Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան

Վահե Հովհաննիսյան. Պետությունը դուրս բերել շոկային վիճակից

Ակնհայտ է, որ մի անտեսանելի ձեռք անում է ամեն ինչ` թույլ չտալու տարածաշրջանում և Հայաստանում կայունության հաստատումը։ Մեծ խաղի և մեծ շահերի մեջ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։

Շատ կարևոր է՝ հստակ հաշվարկել Հայաստանին սպառնացող անկայունության ուղղությունները և հնարավորինս չեզոքացնել դրանք։ 

Անկայունության բոլոր ռիսկերը կարելի է բաժանել երկու խմբի՝ ներքին և արտաքին, սակայն դա կլինի ոչ կոռեկտ բաժանում, քանի որ դրանք նույն անտեսանելի ձեռքի շնորհիվ միշտ փոխկապակցվում են։

  1. Թուրքիան այս պատերազմից չի ստացել իր «մրցանակը», որը Զանգեզուրն է, և փորձ է անելու Ադրբեջանին դրդել՝ շարունակել ռազմական գործողությունները։
  2. Արցախում և Հայաստանում սահմանազատման պարբերաբար ծագող լոկալ խնդիրները ինքնին ռիսկային են, բայց դրանից զատ նրանք ունեն մեծ պոտենցիալ՝ դառնալու նախորդ կետի մեկնարկային մեխանիզմը։
  3. Ակնհայտ է, որ Արևմուտքը բավարարված չէ պատերազմի նման վերջաբանով, որի արդյունքում Ռուսաստանը ստացավ լեգիտիմ իրավունք՝ զորք մտցնել հակամարտության գոտի։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի ձևակերպումը, թե «ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում ապակայունացման ռիսկ է պարունակում», ահազանգ է մեզ։ 

Ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր ապակայունացումը

ա/ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացիա։ Չպետք է մոռանալ, որ հայտնի և լատենտ համակարգերը ամբողջությամբ պահպանված են։ Դրանց ակտիվացմանը կարող է նպաստել իշխանությունը՝ իր գործունեությունը երկարաձգելու նպատակով, ինչն իհարկե կլինի բացարձակ արկածախնդրություն։

բ/ Սահմանային գյուղերում լոկալ ընդհարումների ակտիվացում՝ ռուս խաղաղապահների արժեզրկման և ընդհանուր բարձր լարվածության ֆոն ապահովելու համար։

գ/ Հայաստանում պսևոդո ազգային-հայրենասիրական կարգախոսներով քաղաքական ակտիվություն։ Ազդեցության գործակալներին կարող են միանալ ամենաազնիվ ու հայրենասիրական մղումներով շերտեր՝ չգիտակցելով, որ այսօր Հայաստանին միայն ու միայն խաղաղություն ու ժամանակ է պետք ։

դ/ Հայկական սփյուռքում հայրենասիրական ալիքի վրա, ի պաշտպանություն Արցախի և Մայր Հայաստանի, հակառուսական պրոցեսների գեներացիա։ Սփյուռքի տեսական հայրենասիրությունը կարող է վերածվել գործնական աղետի՝ Հայաստանի և Արցախի համար։

  1. Հայաստանում այսօրվա անիշխանության ձգձգումը լավագույն միջավայրն է ստեղծում մշտական անկայություն պահպանելու և հարմար պահի նոր լայնածավալ ռազմական գործողություններ հրահրելու համար։
  2. Հայաստանում մոտակա ժամանակներում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Դա պայթեցնելու է Հայաստանը ներսից, դա պայթեցնելու է Հայաստանը սահմանին, դա նշանակում է Ադրբեջանին «աղ ու հացով» դիմավորել Սյունիքում։ Եվ շատ կարևոր է, որ այս սցենարի յուրաքանչյուր կողմնակից սա հասկանա, հետո չասի՝ մենք չգիտեինք, որովհետև կրելու է անձնական պատասխանատվություն։ Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս սա լավ հասկանանք ու թույլ չտանք, եթե պետք է՝ դրա համար շաբաթներով փողոցում մնալով։ Սա իշխանության հարց չէ, բայց ինչ-որ մեկը իր իշխանության համար վտանգում է պետության գոյությունը։
  3. Եվ վերջապես՝ կա անկայունության տնտեսական լուրջ ռիսկ, որի հնարավորությունները մեծանում են անիշխանության վիճակի ձգձգման պայմաններում։

Հասարակության մեծ մասը, ցավոք, չի հասկանում այս ռիսկերի վտանգավորությունը։ Բայց, զարմանալիորեն, դեռևս չկա սրա անհրաժեշտ ծավալով գիտակցում ԱԺ-ում, պետական համակարգում։

Մենք ունենք մեկ հնարավորություն՝ խուսափելու համար այս ամենից։ Ցավով եմ ասում՝ չերաշխավորված հնարավորություն, բայց մյուս բոլոր դեպքերում ունենալու ենք երաշխավորված աղետ։ Հայաստանում պետք  է շատ արագ ձևավորվի նոր անցումային կառավարություն։ Անհրաժեշտ է, որ պետական ամենակարևոր համակարգերը, ինստիտուտները օր առաջ դուրս բերվեն շոկային վիճակից, վերականգնեն կառավարելիությունը։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է մոբիլիզացնել իր բոլոր ռեսուրսները, միայն այդ դեպքում Հայաստանը կարող է խորքային բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, ճիշտ մեսիջներ ուղարկել Արևմուտքին, Թուրքիային ու Ադրբեջանին։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք հայկական աշխարհում նոր, միասնական օրակարգ ձևավորել։ 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>