Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզպետ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզպետ: Որոշումն ընդունվեց կառավարության հերթական նիստին։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը վերջերս է վայր դրել մանդատը, նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ էր։
Նա 2018 թվականից հետո զբաղեցրել է նաև Լոռու փոխմարզպետի պաշտոնը։ Իսկ Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դեկտեմբերի 16-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

