Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան
2
Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Պատերազմ Արցախում
Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել Ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու սողանցք է փորձում գտնել ՀՀ իշխանությունը. Աղաջանյան Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն․ ազատամարտիկ ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը իրենց կողմից Հայաստանի վրա նշանակված բռնապետ Փաշինյանին ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է. Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը․ «Հրապարակ» ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան «Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Ռուսաստանից սկսել են վախենալ Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան

Մենք կորցրինք Արցախի 75%-ը մի ստորագրությամբ. Սոֆի Մխեյան

Երգչուհի Սոֆի Մխեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընկերներ, հետևորդներ, բարեկամներ ,կեղծ կամ իրական օգտատերեր, սրտացավ մարդիկ, 

ես՝ չարաբաստիկ նոյեմբերի 10-ից հետո իմ էջում դրված տարբեր նյութերի տակ ստանում եմ հարյուրավոր, երբեմն հազարավոր տարբեր մեկնաբանություններ, նաև այսպիսի,«թե բա Սոֆի ջան,դու ինչու սկսեցիր զբաղվել քաղաքականությամբ,...երգդ երգիր,.. քեզ պաշտո՞ն են խոստացել... քաղաքականություն, քաղաքականություն....» ու նման մեկնաբանություններ...

Ես՝ Սոֆի Գագիկի Մխեյանս, ՀՀ խոնարհ քաղաքացի, ԲՈԼՈՐԻԴ  նման  Սեպտեմբերի

27-ից շատ ակտիվ կիսվել եմ իմ էջում յուրաքանչյուր գրառումով , նյութով,հավատացել եմ բանակին ու վստահել ,ամեն օր ոգևորել եմ, չեմ վհատվել, օգնել եմ , աղոթել եմ, ՀԱՎԱՏԱՑԵԼ, որ ամեն բան լավ կլինի.... բայց....Արդյունքը տեսանք ու մինչև հիմա մեր մաշկի վրա զգում ենք բոլորս: 

Սիրելի Հայրենակիցնե՜ր,

ես երգչուհի լինելուց զատ առաջին հերթին Հա՜յ եմ, Հայ մարդ, որը գործի բերումով հայտնի լինելուց բացի նախ վերլուծում է, լսում է, տեսնում է ու զգում է...
Մինչև նոյեմբերի 10-ը իմ ներսում կատարվածը երբեք չեմ բարձրաձայնել , չեմ խոսել, փորձելով մնալ կոռեկտ, չեմ գրել շատ բաներ՝ մտածելով, որ գուցե չեմ հասկանում ,,, երգել եմ իմ երգն ու բեմից դուրս միշտ օգնել ինչով կարողացել եմ , լռությամբ եմ գործել... 

Իսկ ի՝նչ փոխվեց, կհարցնեք դուք: 

Իսկ մի՞թե ՁԵՐ կյանքում ոչինչ չի փոխվել, ՁԵԶ կհարցնեմ ես:

Ողբերգական ու ճակատագրական փոփոխություններ են եղել, որոնք ցնցեցին բոլորիս:
Ես հիմա իմ կյանքի այն միջօրեականում եմ, երբ քիչ թե շատ սկսել եմ տարբերակել՝ վատը լավից, սուտը՝ ճշտից, և հստակ գիտակցում եմ, որ եթե ես ու ինձ պես շատ- շատերը, որոնք գոնե մի քիչ հասկանում են, թե ինչ է կատարվում Հայրենիքիս հետ՝շարունակեն լռել ... հետո մեղադրելու ենք ինքներս մեզ ...

Ընդամենը մի 10- ը տարի առաջ ցավոք ես չունեի այն գիտակցական հասունությունն ու վտանգները տեսնելու , վերլուծելու կարողությունները, որոնք բարձրաձայնելով գուցե օգնեի շատերին զերծ մնալ սխալներից: Երիտասարդները երջանիկ են իրենց անգիտության մեջ, ես էլ եմ եղել այդպիսին, ու հիմա տեսնում եմ շատ լուսավոր ու հետաքրքիր երիտասարդների, պատանիների, որոնք ՑԱՎՈՔ չեն հասկանում վտանգի, ու Հայրենիքի ողբերգական վիճակում լինելու աստիճանը: 

Ժամանակներն են տարբեր. այո,  մեր երիտասարդ պետությունը ուներ շատ խնդիրներ, բազում դժվարություններ, բայց  ինչ-որ հրաշքով ապրում էր ու զարգանում ...
Երկուս ու կես տարի առաջ շատերը որոշում կայացրին փոխել քաղաքական ընթացքը, ու ես ռեալ հասկանում եմ, որ մարդիկ ուզում էին ինչ-որ փոփոխություն, որքան էլ համաձայն չէի, բայց լռեցի՝ հարգելով շատերի ՔԱՂԱՔԱԿԱՆ ընտրությունը: 
անցավ 2,5 տարի....

եկավ սեպտեմբերի 27-ը

անցավ 44 օր 

հասանք չարաբաստիկ նոյեմբերի 10 ին....

Ընկերներ, այ իսկական ու ոչ քաղաքականը ՀԻՄԱ Է, իսկական ցավն ու ռեալ կորուստը ՀԻՄԱ Է, ապշելու բան է, երբ շատերը հանգիստ խղճով «անջատում են» լրահոսն ու չեն տեսնում հարյուրավոր նոր գերիներին, չեն տեսնում վաղուց արդեն ՀՀ- ն ներսում գծվող սահմանները, չեն տեսնում որդեկորույս ծնողների միայնակ ցավը... 10.000- ից ավելի վիրավորներին, որոնք կարող էին մնալ առողջ, անհետ կործաներին, հինգ հազարից ավելի զոհերին, որոնց անունները նույնիսկ դեռ չեն ասում... ո՞ր մեկը նշեմ( 
.... առաջին պլանում է նույն ատելությունը, որով շարունակում են պառակտել բոլորիս՝ ինչպես 2.5 տարի առաջ, այնպես էլ հիմա...

Գուցե իմ կոլլեգաներից ոմանց ավելի «հարմար» է  լռել, անցնել գործի, դնել պուպուշ նկարներ ինստագրամում, գովազդով փող աշխատել, ապասել մինչև «տեսնեն ինչ կլինի նոր» ու հետո «անցնենք մեր գործին» ,,, 

ձեզ միայն թվում է, թե լռեք ու «կանցնի»( 

չի անցնի ....

 ո՞նց լռեմ...

Տագնապի մեջ եմ,,, Մենք կորցրինք Արցախի 75%-ը մի ստորագրությամբ ու հիմա էլ, գյուղ առ գյուղ կորցնում ենք, որովհետև կոտրեցին մեր ոգին ու ողնաշարը, ոչ թե մենք պարտվեցինք թշնամու բանակին:

 #մղձավանջը շարունակվում է ընկերներ, որովհետև էդ անտեր ստորագրությունը ոչ թե վերջն էր, այլ սկիզբն էր՝ ավելի մեծ Արհավիրքի...

Լռենք: 

Ո՞նց: Մեզնից յուրաքանչյուրն է սխալվում, թե իր ընտրության մեջ, թե իր քայլերի, բայց սխալը թող ձեզ չկաշկանդի, մարդ եք ի վերջո, երբ թշնամին դուռը բաց ու անտեր վիճակում երկիրը քրքրում է , պետք է ոտքի կանգնել ու շտկել ձեր իսկ արած սխալը: 
Մեզնից ոչ ոք անսխալական չէ... 

Բայց Հայաստանը մեկն է ու անտերության չի կարող մատնվել: 

Իմ Հայրենիքը ես ճանաչել եմ ամբողջապես...սիրելով ճամփորդել եմ՝ հաճախ առանց պատճառի, ուղղակի որովհետև իմ Հողն էր. Շուշի,Մարտունի, Հադրութ, Ասկերան, Մարտակերտ , Քարվաճառ,Ստեփանակերտ եղել եմ բոլոր տեղերում: Արցախում գոնե մի անգամ եղած մարդը չի համակերպվի էս ամենի հետ: Բանակցությունների ընթացքից տեղյակ մարդը ՉԻ կարող համակերպվել էսքան երիտասարդների կորստի հետ, որովհետև շատ ավելի շուտ կարող էր ԿԱՆԽՎԵԼ կամ դադարեցվել թե պատերազմը, թե այսօրինակ խայտառակ սահմանագծումը: Հիմա ամբողջ Հայաստանն է վտանգի մեջ: 
... չպարտվեցինք,  այլ նվիրեց թուրքին մեր հողը, մեր երեխեքի կյանքերը, մեր Հայրենիքի ապահովությունը...մեզ՝ ամբողջովին:

դավաճանվեցինք...

Բայց ես հավատում եմ, թե խելացի ու կարող Հային, թե մեր կամքին՝ որով ոտքի կկանգնենք:

Բոլորի պես երազում եմ, պայքարում եմ ու աղոթում ....անվերջ աղոթում...
Տեր փրկեա զմեզ ի Չարէ...

Հ.Գ. 

... ու մեկ էլ, հիմա ի՞նչ սրտով երգեմ, երբ Մայրերը սգում են,  երբ Հայրենիքս վտանգված է...երբ ձեր խիղճը լռում է:

Այսօր՝ ժամը 18:30-ից, կմիանամ երթին դեպի Եռաբլուր։
Խոնհարում և հավերժ փառք մեր սուրբ նահատակների հիշատակին»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>