«Եթե պետք լիներ, գործը մինչև վերջ կհասցվեր»․ Պուտինը՝ Նավալնիի թունավորման մասին
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորմանն առնչվող հարցին։
«Ինչո՞ւ պետք է մենք նրան թունավորեինք։ Դա ծիծաղելի է։ Եթե պետք լիներ, գործը մինչև վերջ կհասցվեր։ Քանի որ նրա կինն ինձ դիմեց, ես նույն պահին կարգադրեցի դուրս գրել նրան և ուղարկել Բեռլինի հիվանդանոց։ Դա հնարք է որոշակի մակարդակի հասնելու համար, ասելու՝ ինձ վերաբերվեք ինչպես համազգային մասշտաբի մարդու։ Քաղաքական պայքարի այդ հնարքը կիրառվում է ամբողջ աշխարհում։ Սակայն նման հնարքներից պետք չէ օգտվել, հարկավոր է սեփական արժեքն ապացուցել կա՛մ կոնկրետ գործերով, կա՛մ կոնկրետ ծրագրով, որը իրատեսական կլինի և կկիրառվի այս երկրում»,- ասել է Պուտինը։
Zham.am

