Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»

Requiem 4. «Ժողովուրդը խաբվել ու սխալվել է, բայց մեղավոր չէ». Միքայել Մինասյան. Տեսանյութ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն այսօր հրապարակված Requiem 4 տեսաշարի ընթացքում խոսեց ժողովրդի մասին՝ նախ անդրադառնալով երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր այցին։

«Ես այնտեղ ժողովուրդ չեմ տեսել, ես տեսել եմ ամբոխ, ստրուկներ, վախկոտ մարդիկ և այունոտ մարդասպաններ, և այդ մարդկանց դիմավորեց ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը այտնեղ գնաց և խայտառակ եղավ, ցույց տվեց իր իրական էությունը, բառացիորեն քայլեց տղաների գերեզմանների վրայով, իսկ այդ գերեզմաններում պառկած էր ժողովուրդը, հերոսները, որոնց գերեզմանները դեռ տաք էին»,-ասաց նա:

 

Միքայել Մինասյանը նկատեց՝ ժողովուրդն այնտեղ չէր գոռում «Նիկոլ վարչապետ», գոռում էր ժողովրդի կեղտը, իսկ «Նիկոլին թքում և մրում էին, իսկ նա պաշտպանվում էր անձրևանոցներով և թիկնազորով»,-ասաց նա:

Մինասյանը կոչ արեց բոլոր մեղքերը չգցել ժողովրդի վրա։ «Կային ժամանակներ, երբ ժողովուրդը Նիկոլի հետ էր, որովհետև հավատում էր, որ իրենք միացել են Նիկոլին, որպեսզի լավ ապրեն, բոլորը իրավունք ունեն դա անելու, բոլորը և բոլորս իրավունք ունենք սխալվելու: Նիկոլի և ժողովրդի մեջ արդեն կա արյուն, որը թափել է Նիկոլը, թափել է ժողովրդի արյունը»,-ասաց նա:

Միքայել Մինասյանը նշեց, որ ընդհանրապես դեմ է «ժողովուրդ» եզրույթը 21-րդ դարում օգտագործելուն: «Այն օրվա ամոթը` թափորի և արյան, կոնկրետ անուն ու ազգանուններ ունեին»,-ասաց նա՝ հիշեցնելով այլ ժողովուրդների օրինակներ, որոնք սխալվել են։

«Մեղավո՞ր էր ժողովուրդը, ո՛չ, որովհետև ժողովուրդը եղել է սեփական ղեկավարների դեմ ատելությունից չարությունից և նախանձից դրդված, և արել է ընտրությունը։ Սխա՞լ էր ժողովուրդը, միանշանակ այո, մեղավո՞ր էր՝ միանշանակ ոչ, պատժվե՞ց, ցավոք սրտի այո»,-ասաց նա:

Միքայել Մինասյանը նշեց՝ ժամանակն է եկել ջարդելու լեգենդները:  «Մենք ապրել ենք լեգենդով, որ մեր երկիրը չի կարող հաղթել, մինչև չլինի ժողովրդավար և կոռուպցիան չվերացնենք: Ես մեծ կողմնակից եմ ժողովրդավարության և ոչ կոռումպացված համակարգերի, բայց մի հարց եմ ուզում տալ, մենք նկատե՞լ ենք, որ մենք պարտվեցինք աշխարհի ամենակոռումպացված երկրին` Ադրբեջանին, ավելի կոռումպացված անհնարին է լինել: Դուք նկատե՞լ եք, կամ մենք նկատե՞լ ենք, որ մեզ հաղթեց աշխարհի ամենա ոչժողովրդավար երկիրը, որն իր իշխանությունը ժառանգել է»,-ասաց նա:

Նախկին դեսպանը նշեց, որ երկրորդ ամենակարևոր լեգենդը, այսպես կոչված արևմտյան արժեքներն են, իսկ իրական արևմտյան արժեքները մեր սրտում են, մեր էության մեջ են: «Դուք նկատե՞լ եք, որ ՀՀ քաղաքացիների գլուխները կտրում են և այդ նյութերը ինտերնետում են ամեն ուր, ՀՀ քաղաքացիների վրա թափվում են ֆոսֆորից բոմբեր և բոլորը լուռ են, չեք հարցնո՞ւմ՝ ինչո՞ւ»,-ասաց նա:

Նա ամենակարևոր լեգենդներից համարեց նաև մարտի մեկը: «Ես չեմ ուզում որերորդ անգամ ապացուցել, որ մարտի մեկը Նիկոլ Փաշինյանի ամենասիրած ձին էր, ինքը նստում էր այդ ձիու վրա և վազում էր դեպի իշխանություն: Դուք տեսաք  մարտի մեկը որն էր, և ով էր կազմակերպել, դուք տեսաք՝ ով երկու օր առաջ մարտի մեկ կազմակերպեց Եռաբլուրում, դուք տեսաք՝ ոնց են նիկոլականները ծեծում մայրերին, պռոշ էին ճղում, գլուխ էին ջարդում, գոռում էին` Նիկոլ վարչապետ: Դե խոսացեք մարտի մեկի մասին»,-ասաց նա:

Խոսելով հոկտեմբերի 27-ի մասին՝ Մինասյանն ասաց՝  դա այնպիսի լեգենդ է, որի դեմ ոչ միայն ժամանակը, այլ նաև փաստերը, իրականությունն է անզոր և հարց բարձրացրեց՝ տեսա՞ք ոնց է լինում Մեղրին ծախելը: «Երեք մարդ կա, որոնք իրենց քաղաքական կարիերան կառուցել են Հոկտեմբերի 27-ի զոհերի արյան վրա, Արամ Զավենի Սարգսյանը, որը իր եղբոր արձանը պղծողների հետ բանակցում է»,-ասաց նա:

Երկրորդ անձը, Միքայել Մինասյանի խոսքով, Վաղարշակ Հարությունյանն է, որն արդեն երկրորդ անգամ է Պաշտպանության նախարար և  ոչնչով չի զբաղվում, իսկ երրորդը՝ Անդրանիկ Քոչարյանը։

«Անդրանիկ Քոչարյան, մի միժվածք մի ամբողջ կյանք ասում էր, որ Ռոբերտը, Սերժը ուզում էին Մեղրին տալ, Վազգենը դեմ էր, ես գիտեի, դրա համար Վազգենին սպանեցին»,-ասաց նա:

Միքայել Մինասյանը  նշեց, որ թեև լեգենդները շատ են, բայց ամենակարևոր լեգենդը թալանն է: «2,5 տարիների ընթացքում ես անձամբ, փաստերով բացահայտել եմ ավելի քան 15 կոնկրետ թալանի դեպքեր, քանի՞ անգամ է քրեական գործ հարուցվել` զրո: 2,5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի բացահայտել ոչ մի թալանի դեպք, կոնկրետ թալանի հետ կապված ոչ մի քրեական գործ չի ավարտվել»,-ասաց նա:

Ամփոփելով իր խոսքը` Միքայել Մինասյանը կրկնեց՝ ժողովուրդն իրավունք ունի սխալվելու․«Ժողովուրդը իրավունք ունի սխալվելու, ոնց որ բոլորս, բայց մենք իրավունք չունենք մեղադրել ժողովրդին, որովհետև մենք մեղադրում ենք մեզ, մանավանդ, երբ ժողովուրդն անմեղ է: Ժողովուրդը իջել էր հրապարակ, որովհետև հավատացել էր, և իր մեղքը չի, որ հավատացել էր ստորին, իսկ նրանք, ովքեր դեռ հավատում են ստորին, կա՛մ ապուշ են, կա՛մ եկեք համարենք, որ հիվանդ են, որոնց մենք պետք է բուժենք և, այո՛, շատ անգամ մենք պետք է կռվենք մեր ժողովրդի հետ՝ հանուն մեր ժողովրդի, կռվենք անշուշտ սիրով, համոզելով, ներելով»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>