Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է

Հայաստանի գլխավոր դատախազին մինչեւ դեկտեմբերի 22-ի կեսօր ժամանակ է տրվել Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու համար

Երեւանում դեկտեմբերի 21-ին կայացավ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի ընդլայնված արտակարգ նիստը: Նիստի սկզբում «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը զեկույց ներկայացրեց Հայաստանի գործող իշխանության իրագործած հանցանքի մասին:

Ղազինյանը հիշեցրեց, որ իր ղեկավարած կուսակցությունը նոյեմբերի 26-ին պետական դավաճանության մասին հաղորդում է ներկայացրել: Նոյեմբերի 27-ին պատասխան է ստացվել այն մասին, որ քրեական գործ է հարուցվել սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մի շարք պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին հոդվածով:

Արթուր Ղազինյանը հայտնեց, որ շաբաթ կանչվել է ՀՔԾ որպես գործով վկա: Նա ցուցմունք է ներկայացրել եւ պահանջել, որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա պետական դավաճանության մասին քրեական գործ հարուցելու համար, եւ որպեսզի այդ երկու գործերը միացվեն: Ղազինյանն ընդգծեց, որ ներկայացված փաստերը թույլ են տալիս պնդել, որ պատմական մասշտաբի պետական դավաճանություն է տեղի ունեցել եւ նշեց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի շարք անձանց, ովքեր պետք է անհապաղ հարցաքննվեն եւ մեկուսացվեն՝ հետագա հանցանքը կանխելու համար:

Ղազինյանը ներկայացրեց հիմնական փաստերը: Մասնավորապես, դա ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունն է այն մասին, որ նա Փաշինյանին ներկայացրել է հակառակորդի կողմից հնարավոր սադրանքների մասին մինչ պատերազմի սկսվելը: Ի՞նչ միջոցներ են ընդունվել սպառնալիքները չեզոքացնելու համար, արդյո՞ք դրանք ադեկվատ են եղել՝ հետաքրքրվեց Ղազինյանը: Պատերազմի 3-րդ օրը Գասպարյանը զեկուցել է, որ ռեսուրսները սահմանափակ են, եւ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար: Քննչական մարմինը պետք է պարզաբանի, թե արդյոք այդ նպատակով միջոցներ են ձեռնարկվել, եւ արդյոք դրանք ադեկվատ են եղել: Ղազինյանը հիշեցրեց, որ ՌԴ նախագահն իր առաջարկի մասին Փաշինյանին հայտնել է հոկտեմբերի 19-20-ին: Ընդ որում, այդ դեպքում հայկական կողմը քիչ բան կկորցներ: Ի զարմանս Պուտինի՝ Փաշինյանը մերժել է առաջարկը, չնայած դրանից 2,5 շաբաթ առաջ Գասպարյանն այդ մասին զեկուցել է նրան: Պետք է պարզել, թե ինչ լիազորված մարմինների հետ է խորհրդակցել Նիկոլ Փաշինյանը, թե արդյոք Օնիկ Գասպարյանն իմացել է Պուտինի առաջարկի մասին, թե ինչու եւ ինչպես է այն մերժվել, թե ինչ տարածքային եւ մարդկային կորուստներ են գրանցվել հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 9-ը:

Կա նաեւ այլ տեղեկություն: Հոկտեմբերի առաջին շաբաթը Ռուսաստանը փորձել է գործի դնել «Լավրովի պլանը»: Քննչական մարմինը պետք է պարզի, թե ինչպես եւ ինչու է Փաշինյանը հրաժարվել այդ առաջարկից, եւ արդյոք այն ընդհանրապես եղել է:

Ղազինյանը հիշեցրեց նաեւ նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի այն հայտարարությունը, որ 2018 թվականի հեղաշրջումից հետո փոխվել է պաշտպանական գնումների ծրագիրը, եւ անհրաժեշտ ՀՕՊ համակարգերի փոխարեն գնվել են անօգուտ «ՍՈւ 30 ՍՄ», ժամկետանց համակարգեր, եւ սպառնազինություն, որը չի օգտագործվել ագրեսիա ցուցաբերելու համար: Այսինքն, տեղի է ունեցել գնումների համակարգային եւ կոորդիանացված ձախողում: 00038 հրամանով փոխվել է ստորաբաժանումների կառուցվածքն ու քանակությունը, դրա փոխարեն համալրվել է շտաբի անձնակազմը:

Սակայն Ղազինյանի կարծիքով ամենակարեւորն այն է, որ պատերազմի երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի հրամանով դադարեցվել է մոբիլիզացիան: Դա մշտական բանակը վերածել է կամավորականի: Առաջնագիծ են ուղարկել կամավորականների, որոնք երբեմն չեն կատարել հրամանները: Դա քաոս է ստեղծել: Մոբիլիզացիայի դադարեցումն այդպես էլ չի հերքվել, եւ այդ պատճառով դա կարելի է փաստ համարել: Այսինքն, սպաները, որոնց տրվել է այդ անօրինական հրամանը, հասկանալով, ինչի մասին է խոսքը, ձայնագրել են: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ ձայնագրությունը ստանալու եւ գործին կցելու համար՝ նշեց Ղազինյանը:

Նրա խոսքով ՝ Ադրբեջանի դրոշի օրը հանդիսավոր պայմաններում Շուշին հանձնելու հանգամանքները պետք է հետաքննվեն: Ձեռնարկվե՞լ են արդյոք բոլոր միջոցառումները Շուշին պաշտպանելու համար: Կարելի՞ էր արդյոք խուսափել նման խայտառակությունից: Կայի՞ն արդյոք հնարավորություններ մեր մարտիկների անվտանգ դուրսբերման համար: Որքա՞ն կորուստ է եղել նոյեմբերի 2-ից 9-ը Շուշիի համար տեղի ունեցած մարտերում: Զոհերը հարյուրավոր են, հավաստիացնում եմ ձեզ, սա ողբերգական էջերից մեկն է: Տեղյակ չլինելով Շուշին հանձնելու քաղաքական որոշման մասին` մեր կամավորները կռվում էին: Ինչու՞ կանոնավոր զորքերը օգնության չուղարկվեցին: Իսկ ինչպե՞ս է ադրբեջանական ջոկատն ընդհանրապես հասել Շուշի: Այստեղ չափազանց կարեւոր հանգամանքն այն է, որ, առկա տեղեկատվության համաձայն, թշնամու ջոկատը Շուշի է հասել Գադրութից ձգվող ճանապարհով, որը կառուցվել է ղարաբաղցի պաշտոնյայի կողմից դեռ պատերազմից առաջ:

Դիվանագիտական ​​դաշտում դիվանագիտությունը եւս ձախողվեց: Արտաքին գործերի նախարարությունը եւ Հայաստանի ղեկավարությունն արեցին հնարավորն ու անհնարինը, որպեսզի հնարավոր չլինի խուսափել պատերազմից: Ադրբեջանն առավելագույնս օգտագործեց իրարամերժ եւ քաոտիկ հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ:

«Մենք հայտարարություն ներկայացրեցինք որպես կատարված հանցագործության մասին: Սակայն այժմ նույնիսկ ավելի հեռու գնացող հանցագործություններ են ակնհայտ դարձել: Խոսքն այն գործընթացների մասին է, որոնք դուրս են գալիս նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության շրջանակներից եւ խախտում են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանները: Սյունիքում կոնկրետ ենթակառուցվածքներ եւ դիրքեր են հանձնվում: Հետո Գեղարքունիքն է, Տավուշը, Նախիջեւանի հատվածը: Ադրբեջանին են փոխանցվում Երեւանը Սյունիքին կապող ճանապարհի հատվածները: Ցանկության դեպքում կապը կարող է ընդհատվել: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` կողմերը պետք է կանգ առնեին այնտեղ, ուր հասել էին, հստակ ժամանակացույց կար: Սյունիքի մասին ոչ մի խոսք չկար»,- շեշտեց Ղազինյանը` հավելելով, որ բանակցությունների միջոցով խաղաղության հաստատումից հետո սահմանների հստակեցման դրույթը նույնպես չի կարելի  իրավիճակի արտացոլում համարվել. չէ որ չկան ոչ բանակցություններ, ոչ հանձնաժողովներ, իսկ Հայաստանի ղեկավարությունն անում է ամեն ինչ` Ադրբեջանի համար առավելագույն օգուտ ապահովելու համար:

«Խորը համոզմունք կա, որ ժողովրդի մեջքի հետեւում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ փակ բանակցություններ են ընթանքում Հայաստանի սահմանի եւ ռազմավարական դիրքերի զիջուման վերաբերյալ: Ընդ որում, բանակցությունները նաեւ Ռուսաստանից են գաղտնի ընթանում: Սա պետական դավաճանություն է, այն պետք է հնարավորինս շուտ կանգնեցվի: Մեր պահանջն անփոփոխ է: Գլխավոր դատախազի հրամանով պետք է կալանավորվեն Նիկոլ Փաշինյանը եւ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր Հայաստանի պետական ​​եւ ազգային շահերին հակասող գործողություններ են կատարել եւ կատարում»,- շեշտեց Արթուր Ղազինյանը: Միեւնույն ժամանակ, նա անվստահություն հայտնեց ՀՔԾ-ի նկատմամբ, որն իրեն որպես վարչապետի ակտիվ կամակատար է դրսեւորել: «Ուստի մենք պահանջում ենք գործը փոխանցել մեկ այլ մարմնի` Ազգային անվտանգության ծառայությանը կամ Քննչական կոմիտեին: Եթե ​​դա չարվի, գլխավոր դատախազը եւս պատմական հանցագործության մեղսակից կդառնա: Ժամանակը սուղ է: Վաղը կեսօրին համընդհանուր գործադուլ եւ անհնազանդության ակցիաներ են սկսվելու: Այդ ժամից հետո կարձանագրվի դատախազության անգործությունը եւ մեղսակցությունը հանցագործությանը»,- ասաց Ղազինյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>