Դատարանն արձանագրել է Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը. փաստաբան
Դիտել նաև
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Մահացել է վերլուծաբան Արմեն Դուլյանը
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ հերթական անգամ արձանագրվել է իր պաշտպանյալի իրավունքների խախտումը:
«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը «Մարտի 1-ի» գործով բավարարեց իմ կողմից ներկայացված բողոքը եւ մասնակի բեկանելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի 19.11.2020թ որոշումը՝ Արմեն Գեւորգյանին այլ տեղանք մեկնելու թույլտվություն չտալու վերաբերյալ ,արձանագրել է որ առաջին ատյանի դատարանի որոշմամբ փաստացի խախտվել են Արմեն Գեւորգյանի իրավունքները։
Դատավոր Ազարյան՝ եզակի մարդ ու արհեստավարժ իրավաբան»,- նշել է նա։

