Արման Թաթոյան ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացին առնչվող հարցեր
Դիտել նաև
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան
«Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան
Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան
«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան
Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են. Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին, տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական կողմի մարմինների վերադարձման խնդրին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացներին ներգրավված է բացառապես այն իրավասության սահմաններում, որ նախատեսված է Պաշտպանի համար:

