ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան
25
Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Պատերազմ Արցախում
Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Մեր ճանճերի տիրակալը Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Էսրա» հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները Դանիել Իոաննիսյանը ներկայանում է որպես անկախ դիտորդ, ինձ թվում է, որ նա ՔՊ վստահված անձն է. Չալաբյանի կին Եթե Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի հանդիպելու կարիքը լինի, կհանդիպեն. Լևոն Քոչարյան Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Փաշինյանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ ԱՄՆ-ն և Իրանը տարաձայնություններ ունեն համաձայնագրի շրջանակներում «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր Ալիևը մեղադրում է Հայաստանին՝ «մշակութային ցեղասպանության» համար Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման. ՀԱՊԿ Հայաստանի ռազմավարական ընտրությունը կարևոր է Ռուսաստանի համար․ Պեսկով Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում «Մայր Հայաստանը» ՄԻՊ-ի գրասենյակի մոտ վաղը ակցիա կիրականացնի՝ ի պաշտպանություն կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան «Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել «7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը Վեհափառը պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով

Փաշինյանը և Պապիկյանը սուտ են ասում, իրենց ոչինչ չեն վերահսկում․ Սյունիքի նախկին մարզպետ

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ, ճիշտ այն պահին, երբ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի ժամանակ վստահեցնում էր, թե «ՀՀ սահմանները, բնականաբար, ամուր են եւ մեր ԶՈւ-ի կողմից վերահսկելի», թշնամին հերթական ոտնձգությունն էր իրականացնում Հայաստանի պետական սահմանի նկատմամբ։ Նրանք մտել էին Կապան ու կապանցիներից պահանջում էին իրենց զիջել օդանավակայանին հարակից որոշ տարածքներ եւ մեզ համար շահեկան մի շարք դիրքեր։ Ու մեկը չկար Հայաստանի բարձր իշխանությունից, որ գնար ու բանակցեր թշնամու հետ, լուծեր այս խնդիրը հօգուտ մեզ։ Ադրբեջանական ուժերը կապանցիներին մեկ օր ժամանակ են տվել՝ այդ դիրքերը զիջելու եւ հետ քաշվելու համար։

Ու երեկ մարդիկ արդեն սկսել էին իրենց կառուցածը քանդել, բարձել մեքենաները, որ գոնե հեռանալիս թշնամուն նաեւ շինություններ, նյութական արժեք ներկայացնող կառույցներ չթողնեն։ Իսկ այստեղ, ինչպես մեզ ասացին, դեռ մեկուկես ամիս առաջ լուրջ ֆինանսական ներդրում էր իրականացվել, մեր դիրքերն ամրացրել էին, ինժեներական աշխատանքներ տարել, ու այսօր ստիպված են դրանք քանդել, որ թշնամուն չմնա։ Այնինչ Սուրեն Պապիկյանն այդ նույն պահին կառավարության նիստում գլուխ էր գովում, թե իրենք մշտական կապի մեջ են, մարզպետն աշխատանք է տանում սահմանապահ ծառայության եւ ՊՆ գործընկերների հետ եւ այլն։ Մինչդեռ սյունեցիները երեկ ճարահատյալ ճանապարհ էին փակել ու պահանջում էին խնդրի հայանպաստ կարգավորում, մի կենդանի շունչ էին փնտրում, ով կգար եւ կբանակցեր, հարցը կկարգավորեր։ Կարճ ասած՝ սյունեցիները հայտնվել էին լիակատար անտերության պայմաններում՝ թշնամու դեմ միայնակ։

Կապանի բնակիչ Էրիկ Փարսադանյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ Կապանում իրարանցում է, տագնապ, բոլորը հիմա գործողություններ են անում՝ մեծից փոքր։ «Մարդիկ շատ խուճապի մեջ են, ոտքի են ելել, ճանապարհ են փակել, որովհետեւ մեզ ժամանակ են տվել, որ մեր Կապանի օդանավակայանից մոտ 60 մետր հեռավորության վրա պիտի գան իրենք։ Ու Կապան քաղաքը դառնում է սահմանամերձ»,- ասաց նա։ Հարցին՝ պետական իշխանությունից որեւէ մեկը կա՞, որ փորձում է խառնվել, բանակցել, խնդրին լուծում տալ։ «Մարզպետն ա եկել, բայց մարզպետը ոչ մի հարց չի կարում կարգավորի։ Մարզպետին էլ խնդրել ենք, որ ինքն իր վերադասին ներկայացնի իրավիճակը, որ Կապանը շատ լուրջ վտանգի մեջ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Ու քանի որ գործող իշխանություններից որեւէ մեկը չկա, ումից կարելի է որեւէ բան ճշտել, դիմեցինք նախկին իշխանությունների ներկայացուցիչներին՝ խոսեցինք Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ երեկվանից ՊՆ ներկայացուցիչներ են եկել, շրջել են դիրքերում՝ քարտեզներով, եւ փոխանցել են ՊՆ-ի հրամանը, որ պետք է նահանջել դեպի ԽՍՀՄ տարիներին գծված ադմինիստրատիվ սահման։ Իսկ երբ հետաքրքրվել են՝ ո՞վ է Սյունիքի անվտանգության երաշխավորը, պատասխան չի հնչել։

«Ասեմ ավելին․ էդ տեղում, որտեղ էսօր դիրքավորվել են, ծախսվել են ահռելի մարդկային եւ նյութատեխնիկական ռեսուրսներ, մատնանշել են նույն ՊՆ-ի ներկայացուցիչները դեռ մեկուկես ամիս առաջ։ Հարցին՝ կարո՞ղ է էստեղ սարքենք, հետո հետ նահանջենք, պատասխանել են, այդ թվում՝ գեներալներ, որ՝ «մենք մեր ուսադիրները կպոկենք եւ կնետենք աղբամանը։ Հիմա էդ նույն գեներալները եկել են ու առավոտյան հավաքել են աշխարհազորի հրամանատարներին եւ ասել են, որ պետք է նահանջել։ Ժամանակ է տրված մինչեւ դեկտեմբերի 18-ի երեկոյան 5-ը»,- ասաց Սյունիքի նախկին մարզպետը։

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը մինչեւ հիմա տեղյակ չէ, թե ինչով են մեկուկես ամիս սնվել այդ նույն խրամատում գտնվող ինքնակազմակերպված ջոկատների անդամները, ինչ են հագած։ «Այդ ամբողջը տեղի է ունեցել սյունեցիների հաշվին, Սյունիքում գործող հիմնարկների միջոցներով։ Այդ նույն միջոցներով այդ դիրքերում, որոնցից այսօր մեզ ստիպում են նահանջել, այնպիսի բլինդաժներ են կառուցել, որ ավիառումբերով չէին կարող էդտեղ ինչ-որ մի բան անել։ Բայց առանց ՊՆ-ի աջակցության, իհարկե, նույն աշխարհազորն էնտեղ երկար չի կարող մարտնչել, եթե ադրբեջանական բանակը վրա տա»,- ասաց Վահե Հակոբյանը։

Բայց ամենակարեւոր հարցն այսօր այն է, թե ով է Սյունիքի անվտանգության երաշխավորը։ Մեր դիտարկմանը, թե Սուրեն Պապիկյանն ասում է, որ ՀՀ սահմաններն ամուր են եւ մեր ԶՈւ-ի կողմից վերահսկելի, Վահե Հակոբյանն այսպես արձագանքեց․ «Սուտ է ասում Սուրեն Պապիկյանը։ Էսօր ՊՆ-ի որեւէ ներկայացուցիչ չկա այնտեղ։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը սուտ խոսեց, թե վերահսկում են իրավիճակը։ Իրենք ոչինչ չեն վերահսկում, իրենք ունակ չեն վերահսկելու»։ Հարցին, թե ելքն ինչպես է տեսնում, Հակոբյանն ասաց, որ ելքը բանակցողն է, նախեւառաջ պետք է բանիմաց բանակցող լինի, որ հասկանան՝ որտեղ պետք է բուֆերային զոնա լինի, որտեղ՝ չեզոք գոտի։ «Սա Հայկոոպի գարաժի պարիսպը չէ, սա պետության սահմանն է։ Բայց էս իշխանությունն ունակ չէ բանակցելու։ Ասեմ ավելին․ ես էստեղ միտում եմ արդեն տեսնում, միտումնավոր ինչ-որ դիրքեր են հանձնվում՝ առանց որեւէ դիմադրելու փորձի, դիվանագիտական դիմադրության մասին եմ ասում։ Եվ էդ միտումը երեւի կիմանա Փաշինյանը, թե ինչ է ինքը տողատակով ստորագրել Ալիեւի հետ»,- նկատեց Հակոբյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>