Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է

Չկա որևէ երաշխիք, որ Փաշինյանի նոր «զրոյական կետը» նոր աղետի անոնս չէ, իսկ նրա նախորդ զրոյական կետի գաղափարը բերեց ողբերգական պատերազմի

Քանի դեռ Ն. Փաշինյանը իշխանության է, երբեք չի կարելի նրա ձևակերպումներին մատների արանքով նայել։ Մենք չգիտենք՝ ում առաջ և ինչ պարտավորությունների տակ է։ Կյանքը ցույց տվեց, որ նրա անհամոզիչ և վիճելի ձևակերպումների տակ սովորաբար հրեշավոր ծրագրեր են թաքնվում։

Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում։

Փաշինյանի վերջին հեղափոխությունը. «Մերժիր պետությունը»

Օրեր առաջ հնչեցրեց Էլիտաների բունտ ձևակերպումը։ Բոլոր բաժանումները սպառված էին, նրա զինանոցում մնացել էր այդ մեկը։ Նպատակը մարդկանց ընդհարումների տանելն է։ Իսկապես, երկրի էլիտան իր դեմ է, բայց իր դեմ է նաև լայն հասարակությունը, գուցե՝ ոչ փողոցում։ Հենց այդ հանգամանքով Փաշինյանը այսօր, այս պահին ձեռնարկում է նոր, իր վերջին հեղափոխության փորձը՝ «մերժիր պետությունը» կարգախոսով։

Նա պետք է իր սակավ ռեսուրսին տար «լեգիտիմ» ձևակերպում, որպեսզի լեգիտիմացներ իր կողմից կազմակերպվելիք հնարավոր բախումները։ Այդ իսկ պատճառով պետք է շատ ուշադիր լինել։ Նրա բոլոր գործողությունները հուշում են, որ վատ սցենարների է պատրաստվում՝ Եռաբլուր, Սյունիք և այլն։ Ուշադրություն դարձրեք. նա վաղուց այլևս չի օգտագործում «քաղաքացի» ձևակերպումը, որովհետև քաղաքացին այսօր կա´մ փողոցում է, կա´մ ստորագրել է իր հրաժարականի տակ։

 

Նա հետնահանջի տեղ չունեցողների և բնազդային պատկերացումներով մոտիվացվող ինչ-որ քանակների միջոցով ձևավորել է մի ռեսուրս, որին դեռևս սպասարկում է ուժային համակարգը։ Փաշինյանն իր շուրջը ձևավորել է «կիսամարդկանց» մի զանգված, որոնց միջոցով էլ ինքը պատրաստվում է իր վերջին հեղափոխությանը։

Ուրեմն օր օրի պետք է մեծացնել էլիտայի շարքերը, ու բաց կերպով հայտարարել էլիտային պատկանելության մասին։ Սա դասական էլիտա չէ, սա այն ճամբարն է, որը հասկանում է, թե ինչ է կատարվում։ Սա այն ճամբարն է, որը կանգնեցնելու է «մերժիր պետությունը» արշավը։

Առաջիկա օրերի խնդիրն է՝ էլիտային պետք է միանա պետական համակարգը, ԱԱԾ-ն, բանակը, ոստիկանությունը։

Կրկին նոր, զրոյական կետ կամ նոր աղետի անոնսը

Իր վերջին ուղերձում Փաշինյանը հայտարարեց, «որ ամեն մի փլուզում զրոյական կետ է, նորը սկսելու հնարավորություն»։ Դարձյալ կոչ եմ անում շատ ուշադիր լինել։ Նրա նախորդ զրոյական կետի գաղափարը (բանակցությունները նոր՝ զրոյական կետից սկսելու) մեզ բերեց ողբերգական պատերազմի։ Չկա ոչ մի երաշխիք, որ սա նոր աղետի անոնսը չէ։ Մենք չգիտենք՝ ի՞նչ է կատարվում նրա գլխում, ի՞նչ պարտավորություններ կան, ի՞նչ են պլանավորում ոչ բարեկամ պետությունների հատուկ ծառայությունները։

Ուժեղ ձեռքի պահանջը

Եռաբլուրի երթից հետո զանգվածաբար տարածվում էր մի ձևակերպում. հիմա հասկացա՞նք, թե ինչպես եղավ մարտի 1-ը։

Մարտի 1-ին այս նույնը մարդը, անտեսելով որևէ արգելակ, հազարավոր մարդկանց տարավ ընդհարման՝ նույն հոգեբանությամբ՝ անտարբեր և սառնասիրտ։ Նրա ծրագրերը հավանաբար ամենևին 10 զոհով չէին սահմանափակվում։ Բայց 2008-ին նրան կանգնեցրեց մի ուժեղ ձեռք։

2.5 տարի շարունակ նա պետությունը տանում էր պատերազմի՝ անթաքույց ու ցինիկ։ Մենք դա տեսնում էինք, մենք դա հասկանում էինք։ Բայց չկար այն ուժեղ ձեռքը, որը նրան կկանգնեցներ։ Ու եղավ աղետը։

Պատերազմի ողջ ընթացքում, ունենալով այն ավելի վաղ կանգնեցնելու հնարավորություն, նա չէր անում. նրա ծրագիրը խոշոր աղետն էր։ Նա հավանաբար կգնար մինչև վերջ՝ մինչև Արցախի լրիվ հանձնումը։ Պարզապես նոյեմբերի 9-ին հայտնվեց ՌԴ նախագահի ուժեղ ձեռքը և կանգնեցրեց նրա ծրագրի լիակատար իրականացումը։

Հիմա Փաշինյանն ակնհայտորեն ուզում է ստեղծել անիշխանության վիճակ, որպեսզի պետության փլուզման ծրագիրը ստանա վերջնական տեսք։ Նա անում է դա մոլագարի սառնասրտությամբ։ Հեռավոր Ջեբրայիլի հանձնումից մինչև հարազատ Շուշիի անկումը մի կարճ փուլ էր, որը նա «պատվով» կատարեց։ Հիմա Սյունիքի հերթն է, որի ճանապարհներին արդեն ադրբեջանական զինվորներ են։ Նրա ծրագրերի հակաթույնը ուժեղ իշխանությունն է, երկրում կայուն վիճակը, որը կկանգնեցնի պետության ազատ անկումը։
Նրան կկանգնեցնի միայն ուժեղ ձեռքը, ուրիշ ոչինչ։ Իսկ այդ ուժեղ ձեռքը մենք են, ինչպես կուզեք կոչեք՝ էլիտա, հասարակություն, ժողովուրդ, պետական ինստիտուտներ, նախկին թե գալիք... մեզնից ամեն մեկը։ Նրան պետք է կանգնեցնել։

Միտինգային հարթակի հանդեպ վերաբերմունքը

Իհարկե, սա մեր երազանքների հարթակը չէ, և սա Հայաստանի նոր էջի կամ վերելքի հարթակը չէ։ Ամենևին։
Բայց սա տանը մնալու ու դիտորդ մնալու համար արդարացում չէ։ Արդարացում չէ նախկինների վերադարձով խաբելը կամ խաբվելը, երբ նույնիսկ նախկին Հայաստանն արդեն չկա, նախկին Արցախը չկա... ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ նախկին իշխանություն։
Հարթակն ինքն է հայտարարում, որ իր խնդիրները խիստ սահմանափակ են՝ կայունացնել վիճակը, բացառել նոր պատերազմը, խուսափել տնտեսական փլուզումներից, դաշնակիցների միջոցով լուծել ծագող սուր հարցերը, նախապատրաստել հանդարտ, ազատ ընտրություններ։

Հենց այդ ընտրության ժամանակ պետք է լինի Հայաստանի հեռանկարի գաղափարական ընտրությունը ու բաց բանավեճը։ Իսկ հիմա, այսօր, ընտրությունը տեխնիկական է՝ գնալ Փաշինյանի հետևից մինչև պետության փլուզո՞ւմ, թե՞ կայունացնել վիճակը, փրկել պետությունը, որ հետո նրա զարգացման հեռանկարի մասին բանավեճի հնարավորություն լինի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>