաճան կորակեին: Այսինքն՝ նախընտրեցին էսքան մարդ զոհվի, բայց չստացվի, որ իրենց դավաճան ասեն: Ու շատ լավ իմանալով, որ վերջնարդյունքը լինելու է էլ ավելի վատ:

- Եթե Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ հեռանա, եւ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարություն ձեւավորվի, Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցները մտադրություն ունե՞ն որեւէ ձեւով վերադառնալ իշխանության:

- Խոսքը ժամանակավո՞ր կառավարության մասին է, թե՞ հետագայի:

- Թե՛ ժամանակավոր, թե՛ հետագայում արտահերթ ընտրություններին մասնակցելու միջոցով:

- Ամենայն անկեղծությամբ ասեմ․ այս պահին միայն մեկ խնդիր կա՝ օր առաջ այս չարիքից ազատվելը: Մնացած բաների մասին ես էս պահին չեմ կարող որեւէ բան ասել: Բայց, բնականաբար, անմասն չենք կարող մնալ պրոցեսներից: Մնացածը՝ հետո: Երբ որ լինեն ընտրություններ, այդ ժամանակ արդեն պետք է որոշենք՝ մասնակցո՞ւմ ենք, թե՞ ոչ ու ի՞նչ ձեւաչափով: Բայց դա հիմա չի քննարկվում:

- Ի՞նչ եք կարծում, եթե Ռոբերտ Քոչարյանին հաջողվեր պատերազմից առաջ մեկնել Մոսկվա, հնարավոր կլինե՞ր ինչ-որ մի բան փոխել, որ այս փաստաթուղթը չունենայինք: 

- Ես չեմ կարող ասել, բայց հաստատ գիտեմ, որ վնաս չէր տա:

Hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>